ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 2
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2226 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կենտրոնացեք այն բանի վրա, ինչի մեջ ուզում եք հաջողության հասնել: Մնացած ամեն ինչ ստիպված եք լինելու հետաձգել: Ցավալի կլինի զվարճանքներից ու ընկերների հետ հանդիպումներից հրաժարվելը, սակայն երկուսի համար էլ, ամենայն հավանականությամբ, ժամանակ չի մնա: Հրաշալի գլուխ կհանեք բարդ խնդիրներից, այդ թվում՝ լրիվ նորերից: Այսօր ստացած փորձը ավելի ուշ պետք կգա:

Ֆինանսական հարցերը լուծելիս զգուշություն է անհրաժեշտ: Հիմա հակված կլինեք շռայլ լինել, հեշտությամբ կծախսեք գումարը՝ առանց մտածելու, որ այն հետո ինչ-որ բանի համար պետք է գալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հիմա ամպերում սավառնելու ու անիրագործելիի մասին երազելու ժամանակը չէ: Կենտրոնացեք պրակտիկ խնդիրների լուծման վրա. այսօր հենց դրանցից ամենալավը գլուխ կհանեք: Նույնիսկ համեստ հաղթանակները կբարձրացնեն ձեր տրամադրությունը՝ չհաշված մեծ հաջողությունները, որոնց կհասնեք օրվա կեսին: Այդ հատվածում կուրախացնեն լավ նորությունները:

Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ ընկերների հետ, ընտանեկան վեճեր: Լուրջ կոնֆլիկտ թույլ չեք տա, բայց լարված պահերից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Սովորականից հաճախ կհիշվեն հին վիրավորանքները, ընդ որում՝ լրիվ անժամանակ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է մտերիմների հետ հարաբերությունները դեպի լավը փոխելու համար: Պատրաստ կլինեք ներողամիտ լինել ուրիշների թուլությունների հանդեպ, ներել հին վիրավորանքները: Շրջապատողները հաճույքով ընդառաջ կգան ձեզ: Կարող եք հանգիստ քննարկել բոլորի համար կարևոր հարցերը, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին:

Օրվա վերջին հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Դրանք թույլ կտան հաջող գնումներ անել: Այդ հատվածը հարմար է ապագայի մասին մտորելու համար: Կարող եք պլանները քննարկել այն մարդու հետ, ում օգնության հույսն ունեք: Հին ծանոթները հիանալի խորհուրդներ կտան, որոնց արժե հետևել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջանալ, բայց դուք անպայման կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Ձեր հնարամտությանը կարելի է միայն նախանձել: Կթվա, թե չկա մի խնդիր, որից չեք կարող գլուխ հանել: Բայց վճռական գործողությունները շատ ուժեր կխլեն: Արդեն օրվա կեսին կզգաք, որ պետք է դադար վերցնեք:

Երեկոյի համար հոգնեցուցիչ ոչ մի բան մի պլանավորեք: Ցանկալի է սահմանափակել կապերը, քանի որ քիչ ծանոթ մարդկանց հետ շփումները ավելի շատ կնյարդայնացնեն, քան կուրախացնեն: Իսկ ահա մտերիմները կգտնեն ձեզ աջակցելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հետաքրքիր ու արդյունավետ օր է: Կարող եք ձեր տաղանդներին արժանի կիրառում գտնել, ժամանակին նախաձեռնող կլինեք, լավ գաղափարներով կկիսվեք նրանց հետ, ովքեր ունակ են դրանք գնահատել: Հաջողության հասնելու շանսերը մեծ են այնտեղ, որտեղ կարող եք կյանքի կոչել սեփական մտահղացումները, այլ ոչ թե անել այն, ինչ մյուսներն են ասում:

Երեկոյան ձեզ համար թանկ մարդու հետ շփվելու հնարավորություն կունենաք: Կհաջողվի հանգիստ, առանց լարվածության քննարկել երկուսիդ համար կարևոր հարցերը, հասկանալ՝ ինչպես է պետք գործել ընդհանուր նպատակներին հասնելու համար: Վերջին շրջանում ապագայի համար անհանգստացող Առյուծները լավատեսորեն կտրամադրվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը դժվարություններից զուրկ չի լինի, բայց դրանք ձեզ չեն վախեցնի: Կենսափորձը կօգնի ելք գտնել բարդ իրավիճակից: Դուք ոչ միայն ձեզ խնդիրներից արագ գլուխ կհանեք, այլ նաև մյուսներին կօգնեք: Հավանական են հանդիպումներ հին ծանոթների հետ: Նրանցից կարող եք հետաքրքիր առաջարկներ սպասել: Նշանի շատ ներկայացուցիչների կուրախացնեն մասնագիտական գործունեության հետ կապված նորությունները:

Ընտանեկան հարաբերությունները սովորականից լարված կլինեն: Մտերիմները ձեզանից դժգոհություններ կունենան, որոնք հանգիստ չեք լսի: Սակայն լուրջ կոնֆլիկտից կհաջողվի խուսափել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հարմար է շփումների ու տարբեր թեմաներով զրույցների համար: Շատ Կշեռքների այն հետաքրքիր հանդիպումներ ու անսովոր ծանոթություններ է խոստանում: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, կհասկանաք, թե ինչ են նրանք ուզում ու սպասում ձեզանից և ընդհանուր առմամբ կյանքից: Ձեզ համակրելի մարդկանց հետ ընկերանալը հեշտ կլինի: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը:

Արժե հետաձգել ֆինանսական հարցերի լուծումը, քանի որ այստեղ հեշտությամբ կսխալվեք: Հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորությունները ու ձեզ վրա շատ բան վերցնել: Ցանկալի չէ ապառիկով գնումներ անելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսը հաջող կլինի, այնպես որ՝ կարևոր գործերը մի հետաձգեք: Այս ժամանակահատվածը հարմար է և՛ ինքնուրույն աշխատանքի, և՛ համատեղ նախագծերին մասնակցելու համար: Հաջող կլինեն գործնական ուղևորությունները: Ավելի ուշ բարդ շրջան կգա: Չեն բացառվում խնդիրները գործնական ոլորտում, ձգձգումները, որոնք կխանգարեն ժամանակին ավարտին հասցնել սկսածը:

Շրջապատողները հաճախ ձեզ սխալ կհասկանան, կվիրավորվեն դատարկ բաների պատճառով: Դուք կփորձեք բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել, բայց երբեմն այնպիսի բաներ կասեք, որոնք մյուսներին դուր չեն գա: Կատակների հետ զգույշ եղեք. դրանք այնքան լավը չեն լինի, որքան ձեզ կթվան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Արագ է պետք գործել: Օրը կարող է շատ հաջող դասավորվել, բայց միայն այն դեպքում, եթե չծուլանաք ու հույս չունենաք, որ ինչ-որ մեկը ամեն ինչ ձեր փոխարեն է անելու: Աշխատավայրում հաճախ խնդիրներ կառաջանան հենց այն պատճառով, որ չափից դուրս շատ բան կակնկալեք համախոհներից, նրանց վրա ավելի շատ կհենվեք, քան իրավիճակն է պահանջում:

Կարող եք լուծել հին խնդիրները, ուղղել սխալները, հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել եք: Շատ օգտակար կլինի ռոմանտիկ հարաբերություններում նախաձեռնող լինելը. դա անպայման կգնահատեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը շատ հարմար է գործնական բանակցությունների համար: Ձեր փաստարկները այնքան համոզիչ կլինեն, որ ոչ ոք չի հակաճառի: Կարող եք համագործակցության շահավետ պայմանների հասնել կամ գրավիչ առաջարկներ ստանալ: Իսկ ահա մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար կլինի: Կպարզվի, որ նրանք ձեզանից շատ բան են սպասում, իսկ տարաձայնությունների դեպքում չեն պատրաստվում զիջումների գնալ: Դա ձեզ կվշտացնի:

Հավանական են հաջողություններ այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցում, ինֆորմացիա հավաքելու ու վերլուծելու, սեփական եզրակացություններն անելու ունակություն է անհրաժեշտ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր լավ է զբաղվել ձեզ իսկապես դուր եկող բաներով: Կարող եք նույնիսկ անգործության մատնվել, եթե դրանից հաճույք եք ստանում: Եթե գործերի մասին մոռանալ հնարավոր չէ, զբաղվեք դրանցից ամենահետաքրքիրներով ու մտածեք, թե ում կարելի է հանձնարարել մնացածը: Ցանկալի չէ հեռավոր գործնական ուղևորությունների մեկնելը: Շատ կհոգնեք ու միայն համեստ արդյունքների կհասնեք:

Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ: Հաճախ վեճերի պատճառ կդառնան դատարկ բաները, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատանքի համար բարենպաստ օր է: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն նրանց հանդեպ, ում գործունեությունը շփումներ է պահանջում: Այդպիսի Ձկներին օգտակար ծանոթություններ ու գրավիչ հեռանկարներ բացող գործնական հանդիպումներ են սպասվում: Օրվա առաջին կեսը երկրորդից հաջող կդասավորվի, այնպես որ՝ գործերը լավ է չհետաձգել: Ինչքան օրն առաջ գնա, այնքան հաճախ ճանապարհին աննշան, բայց ցավալի խոչընդոտներ կառաջանան:

Երեկոն ցանկալի է հանգիստ անցկացնել: Աշխատեք խուսափել ավելորդություններից. հիմա դրանք վատ կանդրադառնան առողջության վրա: Լավ է հետևել օրակարգին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2226 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4