Աստղագուշակ․ ապրիլի 2

Աստղագուշակ․ ապրիլի 2

01.04.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաջող օր է: Այն շատ հարմար է շփումների համար, ընդ որում՝ կարող եք շփվել նաև նրանց հետ, ովքեր ձեզ լավ չեն ճանաչում: Ձեզ համար դժվար չի լինի լավագույն կողմերով ինքնադրսևորվելն ու ամենալավ տպավորությունը թողնելը: Մարդիկ, ովքեր ձեր հանդեպ համակրանքով կլցվեն, շուտով շատ օգտակար կլինեն. ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն կամ կարևոր ծառայություններ կմատուցեն:

Զգույշ եղեք գումարի հետ: Մի շտապեք ծախսել դրանք և ոչ ոքի պարտքով մի տվեք, նույնիսկ եթե շատ խնդրեն: Ցանկացած կասկածելի գործարքից ու արկածախնդրություններից լավ է խուսափել, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը շատ հոգսեր կբերի: Հատկապես դժվար կլինի նրանց համար, ովքեր գործնական ու անձնական հանդիպումներ են պլանավորել: Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Ե՛վ տանը, և՛ աշխատավայրում հաճախ տարաձայնություններ կլինեն, նույնիսկ ամենաանմեղ զրույցը փոխադարձ պահանջների ու վիրավորանքների փոխանակության կվերածվի: Բայց ձեր ջանքերի շնորհիվ երեկոյան ներդաշնակությունը կվերականգնվի:

Տրամադրությունը կբարձրացնեն ուղևորությունները: Կարող եք լինել այնպիսի վայրերում, որոնց մասին նախկինում շատ բան եք լսել, միաժամանակ կծանոթանաք նաև հետաքրքիր մարդկանց հետ: Նոր ընկերներ գտնելու հնարավորություն կա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Վատ օր չէ աշխատանքի, ուսման, ֆինանսների ու ունեցվածքի հետ կապված կարևոր հարցերը լուծելու համար: Շատ ավելի անհաջող կդասավորվեն անձնական հարաբերությունները; Այստեղ հնարավոր է լուրջ հակասություն, ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Տարաձայնություններից ու վեճերից չի հաջողվի խուսափել նաև դատարկ բաներին վերաբերող հարցերը քննարկելիս:

Հավանական են համագործակցության անսպասելի առաջարկներ: Որոշ Երկվորյակներ եկամուտները մեծացնելու, մասնագիտական դիրքերն ամրապնդելու շանս կունենան: Կարող եք վերականգնել հին գործնական կապերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հետաքրքիր հանդիպումների ու խոստումնալից ծանոթությունների օր է: Այսօր ուշադրություն կդարձնեք մարդկանց լավագույն որակներին, շատերը ձեզ դուր կգան: Բայց զգույշ եղեք: Ինչ-որ մեկի հմայքին խաբվելով՝ սխալ արարքներ կգործեք: Զգույշ եղեք նաև խորհուրդների հետ. դրանք հաճախ կտան մարդիկ, ովքեր ոչ միայն փորձ չունեն, այլև՝ խելամտություն:

Այսօր շատ կարևոր է չլողալ հոսանքով: Եվ թող իրադարձությունները սպասվածի նման չզարգանան. բոլոր դեպքերում աշխատեք վերահսկել իրավիճակը, դա հնարավոր է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգիստ օր է, որը հիանալի է ոչ վաղ անցյալի իրադարձությունների շուրջ մտորելու համար: Ոչ միայն պատճառահետևանքային կապեր կտեսնեք, որոնք նախկինում չէիք նկատել, այլ նաև կկարողանաք ճիշտ եզրակացություններ անել ու ապագայի խելամիտ պլաններ կառուցել:

Բայց պետք չէ բարձրաձայնել ընդունված որոշումները. դրանք միանգամից քննադատության կենթարկվեն, իսկ դա ձեզ կշեղի: Ձեր մտքերով կիսվեք միայն նրանց հետ, ում աջակցության վրա անվերապահորեն վստահ եք: Նման մարդիկ ձեր ծանոթների շրջանում ամենայն հավանականությամբ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր թեթևամիտ տրամադրություն կունենաք: Այդ իսկ պատճառով գործերին լուրջ վերաբերվել չի ստացվի: Երբեմն հաջողության վրա հույս կդնեք այնտեղ, որտեղ արժեր հենվել միայն սեփական ուժերի վրա: Ուշադրություն պահանջող խնդիրների վրա կենտրոնանալ չի ստացվի. անընդհատ հետաքրքիր առաջարկներ կստանաք, նոր գաղափարներ ու գայթակղություններ կհայտնվեն:

Բայց օրը բոլոր դեպքերում անիմաստ չի անցնի: Կարող եք լավ արդյունքների հասնել ու առաջընթաց արձանագրել կարևոր գործում: Երեկոն կարող եք նվիրել ընտանեկան գործերին. մտերիմներին օգնելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Նոր տպավորությունների ու վառ հույզերի կարիք կունենաք: Ցավոք, դրանք կփնտրեք ոչ այնտեղ, որտեղ պետք է: Հակված կլինեք անպատասխանատու վարք ցուցաբերել, չմտածված արարքներ գործել: Որոշ Կշեռքներ շատ հարցերում հույսը կդնեն շրջապատի աջակցության վրա, իսկ ավելի խելամիտ կլիներ սեփական անձի վրա հույս դնելը:

Զգույշ եղեք քիչ ծանոթ մարդկանց հետ շփվելիս: Անտեղի նկատողություններ կանեք, պատահաբար կկիսվեք ինֆորմացիայով, որն արժեր ներսում պահել: Այդ ամենը լուրջ հետևանքներ չի ունենա, բայց կստիպի հուզվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ընտանեկան հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ օր է: Կարող եք ընդհանուր լեզու գտնել հարազատների հետ, ընդ որում՝ նաև հեռու հարազատների: Ձեզ կհաջողվի ծանոթների հետ հանգիստ քննարկել կարևոր հարցերը: Չի բացառվում՝ կարողանաք պայմանավորվել բոլորին անհանգստացնող խնդիրների լուծման շուրջ: Ջանքերը միավորելու դեպքում անհրաժեշտ արդյունքի կհասնեք:

Հավանական են սիրային անակնկալներ, որոնց համար ուրախ կլինեք: Լավ կանցնեն ժամադրությունները: Ուշադիր կլինեք ձեզ թանկ մարդկանց հանդեպ, հաճախ կկռահեք նրանց գաղտնի ցանկությունների մասին ու կգտնեք երազանքներն իրագործելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը ձեր սրտով չի լինի. այն ավելի շատ հարցեր կբերի, քան պատասխաններ: Բացի այդ, հուզական դաշտը լավը չի լինի, հաճախ կբարկանաք դատարկ բաների ու թյուրիմացությունների պատճառով, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի:

Աշխատեք նկատողություններն ու քննադատությունը սրտին մոտ չընդունել, արտահայտությունների մեջ զգույշ եղեք, հակառակ դեպքում կոնֆլիկտ կհրահրեք: Բարդ զրույցների համար ամենաբարենպաստ պահը չէ: Դրա համար էլ՝ արժե խոսել միայն նրա մասին, ինչն արդիական է ու ինչը չի կարելի հետաձգել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կարևոր հարցերը լուծելու համար հարմար պահ է: Հիանալի գաղափարներ կունենաք: Կարող եք համագործակցության շուրջ բանակցություններ վարել: Համախոհներ ու օգնականներ կգտնեք, ովքեր չեն կասկածի ձեր կարողությունների ու տաղանդների վրա:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Բայց որպեսզի դրանք տեղի ունենան, պետք է նախաձեռնող լինեք: Այնպես որ՝ մի սպասեք, որ մեկ ուրիշն անի առաջին քայլը: Հնարավորություն կունենաք հաշտվել մեկի հետ, ում հետ վիճել էիք. բաց մի թողեք ձեր շանսը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա իրադարձությունները ձեզ կուրախացնեն: Օրը հարմար է ամենատարբեր հարցեր լուծելու համար՝ սկսած ֆինանսականից, վերջացրած ստեղծագործական հարցերով: Հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր ու արժեքավոր նվերներ: Չեն բացառվում շահավետ գործարքները, որոնք համարյա պատահաբար կկնքեք: Ինտուիցիան կհուշի՝ երբ է պետք շտապել շանսը բաց չթողնելու համար, իսկ երբ է պետք զգույշ լինել:

Հնարավոր են նոր ծանոթություններ: Մարդկանցից լավ գլուխ կհանեք, արագ կհասկանաք՝ ում է պետք ավելի լավ ճանաչել, իսկ ում հետ է վտանգավոր գործ ունենալը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը շատ հաջող կդասավորվի: Ինքներդ ձեզ հետ ներդաշնակ կլինեք, շրջապատողների հետ էլ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Կհաջողվի գլխավորը զատել երկրորդականից ու կենտրոնանալ այն խնդիրների լուծման վրա, որոնք իսկապես արժանի են ուշադրության: Երբեմն հաջողության հասնելուն կօգնեն երևակայությունն ու իրերին ստեղծագործաբար նայելու ունակությունը:

Կփորձեք աջակցել մտերիմներին, նրանք էլ անկեղծ շնորհակալությամբ կպատասխանեն: Որոշ Ձկների համար ստացված ինֆորմացիան ոգեշնչվածության աղբյուր կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


Moder-003 1526 դիտումներ 0 մեկնաբանություններ
Loading...
Մուտք
Aliexpress WW

Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 137

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 14
Հյուրեր/Гостей: 14
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով