ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 14
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2151 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Եթե այսօրվա համար կարևոր պլաններ ունեք, հույս դրեք սեփական ուժերի վրա: Նույնիսկ փորձված համախոհները, որոնց վրա սովոր եք հենվել, չեն կարողանա օգնել ձեզ: Հավանական է՝ ստիպված լինեք փոխել պլանները, հետաձգել որոշ գործեր ու տեղափոխել հանդիպումները: Այդ ամենին փորձեք հանգիստ վերաբերվել կամ գոնե բացահայտ չցուցադրել ձեր հույզերը: Ինչքան զուսպ ձեզ պահեք, այնքան մեծ կլինի հաջողության հավանականությունը:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում անձնական հարաբերությունները: Այսօր մտերիմ մարդուն ինչ-որ բանով ուրախանցելու շանս կունենաք. բաց մի թողեք այն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաջող ու արդյունավետ օր է: Ոչ մի տեղ պետք չէ շտապել. դուք բավականաչափ ժամանակ կունենաք գործերից հանգիստ գլուխ հանելու և ավելի վաղ սկսածն ավարտին հասցնելու համար: Հաճախ օգտակար կլինի հին փորձը: Այնտեղ, որտեղ դրա պակասը կզգացվի, կսովորեք ուրիշների սխալների վրա:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ: Լավ գաղափարների պակաս էլ չեք ունենա: Բայց դրանցով առաջին պատահած մարդու հետ մի կիսվեք: Ինչ-որ մեկի հետ ձեր մտահղացումները քննարկելուց առաջ մտածեք՝ արդյոք ձեզ համար կարևոր է այդ մարդու կարծիքը: Աշխատեք նվազագույնի հասցնել դատարկ զրույցները. այսօր դրանք շատ կխանգարեն գործերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Որոշումների հարցում զուր եք շտապում. այսօր պետք է լրիվ հակառակն անեք՝ երկար ու մանրամասն ինֆորմացիա հավաքեք: Ավելորդ չի լինի նաև այն մարդու խորհուրդը, որին վստահում եք: Կարող եք դիմել հին համախոհներին. նրանք ուրախ կլինեն աջակցել ձեզ ու կիսվել օգտակար ինֆորմացիայով:

Շտապողականությունը լուրջ սխալների կհանգեցնի և որքան էլ պարադոքսալ հնչի՝ նաև ձգձգումների: Հենց դրա պատճառով չեք կարողանա ժամանակին ավարտին հասցնել սկսածը: Հատկապես մեծ համբերատարություն կպահանջեն մտերիմների հետ շփումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Նույնիսկ ամենաձանձրալի ու միապաղաղ գործերը ձեզ հոգնեցուցիչ չեն թվա: Օրը հարմար է փաստաթղթեր ձևակերպելու, պայմանագրերը ուշադիր կարդալու, հաշվարկները ստուգելու համար: Ոչինչ աչքաթող չեք անի, ամեն մանրուք կնկատեք: Բոլոր սխալները կհաջողվի ժամանակին ուղղել, և դա շատ կուրախացնի:

Երեկոյան արժե զբոսանքի դուրս գալ կամ հանգստանալ բնության գրկում: Պայմանների փոփոխությունը ձեզ չի վնասի: Տրամադրությունը կբարձրացնեն նաև ընկերների ու ձեզ կես խոսքից հասկացող մարդկանց հետ շփումները: Ամենայն հավանականությամբ կգտնվի մի գործ, որը բոլորին կհետաքրքրի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ցանկացած հանդիպում լավ կանցնի: Հազիվ թե գտնվի մեկը, որին այսօր չկարողանաք ապացուցել ձեր ճշմարտացիությունը: Հաջող զուգադիպությունները թույլ կտան արագ ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, լուծել կարևոր հարցերը: Ի տարբերություն մյուս նշանների ներկայացուցիչների՝ ոչ միանշանակ իրավիճակներում խուճապի չեք մատնվի, հույս կդնեք ինտուիցիայի վրա ու նպատակին տանող միակ ճիշտ ուղին կգտնեք:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի դրամական մուտքերով, ինչպես նաև հաջող գնումներ անելու հնարավորություն կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հիանալի է կարևոր գործերի համար: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ ու չշեղվել, իսկ դա թույլ կտա խուսափել սխալներից, ոչինչ աչքաթող չանել: Շատ Կույսեր ապագային վերաբերող համարձակ գաղափարներ կունենան: Դեռևս վաղ է ինչ-որ մեկի հետ դրանք քննարկելը. նախ ինքներդ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք:

Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ: Ամենայն հավանականությամբ դրանք այնքան գրավիչ կլինեն, որ չեք ուզենա մերժել: Չնայած օրը խոստանում է բավական հագեցած լինել, ժամանակ կմնա նաև հանգստի ու մտերիմների հետ շփումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հեշտ չի լինելու: Հակված կլինեք ցանկացած մանրուքի պատճառով հուզվել ու չնկատել ավելի կարևոր բաները, որոնց արժեր ուշադրություն դարձնել: Աջակցության հարցով ոչ ոքի դիմել չեք կարողանա, պետք է միայն ինքներդ ձեզ վրա հույս դնեք: Օգնել ցանկացող մարդիկ հաճախ կանեն ոչ այն, ինչ սպասում էիք նրանցից:

Օրվա երկրորդ կեսին հավանական են լավ նորություններ, տրամադրությունը կլավանա, ապագային մեծ լավատեսությամբ կսկսեք նայել: Այդ հատվածում հնարավոր են հաճելի հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ժամանակին ձեզ համար թանկ են եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարող եք հաջողության հասնել, բայց դրա համար համառություն ու հոգու կորով է անհրաժեշտ: Փորձություններ շատ կլինեն, բայց կհաղթահարեք դրանք: Օրը հարմար է կարևոր գործեր սկսելու համար, բայց կարևոր է խուսափել շտապողականությունից: Ե՛վ ձեր գործողությունները, և՛ խոսքերը պետք է լավ մտածված լինեն: Այդ դեպքում սխալներ չեք անի ու այնպիսի արարքներ չեք գործի, որոնց համար հետո ստիպված էիք լինելու զղջալ:

Երեկոյան կարող եք հյուրեր ընդունել. ուրախ ժամանակ կանցկացնեք: Որոշ Կարիճներ պետք է չպլանավորված ուղևորությունների մեկնեն: Նշանի նման ներկայացուցիչները գոհ կմնան. նրանց վառ տպավորություններ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է կարևոր զրույցների, ինչ-որ նախագծերի վրա տարվող համատեղ աշխատանքը քննարկելու համար: Չի բացառվում՝ ձեզ շատ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն: Այսօր սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ ռոմանտիկ բնույթ կստանան: Դուք շատերին դուր կգաք, ընդ որում՝ դրա համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի, բավական է միայն ձեզ բնական պահեք:

Օրը հարմար է իմիջային փորձարկումների, ինչպես նաև բուժիչ պրոցեդուրանեի համար: Կարող եք թարմացնել զգեստապահարանը. անսխալ կընտրեք իրեր, որոնք կզարդարեն ձեզ ու երկար ժամանակ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հաջող կդասավորվի: Այն հարմար է նոր ու բարդ գործեր սկսելու համար: Պետք կգան նախկինում ստացած գիտելիքներն ու փորձը: Դրանք ավելի օգտակար կլինեն, քան խորհուրդները, որոնք կտան շրջապատողները: Կհաջողվի լուծել իրավաբանական հարցերը, վերջ տալ ֆինանսներին կամ ունեցվածքին վերաբերող երկար վեճերին: Բոլորը գոհ չեն մնա ձեր ընդունած որոշումներից, բայց հազիվ թե հակաճառեն:

Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Կարող եք հանգիստ զրուցել բոլորի համար կարևոր բաների մասին: Ունակ կլինեք հասկանալ նույնիսկ նրանց, ում տեսակետը տարբերվում է ձերինից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարդ օր է, բայց հաջողության հասնելու շանսեր ունեք: Ամենակարևոր բանը, որը ձեզանից պահանջվում է, գործերին լուրջ մոտեցումն է: Հաջողության վրա հույս մի դրեք: Աստղերը ձեր կողմից կլինեն, բայց ձեր փոխարեն ամեն ինչ չեն անի: Այնպես որ՝ պատրաստ եղեք ջանքեր գործադրել ու համառ լինել:

Մտերիմների հետ լեզու գտնելն այսօր սովորականից բարդ կլինի. նրանք հաճախ կքննադատեն ձեզ, երբեմն կտրուկ ու տհաճ նկատողություններ կանեն: Որոշ Ջրհոսներ կկարողանան դրան հումորով վերաբերվել, իսկ ոմանք՝ կբարկանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ֆինանսների տեսանկյունից հաջող օր է: Կարող եք նշանակալիորեն լցնել բյուջեն, լուծել գումարի հետ կապված հարցերը: Հավանական են շահավետ գնումներ: Որոշ Ձկներ եկամուտների լրացուցիչ աղբյուր կգտնեն կամ գումար աշխատելու նոր մեթոդ կմտածեն: Մնացյալ հարցերում ամեն ինչ նույնքան փայլուն չի լինի:

Գործերում փոքրիկ դժվարություններ կառաջանան, մտերիմները կհանեն հավասարակշռությունից: Դուք կփորձեք բացասական հույզերին չտրվել, բայց ամեն անգամ ձեզ չի հաջողվի հաղթահարել դրանք: Աշխատեք դատարկ բաների համար չանհանգստանալ. դա էլ բավական կլինի, որ կյանքը նոր գույներով ներկվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2151 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7