ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 20
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2449 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը վատ չի դասավորվի: Կարող եք հաջողությունների հասնել նույնիսկ այնտեղ, որտեղ դրա հույսը չունեիք, բայց գործերին պետք է ստեղծագործ մոտեցում ցուցաբերեք: Պատրաստ եղեք փորձարկումներ անել. հենց ոչ ստանդարտ լուծումները ամենահաջողը կլինեն: Զուտ հետաքրքրասիրությունից ստանձնած նախագծերը հիմա կամ ավելի ուշ եկամուտ կբերեն:

Հմայիչ կլինեք, ձեզ չսիրահարվելը դժվար կլինի, այնպես որ՝ չզարմանաք ուշադրության նշաններից: Հավանական են սիրային անակնկալներ: Որոշ Խոյեր անսպասելի խոստովանություններ կլսեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Համառ ու համբերատար եղեք, հատկապես եթե ձեր առաջ բարձր նպատակներ եք դնում: Օրը կյանքի բոլոր բնագավառներում դրական փոփոխություններ կարող է բերել: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, կկարողանաք հուսալի համախոհներ ու նվիրված ընկերներ գտնել: Լավ կանցնեն հանդիպումները, հաջող կլինեն հասարակական ելույթները:

Չի բացառվում գրավիչ սիրային պատմության սկիզբը: Ճիշտ ժամանակն է ձեզ դուր եկած մարդուն ժամադրության կանչելու ու զգացմունքները խոստովանելու համար: Ցանկացած որ միանշանակ իրավիճակում ինտուիցիան կհուշի, թե ինչ է պետք ասել կամ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է, շատ բան հաջող կդասավորվի: Հնարավոր է հաջողություն բարդ գործերում: Կհաջողվի հետևում թողնել մրցակիցներին, հիանալի արդյունքների հասնել այնտեղ, որտեղ դա ձեզանից ոչ ոք չէր սպասում: Թշնամիները իզուր թակարդներ կլարեն, հիմա ձեզ վնասել ոչ ոք չի կարողանա: Հավանական է կարևոր ինֆորմացիա ստանաք, որը կօգնի ճիշտ որոշում ընդունել:

Լավ կանցնեն ուղևորությունները, որոնք վառ տպավորություններ կպարգևեն: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն: Դուք հեշտությամբ կտարվեք ու սիրուց կկորցնեք գլուխը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գործերը վճռական ու համարձակ ստանձնեք, ոչ մի բան մի հետաձգեք: Օրը կուրախացնի անսպասելի հաղթանակներով: Լրիվ նոր գործում հաջողության հասնելու շանս կա: Արագ կսովորեք նորը, ամենը, ինչ կարող է պետք գալ:

Շրջապատի հետ վեճերը չեն բացառվում, բայց ձեզ կհաջողվի հաղթանակ տանել: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում միայն իրենք իրենց էին լսում: Օգտակար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը: Բաց մի թողեք հարմար պահը ձեզ դուր եկած մարդուն ձեր համակրանքն ի ցույց դնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է կարևոր ու լուրջ գործեր ստանձնելու համար: Գլուխ կհանեք ամենից, ինչ առաջ չէր ստացվում ու ձեզ ավելի վստահ կզգաք: Նույնիսկ բարդ, ոչ միանշանակ իրավիճակներում լուրջ սխալներ չեք անի, նպատակին տանող ճիշտ ճամփա կընտրեք: Հաճախ կնկատեք այն հնարավորությունները, որոնք մյուսները չեն տեսել, այդ իսկ պատճառով հաջողության կհասնեք:

Կհաջողվի ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, հին թշնամիներին կկարողանաք համախոհների վերածել: Ձեր կողմը պատրաստ կլինեն անցնել շատ ազդեցիկ մարդիկ, որոնց աջակցությունը շատ տեղին կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հիանալի օր է նոր գործեր սկսելու համար: Ինչքան դրանք բարդ ու հետաքրքիր լինեն, այնքան լավ: Չի բացառվում՝ ձեզ մոտ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում: Միանգամից կիրառում կգտնեք այդ տաղանդներին:

Շատ լավ գաղափարներ կունենաք, որոնցից լավագույնները կհաջողվի արագ կյանքի կոչել: Մտերիմները հաճույքով կօգնեն ձեզ: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում, որոնք վերջերս լարված էին: Կարող եք խոշոր գնումներ անել, գումարը ներդնել բիզնես-նախագծերի մեջ. ինտուիցիան կհուշի, թե դրանցից որը եկամուտ կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հակված կլինեք ավելորդ ինքնավստահության, որի պատճառով խնդիրներ կառաջանան: Խոստումներ մի տվեք, եթե նույնիսկ մի փոքր կասկածում եք, որ կարողանալու եք դրանք կատարել, գումարը քամուն մի տվեք, աշխատեք ամեն հարցում հեռատես լինել: Շփումներին ընտրողաբար մոտեցեք, չի կարելի վստահել մարդկանց, որոնց լավ չեք ճանաչում:

Ուղևորությունները անհաջող կանցնեն, շատ ժամանակ կխլեն ու միայն համեստ արդյունքներ կտան: Օրվա երկրորդ կեսին աշխատեք ուշադիր լինել մտերիմների հանդեպ. նրանց համար դա կարևոր կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Անհանգիստ օր է: Հաճախ պետք է զբաղվեք ուրիշների գործերով ու հետաձգեք սեփական պլանները: Այդ ամենը ձեզ չի վշտացնի: Հակառակը, ձեզ համար հաճելի կլինի մարդկանց օգնելը, նրանց խնդիրները լուծելը, բարդ իրավիճակում հայտնված մարդուն աջակցելը: Սակայն մի մոռացեք նաև սեփական հետաքրքրությունների մասին, հակառակ դեպքում վտանգ կա կորցնեք կարևոր մտահղացումը կյանքի կոչելու հարմար պահը:

Շատ Կարիճներ այսօր հակված կլինեն թեթևամիտ լինել գումարին վերաբերող հարցերում: Գնումներ անելուց առաջ երկար մտածեք, իսկ փաստաթղթերը ստորագրելուց առաջ մանրամասն ստուգեք դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա իրադարձությունները ձեզ կուրախացնեն: Կարող եք կարևոր հաղթանակներ տոնել, մտերիմները ձեզ համար շատ կուրախանան: Աննկատ չեն մնա նույնիսկ համեստ ձեռքբերումները, որոնց ուրիշ ժամանակ ոչ ոք ուշադրություն չէր դարձնի: Կզգաք ձեզ համար թանկ մարդկանց աջակցությունը: Դեպի լավը կփոխվեն վերջին շրջանում լարված հարաբերությունները, վեճերն էլ կմնան անցյալում:

Հավանական են նոր ու հաճելի ծանոթություններ: Շատերի վրա բարենպաստ տպավորություն կթողնեք: Ինչ-որ մեկն առաջին հայացքից կսիրահարվի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունը ձեր օգտին կլինի: Նոր վայրերում ինչ-որ հետաքրքիր բան իմանալու, հաջող գնումներ անելու, վերջին շրջանում անհանգստացնող խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: Հնարավոր են չպլանավորված սիրային ժամադրություններ, անակնկալներ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

Հավանական է՝ լուծվի այն հարցը, որը վաղուց էր ձեզ անհանգստացնում, դրանից հետո ձեզ ավելի հանգիստ ու վստահ կզգաք: Չեն բացառվում ոչ մեծ դրամական մուտքերը, որոնք շատ տեղին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շրջապատի հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Տարաձայնություններ կծագեն դատարկ բաների պատճառով, երբեմն նույնիսկ չեք հասկանա, թե ինչն է դրանց իրական պատճառը: Բայց ընդհանուր լեզու գտնել ի վերջ կհաջողվի, եթե համբերատար լինեք ու շրջապատից շատ բան չպահանջեք:

Հնարավոր են անսպասելի նորություններ, որոնք կստիպեն անհանգստանալ: Ոչ մի բան տաք գլխով մի նախաձեռնեք, մի քիչ սպասեք: Որոշ ժամանակ կանցնի ու կհասկանաք, որ իրավիճակն այնքան էլ բարդ չէ ու անհանգստության լուրջ պատճառ չկա: Օրվա երկրորդ կեսը շատ հաճելի հանդիպումներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի, շատ բան հաջող կդասավորվի: Դուք ճիշտ որոշումներ կըդնունեք, նույնիսկ եթե մասնակի ինֆորմացիայի տիրապետեք: Ինտուիցիան շատ ուժեղ կլինի, հաճախ ունակ կլինեք կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Շրջապատողները կնկատեն դա ու հաճույքով կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով: 

Հարմար օր է ուսման, ինֆորմացիա հավաքելու ու վերլուծելու համար: Նույնիսկ եթե այն ոչ միանշանակ ու հակասական լինի, ճիշտ եզրակացություններ կանեք: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ գլխավորի վրա ու չանհանգստանալ մանրուքների պատճառով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2449 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/15