/ Աստղագուշակ / Այսօրվա / Աստղագուշակ․ հունիսի 18
21.07.2019

Աստղագուշակ․ հունիսի 18

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լարված օր է: Ինչ էլ պատահի, աշխատեք հանգստություն պահպանել, թույլ մի տվեք, որ հույզերը հաղթեն առողջ բանականությանը: Ցանկալի է խուսափել վեճերից, հատկապես՝ աշխատավայրում: Բանը կարող է բաց կոնֆլիկտով ավարտվել, եթե ժամանակին զիջումների չգնաք: Լսեք այն մարդկանց խորհուրդները, ովքեր ձեզ լավ են ճանաչում:

Վատ չեն դասավորվի ուղևորությունները, բայց դրանք ավելի ժամանակատար կլինեն, քան կարծում էիք: Նկատի առեք դա, երբ պատրաստվեք ճամփա ընկնել: Լավ է խոստումներ չտալ, քանի որ դրանք կատարելն ավելի բարդ է լինելու, քան հիմա է թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հիանալի օր է գործնական բանակցությունների, կարևոր հարցերը քննարկելու համար: Գործընկերների հետ հարաբերությունները լավը կլինեն, չի բացառվում ծառայողական սիրավեպի սկիզբը: Բարենպաստ տպավորություն կթողնեք այն մարդու վրա, ում համակրում եք: Կարող եք հետաքրքրել նույնիսկ նրան, ով ձեր հանդեպ նախկինում լրիվ անտարբեր էր, բայց դրա համար պետք է ջանքեր գործադրեք:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են տարաձայնություններ ընտանիքում, ձեզ համար վիրավորական կթվան մտերիմների նույնիսկ ամենաանմեղ նկատողությունները: Մանրուքներին շատ սուր մի արձագանքեք ու մի մոռացեք հումորի զգացման մասին. այն ձեզ կօգնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարդ օր է: Ձեզ համար դժվար կլինի ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատելը, դրանից ելք գտնելը: Ուրիշների խարդավանքների զոհը դառնալու վտանգ կա, կվստահեք մեկին, ով դրան արժանի չէ: Հին ընկերներն ու համախոհները կփորձեն ձեզ սխալներից հետ պահել, այնպես որ՝ լսեք նրանց խորհուրդները:

Կարգապահությունն ամեն ինչում կարևոր կլինի. տանն ու աշխատավայրում խառնաշփոթը կնյարդայնացնեն, կփչացնեն ձեր տրամադրությունը: Աշխատեք չմոռանալ նախկինում կառուցած պլանների մասին: Հավանական է՝ դրանք դեռ չկարողանաք իրագործել իրադարձությունների անհաջող ընթացքի պատճառով, բայց կարևոր է չկորցնել պահը, երբ դրանք կատարելը հնարավոր դառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հաջող կդասավորվի, եթե եզրակացությունների ու արարքների հարցում չշտապեք: Աշխատեք պայմանների ու հույզերի ճնշման տակ որոշումներ չընդունել, ինքներդ ձեզ ժամանակ տվեք իրավիճակից գլուխ հանելու ու ամեն ինչ կշռադատելու համար: Լավ է չկիսվել գաղափարներով, քանի դեռ վստահ չեք, որ դրանք իսկապես հնարավոր է իրագործել:

Հին կապերը, անձնական ու գործնական հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կլինի: Հին վիրավորանքներն իրենց մասին չեն հիշեցնի ու չեն խանգարի շփումներին: Նախկին սխալներն ուղղելուց հետո ձեզ ավելի վստահ ու հանգիստ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը կարող է բարդ լինել: Բայց մի վշտացեք, եթե ինչ-որ բան այնպես չընթանա և դուք չկարողանաք հասնել դրված նպատակներին: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա, և գործերն ավելի լավ կընթանան: Վճռական գործողությունների անցնելուց առաջ պլան կազմեք ու աշխատեք ամեն հարցում հետևել դրան. դա կօգնի խուսափել թյուրիմացությունների ու սխալներից:

Հավանական են ռոմանտիկ ծանոթություններ, ժամադրություններն էլ հրաշալի տպավորություն կթողնեն: Շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, բայց ինքներդ կհամակրեք ու կվստահեք միայն նրանց, ովքեր արժանի են դրան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Օրը լարված կդասավորվի: Նրա առաջին կեսին անհանգստության ու տագնապի առիթներ կլինեն, երբեմն՝ իրական, իսկ երբեմն՝ հորինված: Շրջապատողներին կթվա, որ ապրումների պատճառներ չկան, բայց ձեր սուր ինտուիցիան կհուշի, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ:

Եվ իսկապես, օրվա երկրորդ կեսին կարող են դժվարություններ ծագել, հավանական են թյուրիմացություններ, որոնք կխանգարեն ժամանակին սկսածն ավարտին հասցնել: Բայց եթե ուշադիր լինեք, ապա այնպիսի հնարավորություններ կտեսնեք, որոնք ուրիշների աչքից վրիպել են ու կօգտվեք դրանցից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է, որը թույլ կտա հասնել դրված նպատակներին: Կհաջողվի արագ լուծել մասնագիտական խնդիրները, պիտանի ծանոթություններ հաստատել, համախոհներ գտնել, ամրապնդել գոյություն ունեցող գործնական հարաբերությունները: Հաճելի կլինեն ոչ ֆորմալ միջավայրում շփումները: Կարող եք կարևոր հարցեր քննարկել: Նույնիսկ եթե տարաձայնություններ առաջանան, հեշտությամբ փոխհամաձայնության կհասնեք:

Սովորական գործերը հոգնեցուցիչ ու ձանձրալի չեն թվա, դուք դրանցից ավելի արագ գլուխ կհանեք, ոչ մի մանրուք աչքաթող չեք անի ու սխալներ չեք գործի: Ժամանակ կմնա նաև ընկերական հանդիպումների կամ ընտանեկան միջոցառման համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջող օր է: Ձեզ մոտ շատ բան հրաշալի կստացվի, կհաջողվի արագ լուծել բարդ խնդիրները, կյանքի կոչել հին մտահղացումները: Ունակ կլինեք ինքնուրույն հասնել նպատակին ու օգնության կարիք չեք ունենա, բայց եթե ինչ-որ մեկն առաջարկի այն, լավ է չմերժել. այդպես ժամանակ ու ուժեր կխնայեք, արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին:

Աշխատեք հետաքրքրվել, թե ինչ է տեղի ունենում շուրջը. հասարակական կյանքին ակտիվ մասնակցությունը օգուտ կտա, կօգնի ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ: Վատ չեն դասավորվի չպլանավորված ուղևորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարդ օր է: Աշխատավայրում դժվարություններ կառաջանան, ստիպված եք լինելու գլուխ կոտրել ու ելք գտնել դժվարին իրավիճակից: Իսկ ստեղծված իրավիճակից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի նրանց համար, ովքեր պատրաստ են խոստովանել իրենց սխալներն ու ուղղել դրանք: Հնարավոր են վեճեր կոլեգաների հետ, տարաձայնություններ ղեկավարության հետ, բայց բաց կոնֆլիկտ չի առաջանա, եթե պահպանեք ինքնատիրապետումն ու պրովոկացիաներին չտրվեք:

Զգույշ եղեք գումարի հետ հնարավոր են զուր ծախսեր, կորուստներ: Լավ է հրաժարվել արկածախնդրություններին մասնակցությունից, գործարքներ չկնքել, եթե թեկուզ մի փոքր կասկած ունեք գործընկերների հուսալիության վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Չնայած դժվարություններին՝ կպահպանեք լավատեսությունը: Դա շփումների ժամանակ ձեզ հմայք կհաղորդի, շրջապատողները հաճույքով կօգնեն ձեզ, կաջակցեն բարդ իրավիճակներում: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերություններում ընկերական նոտաներ կհայտնվեն:

Օրը հարմար է համաձայնություններ կնքելու ու համագործակցություն սկսելու, ինչպես նաև նոր աշխատանքի անցնելու համար, որտեղ լավագույն տպավորությունը կթողնեք: Հաջող կլինեն իմիջային փորձարկումները: Կարող եք խոշոր գնումներ անել. ծախսած գումարի համար չեք զղջա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Առավոտյան հնարավոր են դժվարություններ հատկապես նրանց մոտ, ովքեր այդ ժամանակահատվածի համար ուղևորություններ ու կարևոր հանդիպումներ են պլանավորել: Բայց ամեն ինչ սպասվածի նման չի ընթանա, ստիպված եք լինելու արագ որոշումներ ընդունել, հարմարվել իրավիճակին, աշխատել գոնե ինչ-որ օգուտ քաղել բարդ իրավիճակներից ու ոչ միանշանակ իրադարձություններից:

Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա, հնարավորություն կունենաք հաջողության հասնել մի գործում, որը ձեզ համար յուրահատուկ կարևորություն ունի: Նոր օգնականներ ու համախոհներ կգտնեք նույնիսկ այնտեղ, որտեղ նրանց տեսնել չէիք ակնկալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Խոստումնալից օր է: Հավանական է նշանակալի առաջընթաց գործերում, կարող եք արագ լուծել կարևոր մասնագիտական հարցերը: Նրանք, ովքեր ակտիվ կարիերա են կառուցում, կկարողանան բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Բայց ուշադիր եղեք, քանի որ մրցակիցները միայն սպասում են, թե երբ եք սխալ գործելու: Ոչ մի սխալ աննկատ չի մնա, այնպես որ՝ ամեն հարցում ձգտեք իդեալական լինել:

Աշխատեք ավելի շատ ժամանակ տրամադրել մտերիմներին, հատկապես՝ ընտանիքի անդամներին: Հիմա ձեր ուշադրությունն ու աջակցությունը նրանց համար շատ կարևոր կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Поделитесь в социальных сетях
Loading...
loading...
Loading...

Комментарии 0

avatar
Գովազդ
Loading...
Գովազդ
Вход на сайт
Календарь
Գովազդ
Наш опрос
Оцените мой сайт
Ընդամենը - Всего ответов: 4
Գովազդ
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 29
Հյուրեր/Гостей: 28
Օգտատերեր/Пользователей: 1
Moder-003