ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 6
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2548 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կարևոր բանով զբաղվելիս մանրուքներին ուշադիր եղեք: Հիմա հեշտությամբ այնպիսի սխալ կանեք, որն արագ ուղղել չի ստացվի: Հույս մի ունեցեք, որ ամեն ինչ ինքն իրեն կստացվի, հատկապես եթե պետք է ինչ-որ բանում ուրիշների վրա հենվեք:

Կարևոր է չթուլանալ ու ամեն հնարավորն անել դիրքերն ամրապնդելու, թշնամիների հարձակումներից պաշտպանվելու համար: Եվս մեկ կարևոր խնդիր է մտերիմների հետ լավ հարաբերություններ պահպանելը, նույնիսկ եթե դա հեշտ չլինի: Պրովոկացիաներին մի տրվեք, աշխատեք չքննարկել կարևոր հարցերը, եթե զգում եք, որ չեք կարողանալու սառնասրտություն պահպանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ գրավիչ ու հագեցած օր է սպասվում: Շատ հետաքրքիր բաներ իմանալու հնարավորություն կունենաք: Կարող է պարզվել, որ որոշ գործեր կարելի է ոչ թե սովորականի նման, այլ ավելի հեշտ, հետաքրքիր ու արդյունավետ անել: Օրվա գլխավոր նվերը նոր համախոհները, օգնականներն ու հովանավորները կլինեն:

Շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Ինչ-որ մեկը կսիրահարվի ձեզ առաջին հայացքից: Նոր սիրային հարաբերությունները ներդաշնակ ու հեշտ կդասավորվեն, հիշարժան պահեր ու վառ հույզեր կպարգևեն: Բայց դուք գլուխներդ չեք կորցնի և բացառապես խելամիտ կվարվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Արդյունավետ համագործակցության օր է: Բայց ինքնուրույն գործելու դեպքում էլ հաջողության կհասնեք, պարզապես դա ավելի շատ ժամանակ կպահանջի: Ձեզ մոտ լավ կստացվի վիճողներին հաշտեցնելը, մարդկանց ընդհանուր լեզու գտնելու հարցում աջակցելը: Իսկ ահա շրջապատի հետ հարաբերություններում սեփական խնդիրները միշտ չի հաջողվի լուծել: Այստեղ պետք կգա հին ծանոթի կամ ձեզ լավ հասկացող մարդու խորհուրդը:

Հաջող կլինեն ոչ մեծ գնումները, բայց դրանք պետք է անել առանց շտապելու. ժամանակ է պետք ամեն ինչ մտածելու մի քանի տարբերակ համեմատելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է ֆինանսական գործերի ու կոմերցիոն գործունեության տեսանկյունից: Լավ գումար կաշխատեք, շահավետ գործարքներ կկնքեք կամ կպայմանավորվեք համագործակցության շուրջ, որը եկամտաբեր կլինի: Հավանական են նաև հաջող գնումներ, ընդ որում՝ գումարն արժե ծախսել այնպիսի բանի վրա, որն ապագայում ձեզ կօգնի փող աշխատել:

Մտերիմներին կվախեցնի ձեր մտահղացումների մասշտաբայնությունը, շատերին կթվա, թե գերագնահատել եք ձեր հնարավորությունները: Դա այդպես չէ, քանի որ հաջողության հասնելու շանս ունեք: Բայց ժամանակը վեճերի վրա ծախսել չարժե: Սկսեք գործել ու ձեր առաջին հաղթանակները կտարահամոզեն քննադատներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ բան պետք է հասցնեք: Օրը հոգնեցուցիչ կանցնի, ուշադրություն ու կարգապահություն պահանջող շատ խնդիրներ պետք է լուծեք: Բայց դրանցից ոչ մեկը ստեղծագործական մոտեցում չի պահանջի, այնպես որ՝ արագ կձանձրանաք, անընդհատ կշեղվեք մանրուքների վրա: Հիշեք, որ անպայման չէ ամեն ինչ միայնակ անել, կարող եք դիմել օգնության խնդրանքով:

Օրվա երկրորդ կեսը կառանձնանա լարված հուզական դաշտով: Սովորականից ավելի նյարդային կդառնաք: Ձեր բարկությունից կարող են տուժել մտերիմ մարդիկ: Շտապեք ներողություն խնդրել, քանի դեռ փոխադարձ վիրավորանքներ չեն կուտակվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հաճելի կանցնի: Ինչ-որ բարդ խնդիրներ լուծում կպահանջեն, բայց ոչ մի խոչընդոտ անհաղթահարելի չի լինի: Շրջապատին ցույց կտաք, թե ինչի եք ունակ, և շատերը կհետաքրքրվեն ձեր տաղանդներով ու գիտելիքներով:

Ստեղծված իրավիճակը հմտորեն օգտագործելով՝ նվազագույն ջանքեր գործադրելով կհասնեք առավելագույն արդյունքների. այդ հարցում կօգնի ինտուիցիան: Գրավիչ կլինեք, ուստի զարմանալի չէ, որ ձեզ հետ ավելի մոտ ծանոթանալ ցանկացողներ կգտնվեն: Որոշ Կույսեր շատ ռոմանտիկ տրամադրություն կունենան, բայց նույնիսկ նրանք չեն կորցնի առողջ դատելու ունակությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ բանի կարող եք հասնել, բայց դրա համար պետք է ռիսկի դիմեք: Դուք չեք բողոքի, դա ձեզ նույնիսկ կոգևորի: Պայմաններին ձեռնոց նետելով՝ ոչ մի րոպե չեք կորցնի սեփական հաղթանակի հանդեպ վստահությունը և հաղթանակ կտոնեք՝ զարմացնելով շրջապատողներին: Նրանք, ովքեր կփորձեն հետևել ձեր օրինակին, չեն կարողանա նույնպիսի փայլուն արդյունքների հասնել:

Ուշադիր եղեք ուրիշների զգացմունքներին: Եթե այսօր ձեզ եսասիրության մեջ կասկածեն, շրջապատի հետ հարաբերությունները երկար ժամանակով կփչանան: Հատկապես կարևոր է չմոռանալ մտերիմների հետաքրքրությունների ու այն խոստումների մասին, որոնք նրանց նախկինում տվել եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Պատրաստ եղեք դժվարությունների: Օրը կարող է անհաջող սկսվել, նրա առաջին կեսին հավանական են ցավալի թյուրիմացություններ, տհաճ պատահարներ, կորուստներ: Տեղի ունեցածը լավ վերլուծելուց հետո ձեր առաջ ամենայն հավանականությամբ նոր հնարավորություններ կբացվեն:

Հանգիստ է պետք վերաբերվել ֆինանսական վիճակի վատացմանը: Օրվա ծախսերն այնքան էլ հաճելի չեն լինի, բայց անհրաժեշտ կլինեն: Բացի այդ, շատ շուտով բյուջեն լրացնելու հասարակ, բայց արդյունավետ եղանակ կգտնեք: Երեկոյան հնարավոր են լավ նորություններ ու հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը դրական փոփոխություններ է խոստանում: Հին սխալներն ուղղելու, կոնֆլիկտները կարգավորելու, ինչպես նաև հին գործը հաջողությամբ ավարտին հասցնելու հնարավորություն կունենաք: Նոր նախաձեռնությունների հարցում մի շտապեք. ինֆորմացիան հավաքելու ու վերլուծելու համար ձեզ ժամանակ է պետք: Պետք է խորհրդակցեք համախոհների հետ և պարզապես հասցնեք տրամադրվել, նախապատրաստվել:

Օրը հիանալի է իրավիճակը գնահատելու ու ապագայի պլաններում որոշակիություն մտցնելու համար: Չի բացառվում՝ դրանք տարբերվեն նրանցից, որոնք նախկինում եք կառուցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն այնքան էլ արդյունավետ չի լինի: Սովորական գործերը դժվարությամբ կտրվեն: Ինչ նպատակ էլ որ դնեք ձեր առաջ, պատրաստ եղեք, որ ճանապարհին խոչընդոտներ են առաջանալու: Նոր մրցակիցներ կհայտնվեն, նրանց հաղթելու համար ձեզ որոշակի ժամանակ է պետք:

Զգոն պետք է լինել նույնիսկ նրանց հետ, ում նախկինում անսահման վստահում էիք: Շատ կլինեն ձեզ ի շահ իրենց հետաքրքրությունների օգտագործել ցանկացողները: Ստուգեք ստացված ինֆորմացիան: Ցավոք, վտանգ կա, որ ձեզ կփորձեն խաբել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք ոչ մի տեղ չշտապել: Զգուշություն է պետք բացառապես ամեն ինչում, սխալների հավանականությունն այսօր մեծ է: Ամենավատն այն է, որ նույնիսկ փոքրիկ սխալները տհաճ հետևանքներ կունենան: Բայց դա վերաբերում է միայն գործնական ոլորտին, անձնական հարաբերություններում ամեն ինչ այլ է:

Մտերիմները ձեր հանդեպ ներողամիտ կլինեն, պատրաստ կլինեն ներել ձեր թուլությունները, աչք փակել ձեր հակասական արարքների վրա, օգնություն առաջարկել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ընտանեկան միջոցառումների ու բարեկամական կապերն ամրապնդելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարդ օր է: Նույնիսկ եթե ձեզ հաջողվի ոչ մի սխալ չանել, միևնույն է, ձեզ ինչ-որ հարցում մեղավոր կհամարեն: Եվ դա կանեն ոչ թե թշնամիները, այլ մտերիմ մարդիկ: Հնարավոր են տհաճ զրույցներ: Ստիպված եք լինելու քննարկել այն հարցերը, որոնք կուզենայիք շրջանցել: Դրա հետ մեկտեղ, ձեր խոսքերը հաճախ սխալ կհասկանան, այնպես որ՝ արտահայտությունների մեջ պետք է զգույշ լինել:

Բարենպաստ օր է ուսման ու ստեղծագործելու, ինչպես նաև անսովոր զբաղմունքների համար, որոնք թույլ կտան բանեցնել երևակայությունը, շեղվել առօրյա գործերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2548 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5