ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 20
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2093 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Խոստումնալից օր է: Հնարավորություն կունենաք գլուխ հանել շատ բարդ գործերից, հասնել վաղուց դրված նպատակներին: Ձեզ կօգնի հաստատակամությունը, հատկապես երբ ստիպված լինեք կասկածող ու անվստահ մարդկանց հետ քննարկել կարևոր հարցերը: Նրանք սկզբում կքննադատեն ձեր գաղափարները, բայց ավելի ուշ կփոխեն իրենց կարծիքը:

Չեն բացառվում անսովոր, հետաքրքիր ու հիշարժան հանդիպումները: Անսովոր միջավայրում կծանոթանաք մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ հետաքրքիր բաներ եք լսել: Հնարավոր են ռոմանտիկ տարվածություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ օր է: Մտերիմների հետ հեշտությամբ լեզու կգտնեք, բոլոր տարաձայնություններն ու վեճերն էլ կմնան անցյալում: Կարող եք պայմանավորվել համատեղ ուղևորությունների մասին, քննարկել ապագայի ընդհանուր պլանները: Չի բացառվում՝ ձեզ հուշեն, թե ինչպես գլուխ հանեք վաղուց հանգիստ չտվող խնդրից:

Օրվա երկրորդ կեսին հավանական է ինքնազգացողության վատացում: Այդ հատվածի համար հոգնեցուցիչ գործեր մի պլանավորեք: Ցանկացած ավելորդություն այսօր վնասակար կլինի: Դա վերաբերում է նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությանը: Ուշադիր եղեք սպորտով զբաղվելիս. հնարավոր են վնասվածքներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է ինչ-որ մեկի հետ ձեր մասին զրուցելու համար: Կարող եք բողոքել կամ պարծենալ. զրույցը բոլոր դեպքերում հետաքրքիր ու օգտակար կլինի: Չի բացառվում՝ հանդիպեք մեկին, ով ձեզ ավելի լավ կհասկանա, քան դուք ինքներդ: Ձեզ կհաջողվի գլուխ հանել հակասական զգացմունքներից, ներդաշնակություն ձեռք բերել, որի կարիքը վերջին շրջանում շատ էիք զգում:

Օրը հարմար է նաև ստեղծագործ մոտեցում պահանջող գործերի, ուսման ու հետազոտական գործունեության համար: Արագ ինֆորմացիա կհավաքեք, էլ ավելի արագ կվերլուծեք ու զարմանալի եզրակացություններ կանեք: Երեկոն կուրախացնի հին ծանոթների հետ հանդիպումներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շփումների համար բարենպաստ օր է: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որը շուտով կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: Կես խոսքից կհասկանաք մտերիմներին, նրանց համար շատ լավ բաներ կանեք:

Գործերում հաջողությունները համեստ կլինեն, բայց դա ձեզ չի վշտացնի: Վստահ կլինեք, որ շուտով կարող եք լրացնել այն, ինչ այսօր եք բաց թողել, և դա իսկապես այդպես կլինի: Կարող են անհանգստացնել միայն ֆինանսական հարցերը: Այստեղ ամեն ինչ ոչ միանշանակ է, այնպես որ՝ որոշումների ու գնումների հարցում մի շտապեք, ռիսկի մի ենթարկեք ո՛չ ձեր, ո՛չ էլ ուրիշների գործերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Առավոտը հարմար է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա շատ կարևոր է լավ տպավորություն թողնել: Կարող եք նրանց հետ քննարկել ընդհանուր գործերն ու ապագայի պլանները: Հնարավորություն կունենաք դուր գալ նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար շրջապատողներին քննադատորեն են մոտենում: Չի բացառվում՝ այսօր սկսվող գործնական կամ ընկերական հարաբերություններն ավելի ուշ ռոմանտիկ բնույթ ստանան:

Օրվա երկրորդ կեսին կենսական պոտենցիալը կնվազի, կզգաք, որ հանգստի կարիք ունեք: Այդ հատվածում սովորականից շատ կընկնեք ուրիշի ազդեցության տակ: Այնպես որ՝ զգոն եղեք նրանց հետ, ովքեր փորձում են ճնշումներ գործադրել ձեզ վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Տեղում նստած մնալ չեք կարողանա: Պայմանների փոփոխությունն այսօր չափազանց օգտակար կլինի. ամեն նոր բան կոգեշնչի ու կուրախացնի: Հատկապես լավ կանցնեն գործնական ուղևորությունները: Դրանք մի կողմից թույլ կտան օգտակար ծանոթություններ հաստատել ու շահավետ գործարքներ կնքել, իսկ մյուս կողմից՝ հնարավորություն կտան հաճելի ժամանակ անցկացնել, լինել հետաքրքիր վայրերում, ինչ-որ նոր բան իմանալ:

Հնարավորություն կունենաք հաջողությամբ լուծել արժեքավոր ունեցվածքին վերաբերող ու իրավաբանական միջամտություն պահանջող հարցերը: Օրը հարմար է պետկազմակերպություններ այցելելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կազմելու ու ուսումնասիրելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը լավ կդասավորվի: Կարող եք նոր օգնականներ ու համախոհներ գտնել, ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ: Բոլորի հետ հրաշալի լեզու կգտնեք, համարյա բոլորին դուր կգաք, իսկ ինչ-որ մեկին էլ կստիպեք սիրահարվել ձեզ: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը, որը ձեզ համար անսովոր ձևով կզարգանա:

Հնարավոր են դրամական մուտքեր, անսպասելի նվերներ ու անակնկալներ: Որոշ Կշեռքների հաճելի կզարմացնեն աշխատանքի առաջարկները. դրանք գրավիչ կլինեն: Միանգամից կուզենաք համաձայնությամբ պատասխանել ու չեք սխալվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մի հավատացեք այն ամենին, ինչ ասում են շրջապատողները. ինչ-որ մեկը հատուկ ձեզ մոլորության մեջ կգցի: Եթե խոստումները շատ հեշտությամբ են տրվում, նշանակում է դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն իրական մտադրությունների հետ: Ցանկալի չէ քննարկել պլաններն ու կարևոր որոշումներ ընդունել, էլ ավելի անցանկալի է սեփական գաղափարներով կիսվելը, որոնք ձեզ շատ հաջող են թվում:

Ուշադրություն դարձրեք ընտանեկան հարաբերություններին: Մտերիմները կարող են հիշել հին վիրավորանքների մասին, մեղադրել ձեզ նրանում, որ ոչինչ չեք արել: Նման բաները լավ է միանգամից քննարկել, քան ձևացնել, որ խնդիրներ գոյություն չունեն: Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական կորուստներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հանգստություն պահպանեք: Օրվա բերած բոլոր խնդիրներն ավելի հեշտ լուծում կգտնեն, քան ձեզ է թվում: Հավանական են անսպասելի առաջարկներ, որոնք ձեր կյանքը արմատապես փոխելու շանս կտան: Այստեղ կարևոր է խուճապի չմատնվել ու ժամանակին գործել: Ինտուիցիան կօգնի նույնիսկ նրանց, ովքեր սովոր չեն նրա հուշումների վրա հույս դնել:

Կարող եք բիզնեսին, ուսմանը, աշխատանքին կամ ստեղծագործական կյանքին վերաբերող կարևոր որոշումներ ընդունել: Հաստատակամությունը կօգնի հասնել ուզածին, իսկ դժվար պահին համախոհները կշտապեն օգնության:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը շատ հաճելի անակնկալներ ու դրական հույզեր կբերի: Կյանքում հավանական են լուրջ փոփոխություններ: Դրանք տեղի կունենան կա՛մ ձեր նախաձեռնությամբ, կա՛մ իրադարձությունների բարենպաստ ընթացքի արդյունք կլինեն: Զղջալու կարիք բոլոր դեպքերում չի լինի. հակառակը, այսօրվա իրադարձությունների շնորհիվ հնարավոր կդառնա այն, ինչի մասին վաղուց եք երազել:

Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից, մտերիմների հետ շփումներն էլ կբարձրացնեն տրամադրությունը: Ընտանեկան ու ընկերական կապերը կամրանան, կմոռացվեն տարաձայնությունները, կարող եք հանգիստ զրուցել բոլորի համար կարևոր բաների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հնարավոր են դրամական մուտքեր ու արժեքավոր նվերներ: Վերջին շրջանում անհանգստացնող որոշ ֆինանսական հարցեր ձեզ համար ամենաբարենպաստ ձևով կլուծվեն: Ուշադրություն դարձրեք նրան, որ ստացած ողջ գումարը հիմա ծախսելն անցանկալի է. շուտով այն ավելի հաջող տնօրինելու հնարավորություն կունենաք:

Որոշ Ջրհոսներ հնարավորություն կունենան հաջողությամբ ավարտին հասցնել այն գործերը, որոնց մեծ ուժեր են նվիրել: Այսօր ձանձրանալու ժամանակ չի լինի: Հնարավորություն կունենաք նոր բան սովորել, կիրառել ավելի վաղ ստացած գիտելիքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօրվա համար խոշոր պլաններ կառուցելը սխալ կլինի, քանի որ ձեզ մոտ սարեր շրջել չի ստացվի: Հիմա սովորականից արագ կհոգնեք, այնպես որ՝ շատ գործեր այդպես էլ անավարտ կմնան: Անհանգստանալ պետք չէ, քանի որ ամեն ինչ ավարտին հասցնելու ժամանակ դեռ կունենաք:

Անձնական հարաբերություններում խնդիրներ կծագեն. մտերիմների աջակցության կարիքը շատ կունենաք ու կտառապեք, եթե չստանաք այն: Ցանկալի չէ կարևոր որոշումներ ընդունել ու խոստումներ տալ: Ավելի լավ է պարզապես հանգստանաք տանը կամ բնության գրկում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2093 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4