ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 6
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2144 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Արժե ավելի քիչ հետաքրքրվել շրջապատողների կարծիքով ու ավելի շատ հենվել սեփական առողջ բանականության վրա. այդպես հաջողության հասնելու շանսերն ավելի մեծ կլինեն: Աշխատեք խուսափել երկար վեճերից. դրանց ժամանակ դժվար կլինի անձերին չանցնելն, ու բանը կարող է կոնֆլիկտով ավարտվել: Հումորի զգացումն ամեն անգամ չի փրկի, ձեր կատակները ոմանց կարող են վիրավորական թվալ:

Օրվա երկրորդ կեսին կարևոր է խուսափել գերհոգնածությունից, քանի որ այդ հատվածում ինքնազգացողությունը կարող է վատանալ: Եթե ուղևորություններ եք պլանավորել, մի ծուլացեք կրկին ստուգել երթուղին ու համոզվել, որ ձեզ հետ վերցրել եք ամեն անհրաժեշտ բան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրն ամեն ինչում զգուշություն է պահանջում: Մանրուքները, որոնց հիմա նշանակություն չեք տալիս, հետո կարևոր են լինելու: Հատկապես ուշադիր եղեք ֆինանսական հարցերը լուծելիս: Օրը հարմար չէ լուրջ գնումների, ինչպես նաև խոշոր գործարքներ կնքելու համար: Ավելորդ չի լինի այն մարդու հետ խորհրդակցելը, որի կարծիքին վստահում եք:

Հավանական են լավ նորություններ՝ կապված ձեզ համար շատ մտերիմ մարդկանց հետ: Կուրախացնեն ընտանիքում, հարազատների հետ հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունները: Որոշ Ցուլեր կկարողանան հաշտվել նրանց հետ, ում հետ երկար ժամանակ վեճի մեջ էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը լավ կդասավորվի: Դժվարությունները չեն բացառվում, բայց դուք կհասնեք ձեր ուզածին, եթե ջանքեր գործադրեք: Կարող եք օգնության խնդրանքով դիմել փորձված ընկերներին ու համախոհներին. նրանք հուսախաբ չեն անի: Որոշ խնդիրների լուծման համար բավական կլինի դրանք հասկացող մարդկանց հետ քննարկելը: Հաճախ պատահական ստացած ինֆորմացիան կհուշի՝ ինչ անել:

Բազմաթիվ հրաշալի գաղափարներ կծնվեն: Դրանք միանգամից կյանքի կոչել չի ստացվի, բայց շուտով կվերադառնաք ձեր մտահղացումներին: Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ ժամանակին շատ մտերիմ եք եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Արդյունավետ կանցնեն բանակցությունները, հնարավորություն ունեք գտնել մարդկանց, որոնց հետ ձեզ երկար ու փոխշահավետ հարաբերությունները կկապեն: Մի վախեցեք կիսվել ձեր գաղափարներով. օգնել ցանկացողներ ամենայն հավանականությամբ կգտնվեն:

Օրվա երկրորդ կեսին հեռավոր ուղևորություններ մի պլանավորեք. դրանք հազիվ թե հաջող անցնեն: Կարող եք գնումներ անել. ծախսած գումարի համար զղջալու կարիք չի լինի: Այս ժամանակահատվածը հարմար է ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ հանդիպելու ու ընդհանուր գործերը քննարկելու համար: Չեն բացառվում նվերներն ու անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն անսպասելի ու տարօրինակ իրադարձություններով լի կլինի: Շատ բաների նախկինի նման չեք նայի ու կհասկանաք, թե ինչ է պետք փոխել: Սկզբում որոշ կասկածներ կունենաք, բայց հետո լրիվ պարզ կդառնա, որ եկել է գործելու ժամանակը: Ինքնավստահ կլինեք, և հաճախ դա էլ բավական կլինի հաջողության հասնելու համար: Այնտեղ, որտեղ մյուսները կվախենան, դուք վճռական առաջ կշարժվեք:

Չի բացառվում սիրային պատմության սկիզբը. նոր հարաբերությունների զարգացումը հիմնականում կախված կլինի ձեր ցանկությունից: Լսեք սրտի ձայնին. այն չի խաբի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսը հարմար է ինքնուրույն աշխատանքի, կարևոր գործերի, բարդ խնդիրների լուծման համար: Ձեզ համար դժվար չի լինի կենտրոնանալը, հասկանալը, թե ինչին է պետք հատուկ ուշադրություն դարձնել: Ինտուիցիան կհուշի, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին, իսկ ինչն է կարելի հետաձգել:

Ավելի ուշ ոչ ֆորմալ միջավայրում շփումների, ընկերների հետ հանդիպումների, ուրախ ընկերախմբով հետաքրքիր ուղևորությունների ժամանակը կգա: Հնարավոր են նորություններ, որոնց համար շատ ուրախ կլինեք, ինչպես նաև անակնկալներ ու նվերներ: Օրվա երկրորդ կեսին որոշ Կույսերի չպլանավորված այցեր են սպասվում: Չի բացառվում՝ հյուրերն ուզենան երկար մնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող օր է: Աստղերը գործերում առաջընթաց, հին ու նոր ոլորտներում էլ հաջողություններ են խոստանում: Շրջապատողները վերջապես կնկատեն ձեր տաղանդներն ու ունակությունները, որոնց մասին նախկինում չէին կռահում: Չի բացառվում՝ անսպասելի առաջարկներ ստանաք, կարողանաք մի գործ սկսել, որը վաղուց հետաքրքրում էր ձեզ:

Օրը բարենպաստ է ուսման համար, արագ կյուրացնեք ցանկացած ինֆորմացիա, որը կարող է պետք գալ: Օրվա երկրորդ կեսը հարմար է ռոմանտիկ հանդիպումների համար, որոնք բացառապես հաճելի կանցնեն: Կգտնեք սիրելիին ուրախացնելու ձևը, նա էլ նույնկերպ կպատասխանի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ուրիշների խնդիրներն այսօր ձեզ ավելի շատ կանհանգստացնեն, քան ձեր սեփականը: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց. շատ ուրախ կլինեք ուրիշների համար ինչ-որ օգտակար բան անելու հնարավորության համար: Բայց ձեր գործերը նույնպես ուշադրության կարիք կզգան: Մի մոռացեք դրանց մասին, շատ բան մի հետաձգեք:

Օրվա երկրորդ կեսը կենցաղային խնդիրներ կբերի: Դրանք շատ լուրջ չեն լինի ու հեշտությամբ կարող են լուծվել, բայց դուք, միևնույն է, կվշտանաք: Բարեբախտաբար, մտերիմները կարող են ուրախացնել ձեզ: Հնարավոր են անսպասելի նվերներ, ինչպես նաև համեստ, բայց ճիշտ ժամանակին դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հիանալի, արդյունավետ օր է, հավանական են նշանակալի հաջողություններ: Հնարավորություն կունենաք շահել ազդեցիկ անձանց հարգանքն ու վստահությունը, որոնք շուտով ձեզ հետաքրքիր առաջարկներ կանեն: Հարմար օր է ոչ ֆորմալ միջավայրում գործընկերների հետ շփվելու, նրանց ավելի լավ ճանաչելու համար:

Մի վախեցեք փորձարկումներ անել, նպատակին տանող սեփական ուղիները փնտրել: Լավ գաղափարների պակաս չեք ունենա, իսկ դրանք կյանքի կոչելու հարցում կօգնեն ընկերները: Հավանական են հաջող գնումներ: Որոշ Աղեղնավորներ կկարողանան գումարը հեռանկարային նախագծերի մեջ ներդնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր շատ անգամ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու: Սկզբում դա կարող է տհաճ լինել. կթվա, թե բոլորը փորձում են ձեր մեջ թերություններ գտնել: Բայց հետո ձեզ ավելի ինքնավստահ կզգաք: Ինչքան շատ մարդիկ նկատեն, թե ինչ վառ ու ինքնատիպ մարդ եք, այնքան լավ: Նոր ծանոթությունները սիրային շարունակություն կստանան, եթե ինքներդ դա ուզենաք: Մի վախեցեք նախաձեռնող լինելուց:

Ցանկալի չէ խոշոր գումարներ ծախսել, եթե դա նախապես չեք պլանավորել: Գումարին հիմա սովորականից ավելի հեշտ հրաժեշտ կտաք, իսկ հետո կզղջաք դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օգտակար ինֆորմացիա կստանաք ու կօգտագործեք այն միանգամից մի քանի խնդիր լուծելու համար: Իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելու ու ճիշտ եզրակացություններ անելու ունակությունը ձեզ շատ պետք կգա: Ձեր հաջողությունները նկատելով՝ շրջապատողներն ավելի հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով: Բայց պետք չէ բոլորին խորհուրդներ տալ. ինչ-որ մեկը ձեզ սխալ կհասկանա ու կմեղադրի իր սխալների համար:

Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք: Հարմար օր է հին կապերը վերականգնելու, վերջին շրջանում լարված հարաբերություններում ինչ-որ բան փոխելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի: Աշխատեք այն հնարավորինս արդյունավետ օգտագործել: Կարևոր հանդիպումներն ու բանակցությունները վարեք մինչև ճաշ, ընտանեկան խնդիրներից էլ հնարավորինս արագ գլուխ հանեք: Գնումների մասին որոշումները նույնպես լավ է ընդունել այդ հատվածում:

Ավելի ուշ լուրջ խնդիրներ կհայտնվեն, որոնց ժամանակ ստիպված եք լինելու կենտրոնանալ, մի կողմ վանել կողմնակի մտքերը: Որոշ Ձկներ ստիպված են լինելու հետաձգել պլանավորված հանդիպումներն ու զվարճանքները: Երեկոյան հնարավոր են ֆինանսական կորուստներ ու անհաջող գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2144 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5