ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 8
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2660 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Անհանգիստ, բայց բարենպաստ օր է: Հավանական են լուրջ փոփոխություններ անձնական հարաբերություններում: Առաջին հերթին դա վերաբերում է այն սիրահարներին, ովքեր կհասկանան, որ ինչ-որ բան այն չեն արել ու կփորձեն ուղղել իրենց սխալները: Նրանք, ովքեր երազում են նոր սիրային պատմության մասին, հետաքրքիր ծանոթություն հաստատելու շանս կստանան:

Գործնական ոլորտում դրական միտումների ազդեցությունն այնքան էլ նշանակալի չի լինի, այստեղ պետք է բավարարվեք համեստ հաջողություններով: Բայց օգտակար կլինի նախաձեռնող լինելը, սեփական գաղափարները շարունակելը: Ձեր նախաձեռնությունները շատերին կհետաքրքրեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Արկածների ու վառ հույզերի ծարավը ձեզ չմտածված արարքների կմղի: Օրը հիշվող ու վառ կլինի, բայց ոչ՝ անվտանգ: Դուք անզգույշ կլինեք ու ձեր գլխին տհաճություններ կբերեք: Ավելի հեշտ կլինի նրանց համար, ովքեր իմաստուն խորհրդատուներ ու հուսալի ընկերներ կունենան: Պետք չէ միայնակ բարդ գործեր ստանձնել, լավ է միավորվել այն մարդկանց հետ, որոնց հետաքրքրությունները նման են ձերինին:

Հավանական են չպլանավորված ծախսեր, սպոնտան գնումներ: Հեշտությամբ հրաժեշտ կտաք գումարին, քանի որ վստահ կլինեք՝ նոր դրամական մուտքերը չեն ուշանա: Եվ դա իսկապես այդպես կլինի. ֆինանսական պատկերն ընդհանուր առմամբ բարենպաստ է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հանգիստ օր է, որը հազիվ թե նշանակալի իրադարձություններ բերի: Բայց այն բավականին հաջող կդասավորվի, ուրախության առիթներ կունենաք, չեն բացառվում հաճելի անակնկալները: Ընկերների հետ ուրախ ժամանակ անցկացնելու ու այն մարդկանց հետ հանդիպելու հնարավորությունը կունենաք, որոնց կարոտել էիք:

Աշխատանքի վրա կենտրոնանալը դժվար կլինի, բայց ձեր առաջ շատ դժվար առաջադրանքներ դրված չեն լինի, այնպես որ՝ խնդիրներ չեն առաջանա: Բացի այդ, կողքին կլինեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն օգնել գործով կամ խորհուրդ կտան: Անհարմար մի զգացեք հարցեր տալ, ձեր հետաքրքրասիրությունը ոչ ոքի չի հոգնեցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հարմար է դեպի նախկինում դրված նպատակը շարժվելու համար: Նոր գործի մեջ ուժերը փորձել խորհուրդ չի տրվում: Կարող են լարված դասավորվել շրջապատի հետ հարաբերությունները, կսկսեք մրցակցել նրանց հետ, ում հետ նախկինում ընկերություն էիք անում: Բայց շատ դեպքերում բաց կոնֆլիկտից կհաջողվի խուսափել:

Համակրանքն ու սիրային կապվածությունը արագ կբռնկվեն, օրը շատերին առաջին հայացքից սեր կպարգևի: Թեթևամիտներն ու սուր տպավորությունների սիրահարները կարող են արկածներ ունենալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ուշադիր պետք է լինեք սիրելիին. եթե դա չանեք, ձեր հարաբերություններում դժվարություններ կառաջանան, որոնք հաղթահարելը հեշտ չի լինի: Հնարավոր է՝ ստիպված լինեք տհաճ հարցեր քննարկել, ցավալի թեմաներ շոշափել: Սուր պահերին հանգստություն պահպանելու ունակությունը ձեզ շատ պետք կգա:

Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, որոնցում կկարողանաք համատեղել մասնագիտական ու անձնական նպատակները: Կարող եք նշանակալի հաջողությունների հասնել ուսման կամ հետազոտական գործունեության մեջ: Երեկոն հիանալի է գաղափարներն ու պլանները քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է ցանկացած բնույթի՝ ինչպես սիրային, այնպես էլ գործնական, լուրջ հարաբերություններ սկսելու համար: Ձեզ կհաջողվի ճիշտ նշել սահմանները և այդկերպ ձեզ հեռու պահել տհաճություններից ու անհասկացողությունից մոտ ու հեռու ապագայում: Ձեր ուժեղ կողմերն աննկատ չեն մնա՝ չնայած ձեզ վրա ուշադրություն գրավելու համար ոչ մի հատուկ բան չեք անի:

Հնարավոր են խնդիրներ գործերում. հին համախոհները քննադատորեն տրամադրված կլինեն: Որպեսզի նրանք փոխեն իրենց տեսակետը, երկար բացատրությունների կարիք կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հմայիչ կլինեք ու բոլորին դուր կգաք: Բայց դա հաջողության հասնելու համար շատ քիչ է: Ձեզ նաև լրջություն ու գործերին պատասխանատու վերաբերմունք է պետք, և հենց այդ հարցերում հաճախ խնդիրներ կառաջանան: Հիմա հակված կլինեք սովորականից ավելի թեթևամիտ լինել, հաջողության վրա հույս կդնեք այնտեղ, որտեղ ավելի խելամիտ կլիներ սեփական ուժերին ապավինելը:

Ինչ-որ կարևոր բան ստանձնելուց առաջ խորհրդակցեք մեկի հետ, ում վստահում եք: Մտերիմները ոչ միայն հասկացողությամբ կվերաբերվեն ձեր գաղափարներին, այլ նաև կօգնեն կյանքի կոչել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հետաքրքրասեր կլինեք, ամեն նորով կհետաքրքրվեք, կձգտեք ընդարձակել ձեր աշխարհայացքը ու համարյա առանց ջանքերի օգտակար ինֆորմացիա կստանաք: Շատ նախաձեռնություններ՝ նույնիսկ ամենահամարձակներն ու ռիսկայինները, հաջող կլինեն:

Հավանական են մասնագիտական հաղթանակներ ու ձեռքբերումներ: Ինչ-որ հետաքրքիր ու հեռանկարային նախագծի իրագործմանը միանալու շանս կունենաք: Որոշ Կարիճներ կծանոթանան մարդկանց հետ, որոնք շատ շուտով նրանց համախոհներն ու իսկական ընկերները կդառնան: Չի բացառվում ծառայողական սիրավեպի սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է: Ակտիվ, գործունյա ու ուժերով լի կլինեք, կկարողանաք հաղթահարել բոլոր խոչընդոտները: Շատ բաներից ինքնուրույն գլուխ հանելու ունակ կլինեք, բայց եթե ինչ-որ մեկն օգնություն առաջարկի, չեք հրաժարվի ու ճիշտ կվարվեք: Համագործակցությունը հաճախ ոչ միայն արդյունավետ, այլ նաև հաճելի կլինի: Մարդիկ, որոնց հետ այսօր համարյա պատահական կծանոթանաք, հետո կարևոր ծառայություններ կմատուցեն:

Միայն անձնական հարաբերություններում խուսափեք օտար միջամտությունից: Այդ մարդիկ ձեզ համար խնդիրներ կստեղծեն, նույնիսկ եթե միայն ամենալավ մտադրություններով առաջնորդվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք կարգուկանոն հաստատել գործնական ու անձնական հարաբերություններում: Իրական իրավիճակը գնահատելուց հետո կհասկանաք՝ որտեղ եք սխալվել ու ինչու է հիմա ամեն ինչ դասավորվել այնպես, ինչպես որ չէիք ուզենա: Ինչ որոշում էլ որ ընդունեք, մի շտապեք բարձրաձայնել դրանք ու կյանքի կոչել: Շուտով ինֆորմացիա կստանաք, որը կստիպի վերամշակել պլանները:

Բարենպաստ օր է ֆինանսական հարցերը լուծելու համար: Կարող եք գործարքներ կնքել, գնումներ անել. դրանք շահավետ կլինեն: Հավանական են անսպասելի նվերներ ու անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գործնական հարաբերություններում պետք է կոշտ դիրք գրավեք: Պատրաստ պետք է լինեք պաշտպանել ձեր տեսակետը, հրաժարվել զիջումներից ու դիվանագիտական հնարքներից: Մեղմության ցանկացած դրսևորում որպես թուլություն կդիտվի ու լուրջ հարված կհասցնի ձեր հեղինակությանը:

Մտերիմների հետ շփվելիս, հակառակը, համբերատարություն ու դիվանագիտություն է անհրաժեշտ: Ինչքան շատ ներողամիտ լինեք սիրելիների թուլությունների հանդեպ, այնքան լավ կդասավորվեն հարաբերություններն ապագայում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող ներդրումների օր է: Ֆինանսների հետ կապված հարցերում չեք սխալվի, նույնիսկ եթե նվազագույն գիտելիքներ ու փորձ ունենաք, կղեկավարվեք բացառապես ինտուիցիայով: Կարող եք հաջողությունների հասնել լրիվ նոր գործերում: Արագ ամեն ինչից գլուխ կհանեք, ոչինչ աչքաթող չեք անի: Մանրուքներին ուշադրությունը թույլ կտա խուսափել սխալներից:

Անձնական դաշտում իրավիճակը ոչ միանշանակ կլինի և փորձելով գլուխ հանել՝ ավելի կխճճեք ամեն ինչ: Մի քիչ սպասեք: Շատ շուտով պարզ կդառնա՝ ինչպես է պետք գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2660 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5