ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 7
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2515 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը վատ չի դասավորվի, եթե նախընտրեք ոչ թե միայնակ գործել, այլ միավորվել նույն նպատակին ձգտող մարդկանց հետ: Դժվար պահերին կաջակցեն մարդիկ, որոնք իրենք ստիպված են եղել շատ խոչընդոտներ հաղթահարել: Հենց նրանք կօգնեն գործով՝ առանց ձեր սխալները մատնանշելու ու քննադատելու:

Կարող եք վերականգնել նախկին կապերը, ձեր մասին հիշեցնել հին ծանոթներին: Չի բացառվում՝ ընդհանուր պլաններ առաջանան: Հավանական է անսովոր ու հիշարժան սիրային պատմության սկիզբ: Իրադարձություններն արագ կզարգանան, եթե նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հազիվ թե կարողանաք արագ հաջողության հասնել, այնպես որ՝ համբերությամբ զինվեք: Պայմանները հաջող չեն դասավորվի, պետք է փոխեք պլանները: Դա այնքան էլ վատ չէ, բայց կվշտացնի այն, որ ձեզ չի հաջողվի պահել նախկինում տված խոստումները: Բայց դուք դա չեք մոռանա ու առաջին իսկ հնարավորության դեպքում կկատարեք ձեր խոստումները:

Երկար բացատրությունների ու տհաճ զրույցների կարիք կլինի: Շրջապատողներին ձեր արարքների մոտիվները հասկանալի չեն լինի: Դա վերաբերում է նույնիսկ ամենամտերիմներին, որոնց հետ արդեն կիսվել եք ձեր գաղափարներով ու պլաններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Տրամադրությունը հաճախ կփոխվի, ընդ որում՝ երբեմն ինքներդ էլ չեք հասկանա, թե ինչու: Աշխատեք կենտրոնանալ օգտակար գործերի վրա: Ձեզ ավելի լավ կզգաք, երբ հասնեք առաջին հաջողություններին, իսկ դա այնքան էլ շուտ տեղի չի ունենա: Հնարավորություն կունենաք շփվել հին ընկերների հետ, նրանք կուրախացնեն լավ նորություններով: 

Հնարավոր են ֆինանսական դժվարություններ: Հաճախ դրանք ժամանակավոր բնույթ կկրեն ու կապված կլինեն վարձատրության փոքրիկ ձգձգումների հետ: Բայց դուք, միևնույն է, կհուզվեք ու կփչացնեք նաև շրջապատողների տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը բարենպաստ է գործարքների ու գնումների համար: Բայց շատ կարևոր է ռիսկի չդիմել, հուսալի տարբերակներ ընտրել: Լսեք այն մարդկանց խորհուրդները, ում փորձը ձերինից ավելի մեծ է: Նման հուշումների շնորհիվ ցավալի սխալներ չեք անի:

Աշխատանքին, բիզնեսին, մասնագիտական զարգացմանը վերաբերող նոր գաղափարներ կունենաք: Դեռևս ոչ ոքի մի պատմեք դրանց մասին. ձեզ չեն աջակցի, ավելին՝ կքննադատեն: Օրվա երկրորդ կեսին ուշադրություն կպահանջեն ընտանեկան գործերը: Հավանական են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը բարենպաստ կլինի կարևոր գործերի համար: Փայլուն գլուխ կհանեք բարդ խնդիրներից, տարաձայնություններ ծագելու դեպքում կպաշտպանեք ձեր հետաքրքրությունները: Համախոհներ գտնելը կամ ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալը բարդ չի լինի: Բարենպաստ կլինի նաև ֆինանսական պատկերը, կարող եք եկամուտների աճի հասնել:

Միակ ոլորտը, որտեղ կարող են խնդիրներ ծագել անձնական հարաբերություններն են: Ամենամտերիմ մարդու հետ կոնֆլիկտներից խուսափելու համար պետք է ջանքեր գործադրեք: Լավ է խուսափել տհաճ թեմաներով զրույցներից, փոխադարձ պահանջներից ու քննադատություններից: Փոքրիկ ուղևորությունը կբարձրացնի երկուսիդ տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը շատ ներդաշնակ կդասավորվի: Ձեզ կհաջողվի լավ արդյունքի հասնել նվազագույն ջանքերի արդյունքում: Իսկ ահա եթե ուզենաք նաև աշխատել, շատ ավելիին կհասնեք: Օրը հրաշալի է ստեղծագործ խնդիրները լուծելու համար: Շատ բաների մյուսների նման չեք նայի, չեք վախենա բանեցնել երևակայությունը:

Հնարավոր են նոր ծանոթություններ: Հատկապես մեծ է դրանց հավանականությունը միջոցառումների ժամանակ: Հեշտությամբ համակրանք կշահեք ու ուշադրության կարժանանաք: Չեն բացառվում սիրային անակնկալներն ու խոստովանությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը շատ հետաքրքիր իրադարձություններ կբերի: Տեղի ունեցող փոփոխություններին պետք է արագ արձագանքեք, մտորումների համար ժամանակ համարյա չեք ունենա: Հենց դրա համար էլ պետք է լսեք ինտուիցիայի հուշումները. դրանք կօգնեն ժամանակ չվատնել ինֆորմացիա հավաքելու ու վերլուծելու վրա:

Տհաճ զրույցները, հարաբերություններ պարզելն անցանկալի է դրանք հեշտությամբ վեճի կվերաճեն, որի համար հետո երկար եք զղջալու: Սա հատկապես կարևոր է նկատի ունենալ ամենամտերիմ մարդկանց հետ շփվելիս: Նրանք այսօր պրովոկացիայի կենթարկեն ձեզ, կտրուկ ու սուր արտահայտություններով կհանեն ձեզ հավասարակշռությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մտածեք անցյալի մասին, աշխատեք վերլուծել ձեր սխալները: Օրը լավն է նրանով, որ թույլ կտա ճիշտ եզրակացություններ անել, հրաժեշտ տալ պատրանքներին, որոշակիություն մտցնել ապագայի պլաններում: Շատ Կարիճներ կվերագտնեն ինքնավստահությունը, որը վերջին ժամանակներս կորցրել էին: Նշանի նման ներկայացուցիչները կսկսեն ապագային լավատեսությամբ նայել:

Կփոխվի շրջապատողների հանդեպ վերաբերմունքը. նորովի կդնեք դիրքերը, ձեր դերն ավելի նշանակալի կդառնա: Օրը հարմար է ծանոթությունների համար, չի բացառվում սիրային պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ բարենպաստ օր է շփումների համար: Կարող եք համախոհներ գտնել այնտեղ, որտեղ չէիք սպասում, կամրապնդեք ձեր դիրքերը: Կարող եք քննարկել համատեղ գործողություններն ու ընդհանուր պլանները: Դա շատ օգտակար կլինի: Շուտով կգա կոնկրետ քայլեր անելու ժամանակը:

Օրը հարմար է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա ուզում եք լավ տպավորություն թողնել: Կարող եք պատմել ձեր ունակությունների, հաղթանակների, ձեռքբերումների մասին. դա պարծենալ չի դիտվի: Ցանկացած ստեղծագործ զբաղմունք այսօր կոգեշնչի, այնպես որ՝ աշխատեք դրա համար ժամանակ գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հարմար օր է ճկունություն ու դիվանագիտական տաղանդներ դրսևորելու համար: Պետք է գործ ունենաք ամենատարբեր մարդկանց հետ, նրանցից յուրաքանչյուրին պետք է փորձեք ձեր կողմը գրավել: Իրադարձությունները սպասվածի նման չեն զարգանա, բայց բոլոր դեպքերում կկարողանաք դրանցից օգուտ քաղել:

Հաջողակ կլինեք գումարին վերաբերող հարցերում: Օրինակ, որոշ Այծեղջյուրներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է գնումների ու գործարքների համար: Ինտուիցիան կօգնի մի քանի տարբերակներից ամենաօգտակարն ընտրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հնարավորություն կտա կարգավորել տարաձայնությունները, որոնք երկար ժամանակ բարդացնում էին ձեր կյանքը: Նորովի կգնահատեք ձեր արարքները, կխոստովանեք ձեր սխալներն ու կփորձեք ուղղել դրանք: Իմաստուն ու զգույշ գործելու դեպքում այնպիսի մարդու հեղինակություն ձեռք կբերեք, որը կարողանում է ցանկացած իրավիճակից գլուխ հանել: Շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով:

Կարող եք գնումներ ու ներդրումներ անել ու չվախենալ դատարկ գրպանով մնալուց: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, չպլանավորված ծախսերն էլ ձեր բյուջեին չեն հարվածի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կարող եք ձեզ մի քիչ առողջ եսասիրություն թույլ տալ. այն ավելորդ չի լինի ո՛չ աշխատանքի մեջ, ո՛չ անձնական կյանքում: Կկարողանաք անսպասելի ելք գտնել բարդ իրավիճակից, ընդ որում՝ այդ ելքը դուր կգա ոչ միայն ձեզ, այլ նաև շրջապատողներին: Ձեր անսովոր լուծումներն ու հստակ դիտարկումները շատերին դուր կգան:

Բարենպաստ օր է շփումների, միջոցառումներին մասնակցելու համար: Ցանկացած ընկերախմբում ձեզ ուշադրություն կդարձնեն, քանի որ դուք ձեզ հետ ուրախություն ու լավ տրամադրություն կտանեք: Կարող եք իմիջային փորձարկումներ անել. անպայման գոհ կմնաք արդյունքից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2515 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3