ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 25
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2626 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հազիվ թե լուրջ դժվարություններ բերի: Եթե ինչ-որ բան պլանի համաձայն չընթանա, դուք չեք վշտանա: Հուզական դաշտը բարենպաստ է, ոչինչ չի կարող հանել ձեզ հոգեկան հավասարակշռությունից: Շրջապատի հետ լեզու գտնելը հեշտ կլինի, կուրախացնեն հին ընկերների ու նոր ծանոթների հետ շփումները: Չի բացառվում սիրային տարվածությունը: Կարճ ժամանակով սիրուց կկորցնեք գլուխը:

Մտերիմների հետ կարող եք քննարկել ընդհանուր ունեցվածքի, կենցաղը կազմակերպելու, ապագայի պլանների հետ կապված կարևոր հարցերը: Տարաձայնությունները քիչ հավանական են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է, որը շատ հարմար է գործնական հարցերը լուծելու համար: Շրջապատողներից ավելի ուշադիր կլինեք, հաճախ հստակ կկանխատեսեք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Այդ հատվածում կառուցած շատ պլաններ մոտ ժամանակներս կհաջողվի կյանքի կոչել: Աշխատանք սովորականից շատ կլինի, բայց կենսական պոտենցիալը բարձր է, գերհոգնածությունից կարող եք չվախենալ:

Նոր գործեր կհայտնվեն: Դրանք հեշտ չեն լինի, բայց դուք հիանալի գլուխ կհանեք: Կարող եք տեղափոխվել, վերանորոգում սկսել, փոխել պայմանները, տան համար իրեր գնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր ձեր ու մյուսների համար ինչ-որ օգտակար բան անելու հնարավորություն կունենաք: Գլուխ կհանեք բարդ խնդիրներից, կկարողանաք կյանքի կոչել հին մտահղացումները: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք գոհ կմնաք ձեր աշխատանքի արդյունքներից:

Լավ կանցնեն աշխարհիկ միջոցառումները: Հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան, եթե ինքներդ դա ցանկանաք: Անձնական կյանքին ու մտերիմների հետ հարաբերություններին վերաբերող ամեն ինչում հույս դրեք ինտուիցիայի վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է գաղափարներով ու պլաններով կիսվելու համար: Անսպասելի կստանաք ազդեցիկ անձանց աջակցությունը, որի շնորհիվ շատ բանի կհասնեք: Բաց մի թողեք ձեր դիրքերն ամրապնդելու, ինչպես նաև առաջընթացին խանգարող ներքին խոչընդոտները հաղթահարելու շանսը:

Վճռական ու ակտիվ գործելու դեպքում գլուխ կհանեք մասնագիտական ու անձնական խնդիրներից: Բայց պետք չէ մտածել, որ ամեն ինչ հեշտ է տրվելու. երբեմն ճանապարհին խոչընդոտներ կառաջանան: Դրանք հաղթահարելուն կօգնի կենսափորձը: Նրա շնորհիվ լուրջ սխալներ չեք անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը ներդաշնակ ու հաճելի կդասավորվի: Գերակշիռ կլինեն դրական միտումները: Մեծ է գործնական ակտիվությունը, մասնագիտական հաջողությունների հասնելու ու բարդ խնդիրներին լուծում գտնելու հավանականությունը: Չի բացառվում՝ բարձրանաք ծառայողական սանդուղքով: Հնարավոր է՝ արդյունավետ համագործակցության սկիզբ, որի շնորհիվ ձեր առաջ նոր հորիզոններ կբացվեն:

Ձեզ մեկ անգամ չէ, որ պետք կգան առաջատարի հատկանիշներն ու կազմակերպչական ունակությունները: Հիշեք, որ ձեզ ուշադիր հետևում է մեկը, ումից շատ բան է կախված: Լավ տպավորություն թողնելու համար արժե ջանքեր գործադրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է նոր գործ սկսելու համար: Ձեր հմայքի շնորհիվ կարող եք նոր ու ազդեցիկ համախոհներ գտնել: Համատեղ աշխատանքը ընկերության կամ սիրային պատմության սկիզբ կարող է դառնալ: Կարևոր է ճիշտ ժամանակին ցուցադրել ձեր ուժեղ կողմերը. ձեր արժանիքները չպետք է անտեսված մնան:

Օրը հարմար է պետկազմակերպությունների ու իշխանական օրգանների ներկայացուցիչների հետ կապեր հաստատելու համար: Սակայն ուշադիր եղեք. այսօր լավ է ձեզ վրա լուրջ պարտավորություններ չվերցնեք, քանի որ դրանք կատարելն ավելի բարդ կլինի, քան մտածում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Վատ օր չէ աշխատանքի, ուսման ու ստեղծագործելու համար: Բարդ առաջադրանքներից գլուխ կհանեք, չնայած՝ ոչ միանգամից: Անսովոր լուծումները շատ հաջող կլինեն: Հենց դրանց շնորհիվ հաջողության կհասնեք ու մրցակիցներին կթողնեք հետևում: Որոշ Կշեռքներ կհասկանան, թե ինչն է վերջին շրջանում ծագած իրենց խնդիրների պատճառը ու կգտնեն իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը:

Երբեմն ինքներդ ձեզանից ու շրջապատից դժգոհ կլինեք, բայց տրամադրությունն ընդհանուր առմամբ լավը կլինի: Կուրախացնեն անսպասելի նվերներն ու ուշադրության նշանները: Որոշ Կշեռքների սիրային անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հակասական օր է: Հաճախ անհամբեր կլինեք, երբեմն էլ՝ ագրեսիվ: Որոշ Կարիճներ պետք է իրենց վրա ջանքեր գործադրեն նրբանկատություն ցուցաբերելու համար:

Այսօր ձեզ հետ գործ ունենալը հեշտ չի լինի: Երբեմն նույնիսկ ամենամտերիմ մարդիկ չեն իմանա՝ ինչպես մոտենալ ձեզ: Եթե ձեզ հաջողվի խաղաղ ու կառուցողական տրամադրվել, ամեն ինչ կհեշտանա: Հետաքրքիր հնարավորություններ կբացվեն, հին սխալներն ուղղելու շանս կունենաք: Արժե ժամանակ գտնել ստեղծագործելու, հին նախասիրության մասին հիշելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը վատ չի դասավորվի, չնայած՝ ձեզ կարող է նյարդայնացնել իրադարձությունների զարգացման շատ դանդաղ ընթացքը: Մի շտապեցրեք շրջապատողներին, ավելի լավ է փորձեք հարմարվել նրանց անշտապ ռիթմին. արագ կհասկանաք, որ դա օգնում է խնայել ուժերը:

Համախոհների հետ բարդ հարցերը հանգիստ քննարկելու ու բոլորին գոհացնող լուծում գտնելու հնարավորություն կունենաք: Ամենակարևոր հանդիպումները պլանավորեք օրվա կեսի համար: Հենց այդ հատվածում հեշտությամբ լեզու կգտնեք զրուցակիցների հետ և կարևոր չէ, թե որերորդ զրույցն է դա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հանգիստ օր է: Լավ է ոչ մի կարևոր բան չպլանավորել, հրաժարվել ռիսկային քայլերից: Խոշոր ու դժվարիրագործելի պլանները կսպասեն լավ ժամանակների: Իսկ հիմա զբաղվեք այն ամենով, ինչ հեշտ է տրվում ու լուծեք առօրյա խնդիրները:

Մյուսներից շուտ օգտակար տեղեկատվություն ստանալու հնարավորություն կա: Մի ծուլացեք ստուգել այն. այդպես ոչ մի կարևոր մանրուք բաց չեք թողնի: Երեկոն հագեցած կլինի, եթե ընդունեք հյուր գնալու հրավերը կամ մասնակցեք աշխարհիկ միջոցառման: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, որոնք սիրային շարունակություն կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վատ օր չէ կարևորի մասին մտածելու, ապագայի նոր պլաններ կազմելու համար: Ունակ կլինեք կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ինչ արարքներ կգործեն շրջապատողները ու ինչ կանեք ինքներդ: Հիշեք, որ հիմա ոչ ոքի հետ պետք չէ կիսվել պլաններով: Նույնիսկ մտերիմները կարող են շեղել ձեզ իրենց նկատողություններով, քննադատությամբ կամ անտեղի խորհուրդներով:

Ընտանեկան գործերին ուշադրություն դարձնելու հնարավորություն կունենաք: Կհասկանաք, թե ինչ խնդիրներ են անհանգստացնում ձեր հարազատներին ու կաշխատեք լուծում գտնել դրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հեշտ չի սկսվի: Առավոտյան տարաձայնություններ հաճախ կառաջանան, կարող է թվալ, որ ոչ ոք ձեզ չի հասկանում: Բայց դուք կզգաք, որ իրավիճակը շուտով դեպի լավն է փոխվելու ու չեք սխալվի:
Կարևոր է չշտապել նոր նախաձեռնությունների հարցում: Սպասեք հարմար պահի, համոզվեք, որ ձեր ծանոթների շրջանում կան մարդիկ, ովքեր պատրաստ են աջակցել ձեր համարձակ գաղափարներին:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ուսման, ստեղծագործելու, անսովոր հարցերին պատասխաններ փնտրելու համար: Դուք ուշադիր կլինեք, կնկատեք այն, ինչ ուրիշները չեն տեսել ու ճիշտ եզրակացություններ կանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2626 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7