/ Աստղագուշակ / Այսօրվա / Աստղագուշակ․ հուլիսի 8
24.07.2019

Աստղագուշակ․ հուլիսի 8

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր արագ հաջողության հասնել հազիվ թե ստացվի: Նույնիսկ առօրյա գործերը սովորականից մեծ ջանքեր կպահանջեն ու ժամանակատար կլինեն: Համառ եղեք ու կկարողանաք կարևոր հաղթանակներ տոնել: Շրջապատողները հաճույքով օգնություն կառաջարկեն, և դուք կարող եք հույս դնել նրանց վրա, ում լավ եք ճանաչում: Սակայն ամենալուրջ որոշումներն ինքնուրույն ընդունեք. դրանց համար պատասխանատվությունը հենց դուք եք կրելու:

Հնարավոր են անսպասելի պատահարներ ու զարմանալի նորություններ: Բայց դրանք ձեզ չեն խանգարի հետևել ավելի վաղ կազմած պլանին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք կհասկանաք, որ բոլոր նպատակներին չի կարելի արագ հասնել ու չեք հրաժարվի մտածածից, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Ջանքերը զուր չեն լինի. հիանալի արդյունքների կհասնեք: Որոշ Ցուլեր սպասվածից ավելիին կհասնեն ու միաժամանակ արժեքավոր փորձ ձեռք կբերեն:

Հավանական են լավ նորություններ ու հաճելի անակնկալներ: Հնարավորություն կունենաք պատասխաններ ստանալ վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերին: Երեկոն հարմար է ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար: Հեշտությամբ դուր կգաք նոր ծանոթներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարդ օր է: Ձեզ սովորականից հաճախ կպատեն տագնապն ու հուզմունքը, որոնց իրական պատճառը հասկանալի չի լինի: Որոշ Երկվորյակներ կմոռանան իրենց տված խոստումների, նշանակված հանդիպումների, իրենց ու ուրիշների պլանների մասին: Դա ցավալի թյուրիմացությունների, երբեմն էլ փոխադարձ վիրավորանքների կհանգեցնի:

Ձեր ապրումներով կարող եք կիսվել ամենամտերիմների հետ և կստանաք այն աջակցությունը, որի կարիքն ունեիք: Ընդհանուր նպատակներին հասնելու համար կարող եք միավորվել հին ընկերների հետ: Իսկ ահա նոր ծանոթների հետ զգոն եղեք. նրանք այնքան հասարակ չեն լինի, որքան կթվան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շփումների համար բարենպաստ օր է: Մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք, հաճախ կես խոսքից կհասկանաք նոր ծանոթներին ու կկռահեք հին ծանոթների գաղտնի ցանկությունները: Հաջող կանցնեն և՛ անձնական, և՛ գործնական հանդիպումները: Հավանական են արդյունավետ բանակցություններ, որոնք ձեր առաջ մասնագիտական բարձունքներին տանող ուղի կբացեն: Ձեզանից մեծ հույսեր կունենան, և դուք կփորձեք չհիասթափեցնել նրանց: 

Կարող են նյարդայնացնել կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող միապաղաղ գործերը: Միայն կարճ ժամանակով կկարողանաք կենտրոնանալ ու ցավալի սխալներ կանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ապրումներից խուսափել չի ստացվի: Հաճախ կհիշեք անցյալի տհաճ իրադարձությունների մասին, կանհանգստանաք նրա համար, որ պատահաբար չբացահայտվեն հին գաղտնիքները: Դրա հավանականությունը մեծ չէ, այնպես որ՝ կարող եք հանգիստ կենտրոնանալ ներկայի վրա. չէ՞ որ հիմա ուշադրություն պահանջող բավականաչափ գործեր կան: Դրանցից ամենակարևորներից լավ է ինքնուրույն գլուխ հանել, նույնիսկ եթե ինչ-որ մեկն օգնություն առաջարկի:

Երեկոն կուրախացնի հետաքրքիր առաջարկներով ու լավ նորություններով: Հարմար ժամանակ է հին նախասիրության մասին հիշելու ու տաղանդներին նոր կիրառում գտնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսը շատ հաջող կլինի: Աշխատեք հնարավորինս շատ օգտակար բաներ անել ձեր ու մյուսների համար: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք պատրաստ կլինեք ջանքեր գործադրել, քանի որ գիտեք՝ դրանք զուր չեն անցնելու: Հավանական են հաջողություններ արագ սովորելու, ինֆորմացիա հավաքելու, տարբեր փաստեր համադրելու ու եզրակացություններ անելու ունակություն պահանջող գործերում:

Ժամանակի հետ կենտրոնանալը կբարդանա, իսկ վեճեր ու տարաձայնություններ ավելի հաճախ կառաջանան: Երեկոյան կարևոր հարցերը մի քննարկեք, հատկապես եթե դրանք հեռավոր ապագային են վերաբերում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է պլաններ կառուցելու համար: Ձեզ կհաջողվի շատ բան նկատի առնել ու կանխատեսել, ոչինչ աչքաթող չանել, ճիշտ գնահատել ձեր հնարավորություններն ու կանխագուշակել իրադարձությունների զարգացումը: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները: Հնարավորություն ունեք վերականգնել այն կապերը, որոնք ժամանակին թանկ են եղել ձեզ համար, բայց մտածեք՝ արդյո՞ք դուք հետաքրքրված եք այդ շփումներով:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Կարող եք գնումներ անել, գումարը ներդնել համարձակ բիզնես-նախագծերի մեջ: Որոշ Կշեռքների կվերադարձնեն վաղուց մոռացված պարտքերը կամ կվճարեն նախկինում կատարած աշխատանքի դիմաց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ցանկացած գործ, որով այսօր կզբաղվեք, զգուշություն ու մանրուքներին ուշադրություն կպահանջի: Ցանկալի չէ նոր նախագծեր ստանձնելը, հատկապես եթե դրանք լուրջ ներդրումներ են պահանջում կամ կապված են ռիսկի հետ: Փոխարենը կարող եք ավարտել այն, ինչ ավելի վաղ եք սկսել. դա սպասվածից հեշտ կլինի: Որոշ Կարիճներ կուղղեն նախկին սխալները և իրենց ավելի վստահ կզգան:

Խուսափեք գերհոգնածությունից, որն այսօր շատ վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա: Օրվա երկրորդ կեսը հարմար չէ հեռավոր ուղևորությունների կամ աշխարհիկ միջոցառումներին մասնակցելու համար. երկուսն էլ միայն կհոգնեցնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կուզենաք ինքնուրույն որոշումներ ընդունել, բայց ստեղծված իրավիճակում դա լավագույն ընտրությունը չէ: Եթե լսեք շրջապատի խորհուրդները, կկարողանաք խուսափել լուրջ սխալներից, չանել այն, ինչի համար հետո ստիպված էիք լինելու զղջալ: Հնարավոր է ձեզ համար հաջող լուծվեն իրավաբանական հարցերը, որոնց պատճառով վերջերս շատ էիք անհանգստանում:

Չեն բացառվում արժեքավոր նվերները, ռոմանտիկ անակնկալները, ինչպես նաև նորությունները, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսովոր ծանոթություններ ու զարմանալի հանդիպումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարդ օր է: Օրվա սկզբին դժվար կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, ցանկացած դատարկ բան տարաձայնության կամ վեճերի պատճառ կդառնա: Հնարավոր են խնդիրներ գործերում: Հաճախ դրանք կապված կլինեն նրա հետ, որ չեք ուզենա գործել փորձված մեթոդներով, կնախընտրեք փորձարկումներ անել, իսկ ձեր ինքնատիպ գաղափարները միշտ չէ, որ հաջող կլինեն: Լսեք հին ծանոթների խորհուրդները:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այդ հատվածում հեշտությամբ գլուխ կհանեք ընթացիկ խնդիրներից: Որոշ Այծեղջյուրներ նոր նպատակներ ու պլաններ կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լարված օր է: Այն ուզածի նման չի դասավորվի, բայց դուք հաջողության հասնելու շանս կունենաք: Վարքի ճիշտ ձև ընտրելու հարցում կօգնի ինտուիցիան. ղեկավարվեք նրա հուշումներով ու սխալներ չեք անի:

Օրվա երկրորդ կեսին մտերիմները կփորձեն բարձրացնել ձեր տրամադրությունը, և դա նրանց կհաջողվի: Հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ ու ուշադրության նշաններ: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, չեն հիասթափեցնի ընկերական հանդիպումներն ու ռոմանտիկ ժամադրությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ֆինանսական տեսանկյունից բարենպաստ օր է: Հնարավոր են դրամական մուտքեր: Շատ լավ գլուխ կհանեք նույնիսկ ամենաբարդ մասնագիտական խնդիրներից, արագ կսովորեք ամենն, ինչ կարող է պետք գալ:

Օրվա երկրորդ կեսին գործնական հոտառությունը սուր կլինի ու ամենայն հավանականությամբ շահավետ գործարքներ կկնքեք: Հավանական են հաջողություններ այն գործերում, որոնցից նախկինում չեք կարողացել գլուխ հանել: Ձեր ձեռքբերումները կհետաքրքրեն շրջապատողներին: Ինչ-որ մեկը ձեզ գրավիչ առաջարկ կանի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Поделитесь в социальных сетях
Loading...
loading...
Loading...

Комментарии 0

avatar
Գովազդ
Loading...
Աստղակերպի նշանները
Բաժիններ
Գովազդ
Вход на сайт
Календарь
«  Июль 2019  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Գովազդ
Наш опрос
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 152
Գովազդ
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 5
Հյուրեր/Гостей: 5
Օգտատերեր/Пользователей: 0