ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 9
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2154 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատանքի վրա կենտրոնանալը հեշտ չի լինի: Շեղվելու շատ պատճառներ կլինեն, գործերը հետաձգելու գայթակղությունն էլ մեծ կլինի: Բայց դուք չեք մոռանա ձեր պարտականությունների մասին ու չեք հիասթափեցնի նրանց, ովքեր ձեզ վրա հույս են դրել:

Բարենպաստ օր է գնումների համար: Այսօր այնպիսի իրեր կգնեք, որոնց վրա նախկինում ուշադրություն չէիք դարձնի. դրանք շատ օգտակար կլինեն ու կթեթևացնեն ձեր կյանքը: Լավ կանցնեն ուղևորությունները, նույնիսկ եթե դրանք նախապես չէիք պլանավորել: Երթուղին համարյա ինտուիտիվ կընտրեք, իսկ անհրաժեշտ տեղն էլ արագ ու առանց խնդիրների կհասնեք: Երեկոն կուրախացնի անսպասելի այցերով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է, որը բարդ գործերում հաջողություն է խոստանում: Այնտեղ, որտեղ մյուսները երկար ժամանակ չէին կարողանում լուծում գտնել, դուք արագ կհասկանաք, թե ինչ և ինչպես է պետք անել: Հնարավոր են հաջող գործնական բանակցություններ, չի բացառվում՝ ձեզ շատ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն: Շատ հարցերի լուծման մեջ կօգնի հմայքը. մարդիկ հաճախ պարզապես չեն կարողանա մերժել ձեզ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է հին ծանոթներին հանդիպելու համար. իրար ասելու շատ բան կունենաք: Հնարավորություն կունենաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք, վերջ տալ անհասկացողությանն ու փոխադարձ վիրավորանքներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր շատ բաներում կարող եք մեծ հաջողությունների հասնել: Կհաջողվի անել համարյա անհնարինը. մի կողմից՝ ցանկացած գործի ստեղծագործաբար կմոտենաք, իսկ մյուս կողմից՝ կպահպանեք լրջությունը, կնկատեք մանրուքները, ոչինչ աչքաթող չեք անի: Նման մոտեցման շնորհիվ շատերից առաջ կանցնեք:

Հավանական են օգտակար ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց աջակցությունն ու փորձը շուտով պետք կգան: Դժվար չի լինի լավ տպավորություն թողնելը. դրա համար բավական կլինի ձեզ բնական պահեք: Հոգնեցուցիչ ու ձանձրալի չեն թվա տնային գործերը, որոնցից արագ գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հետաքրքիր գաղափարներ ու նոր պլաններ կծնվեն: Դրանց իրագործմանը լավ է միանգամից անցնեք ու ոչինչ չհետաձգեք: Հնարավոր է, առաջին քայլերն անհաջող լինեն, բայց հենց դրանց շնորհիվ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել հետո: Ամենաուշադիր Խեցգետինները կսովորեն ոչ միայն իրենց, այլև ուրիշների սխալների վրա:

Չեն բացառվում համագործակցության առաջարկները, բայց դրանք այնքան շահավետ չեն լինի, որքան կարող են թվալ: Վերջնական պատասխան տալուց առաջ մտածեք ու ինֆորմացիա հավաքեք: Նկատի ունեցեք, որ նման որոշումները պետք է ինքնուրույն ընդունեք, շրջապատողների խորհուրդները միայն կշեղեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը մեծ հաջողությունների հասնելու, շրջապատին ձեր ունակությունները ցույց տալու, մրցակիցներից առաջ անցնելու հնարավորություն կտա: Հեշտությամբ կլուծեք այն խնդիրները, որոնցից մյուսները գլուխ չեն հանել, բայց ոչ ոքի բարձրից չեք նայի. դա շատ բարենպաստ տպավորություն կթողնի:

Օրվա կեսը հարմար է գործնական հանդիպումների, բանակցությունների, աշխատանքի, բիզնեսի կամ ֆինանսների հետ կապված պլանները քննարկելու համար: Երեկոյան լավ հանգստանալու, ինչպես նաև ընկերների հետ միասին հետաքրքիր գործով զբաղվելու հնարավորություն կունենաք: Որոշ Առյուծների այդ հատվածում ռոմանտիկ անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Արդյունավետ օր է: Մի քանի գործ ավարտին հասցնելու, վերջին շրջանում ձեզ անհանգստացնող հարցերին պատասխաններ ստանալու հնարավորություն կունենաք: Տագնապներն ու կասկածներն անցյալում կմնան, ապագային մեծ լավատեսությամբ կնայեք: Հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ, մասնագիտական դիրքերն ամրապնդելու, ղեկավարության հետ հարաբերությունները հարթելու շանս կունենաք:

Մտերիմների հետ հարաբերություններում խնդիրներ չեն ծագի, հաճախ կես խոսքից կհասկանաք ձեզ համար թանկ մարդկանց: Ընկերները հրաշալի գաղափարներ կտան: Դուք չեք զղջա, եթե աջակցեք նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հիշեք, որ ինչքան շատ համախոհներ ձեր շուրջը լինեն, այնքան արագ կհասնեք հաջողության: Մի հրաժարվեք շփումներից, նոր ծանոթություններ հաստատեք. դրանք ոչ միայն հաճելի, այլև օգտակար կլինեն: Միայնակ ձեզ չի հաջողվի լուծել բոլոր խնդիրները, որոնք կբերի այս օրը:

Չի բացառվում՝ ստիպված լինեք վերադառնալ հին գործերին կամ ուղղել նախկինում գործած սխալները: Աշխատեք ամեն ինչին հանգիստ վերաբերվել. հիմա բացասական հույզերին տրվելու ժամանակը չէ: Օրվա վերջին հավանական են հաճելի նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը շատ ուժեղ հույզեր ու ապրումներ կբերի: Նույնիսկ սովորաբար սառնասիրտ ու անհողդողդ մարդիկ տպավորվող, զգայուն ու խոցելի կդառնան: Առաջին հերթին դա կանդրադառնա ամենամտերիմների հետ հարաբերությունների վրա: Հաճախ վեճեր կառաջանան, իսկ դուք դրանք սրտին շատ մոտ կընդունեք: Աշխատեք չվիրավորվել նրանցից, ում սիրում եք, ներողամիտ եղեք նրանց թուլությունների հանդեպ:

Ստեղծագործ պոտենցիալը բարձր կլինի, շատ Կարիճներ ինքնատիպ գաղափարներ կունենան: Օրը հարմար է ինչ-որ նոր բան փորձելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Գործերում մեծ առաջընթաց արձանագրել չի հաջողվի: Իրադարձությունները ուզածից դանդաղ կզարգանան ու պետք է շատ զգույշ գործեք: Լավ է ոչ ոքի հետ չքննարկեք ապագայի պլանները. նման զրույցները բացի ավելորդ կասկածներից ոչ մի բան չեն բերի:

Ծանոթները հաճախ կխառնվեն ձեր գործերին, և դա հաճախ անտեղի կլինի: Բայց դուք կփորձեք չնյարդայնանալ ու անկախ ամեն ինչից հանգստություն կպահպանեք: Շատ տնային հոգսեր կլինեն: Չի բացառվում՝ շտապ գնումներ անելու անհրաժեշտություն լինի, բայց դրանք հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը վատ չի դասավորվի: Լուրջ խնդիրներ չեն հայտնվի: Եթե դժվարություններ ծագեն, նրանց հետ միայնակ չեք մնա, օգնության կհասնեն մարդիկ, որոնց վրա կարելի է հույս դնել: Ձեր համախոհների շնորհիվ կկարողանաք հասնել վաղուց դրված նպատակներին:

Հավանական են հետաքրքիր ծանոթություններ: Դուք շատերին դուր կգաք, բայց ինքներդ շփումներին ընտրողաբար կմոտենաք: Դա ճիշտ մոտեցում կլինի. այսօր դեպի ձեզ կձգտեք կասկածելի անձինք: Բարեբախտաբար, ինտուիցիան կհուշի, թե ում կարելի է վստահել, իսկ ումից է պետք հեռու մնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների համար: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ, նրանց վրա լավ տպավորություն կթողնեք, շատերին կվարակեք ձեր գաղափարներով: Չի բացառվում հաջողությունը մի գործում, որին վերջերս մեծ ուժեր եք նվիրել: Մի վախեցեք փորձարկումներից. հաճախ ամենահաջողը ձեր համարձակ որոշումները կլինեն:

Օրվա վերջին հավանական են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ: Ճիշտ է, ծախսերից խուսափել չի ստացվի, բայց դրանք զուր չեն լինի: Կարող եք ինչ-որ բան գնել ձեր կամ ձեր մտերիմների համար. երկու դեպքում էլ կընտրեք այն, ինչ կուրախացնի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Սովորականից հաճախ վեճեր ու կոնֆլիկտներ կառաջանան, շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար կլինի: Ստիպված եք լինելու շատ ժամանակ տրամադրել օգտակար, բայց շատ ձանձրալի գործերին: Աշխատեք հնարավորինս լավ գլուխ հանել դրանցից, որպեսզի հետո սխալներն ուղղելու անհրաժեշտություն չառաջանա: Օգնության խնդրանքով արժե դիմել միայն նրանց, ովքեր ունակ են ձեր խնդրանքներին լուրջ վերաբերվել:

Օրվա երկրորդ կեսին զվարճանալու հնարավորություն կընձեռվի. այդ մասին հոգ կտանեն ընկերներն ու մտերիմները: Ուղևորություններն ու զբոսանքները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, շատ Ձկների էլ կոգևորեն: Պայմանների փոփոխությունը հատկապես օգտակար կլինի սիրահարներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2154 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4