/ Աստղագուշակ / Այսօրվա / Աստղագուշակ․ հուլիսի 15
Загрузка...
20.08.2019

Աստղագուշակ․ հուլիսի 15

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ բարդ օր է սպասվում: Հատկապես դժվար կլինի նրանց համար, ովքեր հանդիպումներ ու բանակցություններ են պլանավորել: Ձեզ կա՛մ սխալ կհասկանան, կա՛մ պարզապես չեն ուզենա լսել: Բայց դուք բոլոր դեպքերում կգտնեք զրուցակցին հետաքրքրելու ու ձեր կողմը գրավելու ձևը, բայց դա ժամանակ կպահանջի: Ավելի հեշտ կտրվի փաստաթղթերի հետ աշխատանքը, բայց արագ կհոգնեք դրանից, այնպես որ՝ մի մոռացեք դադարներ վերցնել:

Մտերիմներին ուշադրություն դարձնելու, նրանց հետ ազատ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Լավ կանցնեն համատեղ ուղևորությունները, շատ վառ հույզեր կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարդ օր է հատկապես նրանց համար, ովքեր պլանավորել են կարևոր հարցեր քննարկել: Ցանկացած հանդիպում լարված կանցնի: Շրջապատողները ձեր հանդեպ քննադատորեն տրամադրված կլինեն, նրանց տարահամոզելու համար ստիպված եք լինելու ջանալ: Երբեմն ձեզ պարզապես չեն հավատա. լավ կլինի, եթե ձեր փաստարկները ապացուցեք կոնկրետ փաստերով: Ձեր արտաքին տեսքի մասին էլ մի մոռացեք, քանի որ այսօր ձեզ հագուստով են դիմավորելու:

Այն Ցուլերը, որոնք այսօր կորոշեն տանը մնալ, հրաշալի ժամանակ կանցկացնեն: Ինչ-որ հետաքրքիր գործեր կգտնվեն, հանգստանալն էլ հաճելի կլինի: Երեկոն նոր ու խոստումնալից գաղափարների ժամանակ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հիանալի օր է: Այն անհանգստության նույնիսկ աննշան առիթներ չի բերի. կարող եք թուլանալ, լողալ հոսանքով ու վայելել կյանքը: Իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնց կարոտել էիք: Նրանցից ինչ-որ հետաքրքիր բան կիմանաք: Բայց սեփական նորություններով մի շտապեք կիսվել, սպասեք ավելի բարեհարմար պահի:

Հավանական են հաճելի ռոմանտիկ անակնկալներ: Հնարավորություն կունենաք լուծել վերջին շրջանում սիրելի մարդու հետ ներդաշնակ հարաբերություններին խանգարող խնդիրները: Կհաջողվի հանգիստ քննարկել նախկինում հանգիստ չտվող հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք: Եթե գործնական տրամադրվեք ու շատ լուրջ լինեք, այսօր բազմաթիվ օգտակար բաներ կարող եք անել: Չարժե հետաձգել տհաճ հանդիպումներն ու ձանձրալի գործերը. հիմա դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի, իսկ անհրաժեշտ արդյունքին հասնելն էլ դժվար չի լինի:

Օրը շատ հարմար է կյանքի հանդեպ ձեր հայացքները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Զրուցելու թեմաներ կգտնվեն, իսկ նման զրույցները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Օրվա վերջին հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, նվերներ ու ուշադրության նշաններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը լավն է գործնական բանակցությունների, աշխատանքային հարցերը քննարկելու համար: Նոր գործընկերներին կարող եք գրավել ձեր կողմը, ազդեցիկ անձանց էլ կհետաքրքրեք ձեր գաղափարներով: Իսկ ահա անձնականի մասին լավ է չխոսեք, քանի որ ձեզ հազիվ թե ճիշտ հասկանան: Լավ է հետաձգել ընտանեկան ֆինանսներին կամ ընդհանուր ունեցվածքին վերաբերող զրույցները:

Երեկոն բարենպաստ է ստեղծագործ զբաղմունքների, երկար զբոսանքների համար: Հետաքրքիր գաղափարներ կունենաք, որոնք շատ շուտով կյանքի կկոչեք: Որոշ Առյուծներ շատ օգտակար ինֆորմացիա կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ օր է: Առաջին հերթին՝ մտերիմների հետ շփումները ձեզ ուրախություն կպարգևեն: Երկրորդ՝ կհաջողվի հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել: Կարող է պարզվել, որ բանը միայն իրար չհասկանալու մեջ է եղել: Եվ երրորդ՝ կհասկանաք, թե ինչն եք նախկինում սխալ արել ու ինչպես պետք է ուղղել սխալները:

Գործնական ոլորտում նույնպես ամեն ինչ վատ չի լինի. նոր հեռանկարներ կբացվեն, հետաքրքիր նախագծերի վրա աշխատելու հնարավորություն կունենաք: Պետք կգան նախկինում ստացած գիտելիքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ արդյունավետ օր է: Եթե անհրաժեշտ լինի սարեր շրջել, այսօր կկարողանաք դա անել: Նախկինում բարդ թվացող գործերը անսպասելի հեշտ կտրվեն: Շրջապատողները զարմանքով կնկատեն, թե ինչպես եք հաղթանակը հաղթանակի հետևից տոնում: Մարդիկ, ովքեր նախկինում ձեզ թերագնահատում էին, կփոխեն իրենց կարծիքը: Կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել:

Չնայած ողջ օրվա ընթացքում շատ զբաղված կլինեք՝ կկարողանաք մի քանի րոպե գտնել նաև ձեզ համար: Կարող եք հիշել հին նախասիրության մասին կամ պարզապես զբոսնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հեշտ հաջողությունների օր է: Շատ բան սպասվածից լավ կդասավորվի, կհաջողվի հասնել վաղուց դրված նպատակներին: Որոշ Կարիճներ համախոհներ ու օգնականներ ձեռք կբերեն, մյուսներն էլ կստանան հին մրցակիցների աջակցությունը: Հավանական են մտերիմներին վերաբերող լավ նորություններ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է այնպիսի իրեր ձեռք բերելու համար, որոնց մասին վաղուց էիք երազում: Հաջող գործարքներ կնքելը դժվար չի լինի, բավական կլինի միայն ինտուիցիայի հուշումներով առաջնորդվելը: Հավանական են չպլանավորված ուղևորություններ, որոնք ձեզ շատ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աստղերը ձեր կողմից կլինեն: Օգտվեք դրանից վաղուց դրված նպատակներին հասնելու համար: Մի մոռացեք կատարել հին խոստումները. դա կարևոր կլինի ձեր հեղինակության համար: Հնարավոր են հանդիպումներ հին ծանոթների հետ: Չի բացառվում՝ նրանք հետաքրքիր առաջարկներ անեն: Որոշ Աղեղնավորներ հնարավորություն կունենան սովորել այն, ինչ շատ շուտով պետք կգա:

Հնարավոր են դրամական մուտքեր: Գումարը մի ծախսեք պահի ցանկությունները կատարելու վրա. այն դեռ ինչ-որ կարևոր բանի համար պետք կգա: Ուշադիր է պետք լինել մտերիմների հանդեպ, հիմա նրանց համար շատ կարևոր կլինի ձեր աջակցությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հիանալի օր է գործնական հանդիպումների համար: Ձեզ կհաջողվի բարենպաստ տպավորություն թողնել մարդկանց վրա, ովքեր կարող են օգտակար լինել: Ձեր նոր համախոհները անշահախնդիր չեն գործի: Մտածեք, թե ինչով կարող եք փոխհատուցել նրանց ծառայությունների դիմաց: Օրվա երկրորդ կեսը նորություններ կբերի, որոնք կարևոր կլինեն ձեզ համար: Չի բացառվում, որ դրանք ստիպեն ձեզ փոխել պլանները:

Ցանկալի չէ գնումներ անելը, եթե դրանք նախապես չեք պլանավորել, ինչպես նաև ֆինանսական պարտավորություններով կապվելը: Գումարին վերաբերող ամեն ինչում հնարավորինս զգույշ եղեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կարող եք շատ օգտակար բաներ անել մյուսների համար, օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց: Ուրիշների խնդիրներն ավելի արագ կլուծվեն, քան ձեր սեփականը: Մի շտապեք նոր նախագծեր ստանձնել. ամեն ինչ մտածելու ու ինչպես հարկն է պատրաստվելու ժամանակ կունենաք: Ավելորդ չի լինի այն մարդու հետ խորհրդակցելը, որի փորձին վստահում եք:

Չեն բացառվում նոր ռոմանտիկ տարվածությունները: Հիշեք, որ այսօր սկսվող հարաբերությունների մասին չի կարելի բոլորին պատմել: Մարդիկ, ովքեր չափազանց շատ հարցեր են տալիս, կարող են անվնաս չլինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հարմար օր է լուրջ նախագծեր սկսելու համար: Հնարավորություն կունենաք հասնել վաղուց դրված նպատակներին, լուծել այն հարցերը, որոնք վերջին շրջանում հանգիստ չէին տալիս: Հաճախ դրանում կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Կփորձեք աջակցել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել ու չեք զղջա դրա համար:

Արագ կսովորեք նորը, կյուրացնեք ցանկացած փորձ, որը կարող է պետք գալ: Երեկոն մյուսներից շուտ շատ օգտակար ինֆորմացիա ստանալու հնարավորություն կտա: Այդ ժամանակահատվածը հարմար է նաև ոչ միայն ձեր, այլ նաև ձեր մտերիմների համար կարևոր հարցերը քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Նմանատիպ նյութեր

Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
Գովազդ
Loading...
Աստղակերպի նշանները
Բաժիններ
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
Գովազդ
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 168
Գովազդ
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 22
Հյուրեր/Гостей: 22
Օգտատերեր/Пользователей: 0