/ Աստղագուշակ / Այսօրվա / Աստղագուշակ․ հուլիսի 26
Загрузка...
20.08.2019

Աստղագուշակ․ հուլիսի 26

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ստիպված եք լինելու հուզվել. հակասական ինֆորմացիա կստանաք ու հասկանալի չի լինի, թե ինչպես է պետք արձագանքել դրան: Իրենց մասին կարող են հիշեցնել հին խնդիրները, որոնց լուծումը ոչ միայն համառություն, այլ նաև հնարամտություն, իրերին ոչ ստանդարտ հայացք կպահանջի: Դուք խուճապի չեք մատնվի ու իրավիճակից ելք կգտնեք, բայց, միևնույն է, կկասկածեք, ձեզ վստահ չեք զգա:

Ձեր գաղտնիքները վստահեք միայն ամենամտերիմ մարդկանց, հակառակ դեպքում կզղջաք, որ լեզուն ատամների հետևում չեք պահել: Պլաններով կիսվել էլ չարժե գոնե մինչ այն պահը, մինչև այն մանրամասն չմտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հակասական ու անհանգիստ օր է, որը շատ ապրումներ կբերի: Կսրվեն հարազատների հետ խնդիրները: Երկու կրակի արանքում կհայտնվեք և չեզոքություն պահպանելը բարդ կլինի: Ցույց տվեք, որ տեղի ունեցողին լուրջ եք վերաբերվում: Ինչքան քիչ թեթևամտություն լինի ձեր վարքում, այնքան մեծ կլինեն խաղաղարարի առաքելությունը հաջող իրագործելու շանսերը:

Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ: Հրաշալի գլուխ կհանեք այն խնդիրներից, որոնք մյուսներին չափազանց բարդ են թվում: Ամենաակտիվ Ցուլերը մասնագիտական սանդուղքով բարձրանալու հնարավորություն կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը: Ձեզանով հպարտանալու բոլոր հիմքերը կունենաք, քանի որ հաջողությունների կհասնեք նույնիսկ այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել: Ճիշտ է, դա երբեմն հեշտ չի տրվի, բայց դուք չեք հանձնվի, քանի դեռ անհրաժեշտ արդյունքի չեք հասնել: Շրջապատողները հաճախ կդիմեն խորհուրդների ու բարոյական աջակցության խնդրանքով. հետևեք, որ ձեր խոսքերը ճիշտ հասկացվեն:

Հանգստի համար շատ ժամանակ չի մնա, բայց դուք չեք բողոքի: Հակառակը, լուծում պահանջող հետաքրքիր ու անսովոր խնդիրները ձեզ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Նոր գաղափարների օր է, որոնք շրջապատողների համար անսպասելի կլինեն: Ձեր արարքները կզարմացնեն, ձեզանից բացատրություններ կսպասեն: Զրույցներից մի խուսափեք, նույնիսկ եթե դրանք այնքան էլ հաճելի չլինեն: Համբերատարությունն ու սեփական տեսակետը հանգիստ հիմնավորելու ունակությունը շատ տեղին կլինեն: Սիրելի մարդը ձեզ հաճելի անակնկալ կմատուցի:

Օրը հրաշալի է ձեզ ձանձրացրած ամեն ինչից ազատվելու և երկար ժամանակ հանգիստ չտվող խնդիրները լուծելու համար: Կարևոր որոշումները կաշխատեք ինքնուրույն ընդունել և ոչ ոքի թույլ չեք տա ճնշել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բավականին լարված օր է: Ձեզ կպակասի ինքնավստահությունը, այնպես որ՝ կուզենաք հրաժարվել բոլոր պլաններից: Բայց դա անել չարժե, քանի որ հաջողության հասնելու ձեր շանսերը բոլոր դեպքերում մեծ են: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն աջակցել ու ոգեշնչել ձեզ: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի հետ կարող են ընկերական բնույթ ստանալ:

Այսօր ձեզ անհանգստացնող շատ խնդիրներ մտացածին են, կարող եք դրանց մեծ նշանակություն չտալ. ավելի ուշ այդ խնդիրներն իրենց իրենց կլուծվեն: Իսկ հիմա մի շտապեցրեք իրադարձություններն ու աշխատեք ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտ քաղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է զվարճանքների ու չհոգնեցնող զբաղմունքների համար: Ոչ մի լուրջ ու պատասխանատու բան մի պլանավորեք. փոքրիկ պատահարների հավանականությունը չափազանց մեծ է, իսկ դրանց պատճառով ստիպված եք լինելու ամեն ինչ հետաձգել: Հավանական են թյուրիմացություններ ուղևորությունների ժամանակ, չեն բացառվում ձգձգումները, որոնց պատճառով ամեն ինչ ժամանակին անել չեք հասցնի:

Արժե զբաղվել ընտանեկան կապերի ամրապնդմամբ: Ձեզ չի խանգարի մտերիմների աջակցությունը, իսկ նրանք էլ ուրախ կլինեն շփումների համար: Լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն անցանկալի է. գերհոգնածության պատճառով ինքնազգացողությունը կարող է վատանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը կարևոր իրադարձություններով ու մեծ փոփոխություններով չի նշանավորվի, բայց հաճելի կանցնի: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, լուծել այն հարցերը, որոնց շուրջ վերջին շրջանում շատ էիք մտորում, կարգուկանոն կհաստատեք նաև ֆինանսական ոլորտում:

Ոչ մի իրավիճակում հավասարակշռությունը չեք կորցնի: Դա շատ օգտակար կլինի օրվա երկրորդ կեսին, երբ պետք է զբաղվեք ընտանեկան գործերով: Կարող է պարզվել, որ մտերիմ մարդն ինչ-որ լուրջ սխալ է արել ու ձեր օգնության կարիքն ունի: Դուք կարող եք ելք գտնել բարդ իրավիճակից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ արդյունավետ ու հաջող օր է սպասվում: Կարող եք մանրուքներին ուշադրություն պահանջող նոր գործեր պլանավորել. դրանցից հրաշալի գլուխ կհանեք ու ոչինչ աչքաթող չեք անի: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները: Չի բացառվում՝ ստանաք ազդեցիկ մարդկանց աջակցությունը ու դրա շնորհիվ մրցակիցներին թողնեք հետևում:

Եկել է անձնական կյանքում նշանակալի փոփոխություններ անելու ժամանակը: Կարող եք նախաձեռնող լինել, խոստովանել զգացմունքները, խոսել ձեզ հոգեհարազատ բաների մասին: Հնարավոր են դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հարմար է հանգստի ու առօրյա խնդիրները լուծելու համար: Պետք չէ նոր ու բարդ բան ստանձնել, քանի որ կենտրոնանալը ու ժամանակին մանրուքներին ուշադրություն դարձնելը դժվար կլինի: Լավ է զբաղվեք լավ ծանոթ գործերով. այստեղ տհաճ անակնկալներից, անսպասելի խոչընդոտներից ու դժվարություններից կարող եք չվախենալ:

Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մտերիմների հետ, հրաշալի ժամանակ կանցկացնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Օրը հարմար է խոշոր ձեռքբերումները քննարկելու համար, բայց գնումների բուն գործընթացը լավ է որոշ ժամանակով հետաձգեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հոգնեցուցիչ օր է, որի մեծ մասը նվիրված կլինի հաճելի, բայց անօգուտ զբաղմունքներին: Ստիպված եք լինելու լուծել ուրիշների խնդիրները, որի համար այնքան էլ ուրախ չեք լինի: Կանհանգստացնի այն, որ պլաններ շատ կունենաք, իսկ դրանք կյանքի կոչելու հնարավորություններ դեռևս չեն լինի: Պետք է մի քիչ սպասեք, իսկ դուք կնախընտրեիք գործել:

Ցանկալի չէ խոշոր գնումներ անել, քանի որ գումարը զուր ծախսելու վտանգը մեծ է: Հուզական դաշտն անկայուն կլինի, դուք կհուզվեք, կանհանգստանաք դատարկ բաների պատճառով: Ձեզ համար կարևոր կլինի մտերիմների աջակցությունն ու հավանությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հաջող կդասավորվի, եթե բանեցնեք երևակայությունն ու չվախենաք կյանքի կոչել համարձակ գաղափարը: Նոր հնարավորություններ կբացվեն և դրանցից օգտվելու համար միայն մի փոքր վճռականություն ու համառություն է պետք: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, օրը հրաշալի է կյանքի հանդեպ ձեր հայացքները կիսող մարդկանց միավորելու համար:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ: Կարող եք զբաղվել ճամփորդությունների պլանավորմամբ, անել դրանց համար անհրաժեշտ ամեն ինչ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ուրիշների խոստումներին մի վստահեք. դրանք ամենայն հավանականությամբ չեն կատարվի: Ամենալավ մտադրություններով առաջնորդվող ընկերներն ու ծանոթներն առավոտյան ձեզ համար խնդիրներ կստեղծեն: Օրվա կեսը հարմար է ինքնուրույն աշխատանքի համար. ինչքան անկախ լինեք ձեր արարքների ու դատողությունների մեջ, այնքան լավ: Խուսափեք դատարկ զրույցներից, ոչ մի բանի շուրջ վեճերից. դրանք կշեղեն գործերից:

Երեկոն նվիրեք պասիվ հանգստին, չհոգնեցնող զբաղմունքներին, որոնք թույլ կտան բանեցնել երևակայությունը: Սովորական գործերն այդ հատվածում շատ ձանձրալի կթվան, երբեմն էլ կնյարդայնացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Նմանատիպ նյութեր

Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
Գովազդ
Loading...
Աստղակերպի նշանները
Բաժիններ
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
Գովազդ
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 168
Գովազդ
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 24
Հյուրեր/Гостей: 24
Օգտատերեր/Пользователей: 0