ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 25
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1953 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարդ օր է: Առավոտյան հաջողության հասնելու համար պետք է մեծ ջանքեր գործադրեք: Որոշ Խոյեր պետք է ռիսկի դիմեն, ուրիշների համար պատասխանատվությունն իրենց վրա վերցնեն: Դա դժվարությամբ կտրվի. կասկածները կպատեն ձեզ: Հնարավոր են դժվարություններ գործնական հարաբերություններում, իսկ գործընկերների հետ տարաձայնություններ կարող են առաջանալ դատարկ բաների պատճառով:

Սակայն իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի, եթե հանգստություն պահպանեք: Օրվա երկրորդ կեսը գրավիչ հեռանկարներ կբացի ու հնարավորություն կտա մասնագիտական ու անձնական ոլորտներում ինչ-որ բան դեպի լավը փոխել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարևոր ու պատասխանատու օր է, այնպես որ՝ ուշադիր եղեք: Սխալվելը հեշտ կլինի, իսկ գործած սխալը թանկ կարժենա: Մի շտապեք ո՛չ որոշումների, ո՛չ էլ արարքների հարցում, ստեղծված իրավիճակը կշռադատելու համար ինքներդ ձեզ ժամանակ տվեք:

Կուզենաք կյանքում ինչ-որ բան փոխել. պետք է սկսել լուրջ ջանքեր պահանջող քայլերից, քանի որ շատ բան սովորականից դժվարությամբ կտրվի: Հույս դրեք սեփական ուժերի, այլ ոչ թե շրջապատի աջակցության ու հաջողության վրա: Օրվա երկրորդ կեսին պետք է զբաղվեք ընտանեկան գործերով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսին զգույշ եղեք: Կարևոր գործեր մի սկսեք ու ազդեցիկ անձանց հետ լուրջ հարցեր մի քննարկեք: Սովորականից հաճախ տարաձայնություններ կառաջանան, իսկ դա կխանգարի ժամանակին ավարտին հասցնել գործերը: Պրովոկացիաներին չտրվելը բարդ կլինի, հատկապես, երբ գործ ունենաք մարդկանց հետ, որոնց կարծիքին սովոր եք վստահել:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կաճի, ձեզ հանգիստ ու վստահ կզգաք: Կյանքի բոլոր ոլորտներում նոր հնարավորություններ կբացվեն: Մտերիմների օգնության շնորհիվ կկարողանաք անել այն, ինչ երկար պլանավորել էիք, լուծել բոլորի համար կարևոր խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսն աշխատեք առավելագույնս արդյունավետ օգտագործել: Նկատի ունեցեք, որ հիմա լավ է միայնակ գործել: Գործերում հաջողությունները նշանակալի կլինեն, եթե շատ համախոհներ գտնեք: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ, չեն բացառվում դրամական մուտքերը:

Ավելի ուշ իրենց մասին կհիշեցնեն հին խնդիրները, ստիպված կլինեք կենտրոնանալ դրանց լուծման վրա, չնայած որ կուզենայիք լրիվ այլ բանով զբաղվել: Չի բացառվում՝ չպլանավորված ծախսերի կարիք լինի: Շուտով կգտնեք բյուջեն համալրելու ձևն ու տրամադրությունը կլավանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է վաղեմի մտահղացումը կյանքի կոչելու համար: Վճռական տրամադրված կլինեք ու պատրաստ կլինեք արագ գործել: Շատ բան կհասցնեք անել, եթե ժամանակը զուր չվատնեք: Կապերին ընտրողաբար մոտեցեք: Հիմա պետք չէ գործ ունենալ նրանց հետ, ովքեր ժամանակին հուսախաբ են արել ու անհարմար վիճակի մեջ են դրել ձեզ:

Չեն բացառվում խնդիրներն անձնական հարաբերություններում, հնարավոր են հիասթափություններ, կասկածներ ու խանդ: Հատկապես դժվար կլինի երիտասարդ Առյուծների համար, ովքեր դեռ մեծ կենսափորձ չունեն: Սակայն բոլոր դժվարությունները կհաջողվի հաղթահարել, եթե հանգստություն պահպանեք ու խելամիտ լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է անսպասելի բան նախաձեռնելու համար: Նոր գործերում հաջողության հասնելու շանսերը մեծ են: Ձեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի հատկապես այնտեղ, որտեղ պետք է սեփական լուծումները փնտրեք: Իրերի հանդեպ ձեր յուրահատուկ հայացքը ու ամեն ինչ նկատելու ունակությունը շատ օգտակար կլինեն:

Կենսական պոտենցիալը բարձր է, էներգիայով լի կլինեք ու հոգնածություն չեք զգա: Բայց չեն բացառվում վնասվածքները սպորտով զբաղվելու ժամանակ, այնպես որ՝ ցանկալի է նվազեցնել ծանրաբեռնվածությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Ձեզ շատ բան կնյարդայնացնի ու կհանի հավասարակշռությունից: Երբեմն դժվարությամբ կտրվի սովորական հարցերի լուծումը, բայց միայն այն պատճառով, որ ոչ ստանդարտ, յուրահատուկ բան կուզենաք: Հաճախ ձեր արարքները շրջապատողներին փակուղու առաջ կկանգնեցնեն, միայն քչերն ունակ կլինեն հասկանալ, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ:

Աշխատեք օտարների հետ չվիճել ու մտերիմներից էլ չնեղանալ, հնարավորինս խաղաղասեր ու բարեհամբույր եղեք: Հենց ձեզանից կախված կլինի, թե ինչպես կդասավորվեն ընտանեկան հարաբերություններն ու արդյոք կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարդ օր է, որն ամեն ինչում զգուշություն կպահանջի: Առավոտյան խնդիրներ կարող են ծագել, բայց իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի և ամենը ձեր մտածված գործողությունների ու ճիշտ որոշումների շնորհիվ: Պետք կգա նախկինում ստացած փորձը: Նույնիսկ լարված պահերին հանգստություն կպահպանեք, և դա շատերին դուր կգա:

Հնարավոր է՝ ուզենաք անձնական կյանքում փոփոխություններ անել, սակայն այդ ոլորտում այսօր կարևոր բան տեղի չի ունենա: Համբերատար եղեք ու իրադարձությունները մի շտապեցրեք: Չի բացառվում՝ ամեն ինչ լավագույն ձևով դասավորվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը վառ ու հիշարժան կլինի: Հավանական են հետաքրքիր առաջարկներ, հրավեր նոր ընկերախմբից: Արկածների կանխազգացումը կզարդարի այս օրը, բայց դուք ավելի շատ հակված կլինեք երևակայել, քան ինչ-որ բան նախաձեռնել, այնպես որ՝ խուսափեք վտանգներից: Գումարի հետ կապված հարցերում ինտուիցիան շատ Աղեղնավորների կօգնի ճիշտ որոշումներ ընդունել:

Կհարթվեն մտերիմների հետ հարաբերությունները: Փոխհասկացողություն կլինի այն կապերում, որոնցում դեռ վերջերս բուռն վեճեր էին: Կարող եք վերջ տալ տարաձայնություններին ու անհասկացողությանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարդ փորձությունների ու ռիսկային նախաձեռնությունների օր է: Կուզենաք պայքարել հին մրցակիցների դեմ, որպեսզի նրանց ցույց տաք ձեր ուժերն ու հնարավորությունները: Դուք մարտից հաղթող դուրս գալու շանս ունեք, բայց պետք չէ հույս ունենալ, որ դա հեշտ է լինելու: Տհաճ անակնկալներ կարող են մատուցել մարդիկ, որոնց վրա սովոր եք ամեն ինչում հույս դնել:

Մտերիմները կարող են վիրավորվել ձեզանից, բարկանալ դատարկ բաների պատճառով: Սուր անկյունները հարթելու ու կոնֆլիկտից խուսափելու համար ջանքեր գործադրեք: Այսօր չարժե քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում արդեն տարաձայնություններ են ծագել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Նախապատվությունը տվեք թեթև գործերին: Օրն այնքան էլ արդյունավետ չի լինի, բայց ձեր ուժերի սահմաններում կլինի այն հաճելի անցկացնելը: Աշխատեք խուսափել լուրջ ու լարված զրույցներից, հարաբերություններ մի պարզեք ու դատարկ բաների պատճառով մի վիճեք: Հիմա առավել շահեկան կլինի զիջող լինելը, քան սեփական տեսակետը պաշտպանելը՝ ռիսկի դիմելով վիճել բոլորի հետ:

Օրը հրաշալի է հանգստի համար: Ուժերը վերականգնելուց հետո շատ բաների այլ կերպ կնայեք: Կուրախացնեն ռոմանտիկ ժամադրությունները, նույնիսկ եթե դրանցից յուրահատուկ բան չէիք սպասում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շտապելու պատճառ չկա: Դուք ոչինչ բաց չեք թողնի, եթե ձեզ հոգեհարազատ ռիթմով գործեք: Բարդ գործեր ստանձնելիս աշխատեք հույս դնել միայն սեփական ուժերի վրա. հազիվ թե ինչ-որ մեկը ժամանակին օգնության հասնի: Ցանկալի չէ անձնական հարաբերություններին վերաբերող կարևոր որոշումներ ընդունելը, քանի որ այսօր իրավիճակը ճիշտ գնահատելը դժվար կլինի:

Օրը հարմար է ստեղծագործելու ու սովորելու համար: Շատ բան կնկատեք, հաճախ ճիշտ եզրակացություններ կանեք նրանից, ինչը մյուսներին աննշան է թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1953 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/15