ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 19
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2448 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հաճելի իրադարձություններ է խոստանում: Հավատացեք ինքներդ ձեզ ու ձեր նախաձեռնությունների հաջողությանը: Աստղերը պատրաստ կլինեն բոլոր հարցերում աջակցել ձեզ, այնպես որ՝ օգտվեք դրանից ամենահամարձակ պլաններն իրագործելու համար: Մի վախեցեք ռիսկի դիմել, քանի որ բավականին զգույշ կլինեք դա անել այն ժամանակ, երբ հաջողության հասնելու շանսերը մեծ են ու լուրջ վտանգ չկա:

Զգուշություն պետք կլինի միայն շփվելիս, հատկապես՝ քիչ ծանոթ մարդկանց հետ: Վտանգ կա՝ կապվեք մի մարդու հետ, ով գիտակցաբար կամ առանց գիտակցելու կվնասի ձեզ: Ոչ ոքի հետ մի քննարկեք անձնական գործերն ու ձեր մտերիմների խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մտերիմների հետ շատ լավ լեզու կգտնեք, տարաձայնություններն էլ քիչ հավանական են: Կարող եք պայմանավորվել համատեղ գործերի մասին, միասին հասնել ընդհանուր նպատակներին: Պետք չէ թաքցնել զգացմունքներն ու ապրումները, ձեզ կես խոսքից կհասկանան ու ամեն հարցում կաջակցեն: Դուք էլ կաշխատեք պարտքի տակ չմնալ:

Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ: Դրանք շատ հետաքրքիր ու հաճելի կանցնեն: Ճանապարհին հավանական են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան: Ե՛վ աշխատավայրում, և՛ անձնական հարաբերություններում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. նրա հուշումները ճիշտ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է աշխատանքի ու կարևոր գործերի համար: Լուրջ տրամադրված կլինեք, չեք վախենա դժվարություններից, սպասվածից շատ բանի կհասնեք: Կարող եք գլուխ հանել մի ամբողջ շարք բարդ խնդիրներից ու դրա հետ մեկտեղ հոգնածության նշույլ անգամ չեք զգա: Լավ գաղափարներ կունենաք, իսկ բարդ իրավիճակներում հաջող լուծումներ կգտնեք:

Հավանական են հաճելի ծանոթություններ: Մարդկանց վրա, որոնց առաջին անգամ կտեսնեք, լավ տպավորություն կթողնեք: Մարդիկ հաճախ կխառնվեն ձեր գործերին, անտեղի խորհուրդներ կտան, բայց դուք, միևնույն է, ձեր ուզածով կվարվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է, շատ բան նույնիսկ ավելի լավ կդասավորվի, քան ակնկալում էիք: Հնարավոր է համարյա անհավանական հաջողություն, իրադարձությունների բարենպաստ ընթացք, որի շնորհիվ կիրականանա հին ցանկությունը: Որոշ Խեցգետիններ կկարողանան հաղթել հին մրցակիցներին, մյուսներն էլ պատասխաններ կգտնեն այն հարցերին, որոնք վերջին շրջանում հանգիստ չէին տալիս:

Օրը բարենպաստ է հին ծանոթների ու ընկերների հետ շփվելու համար: Նման հանդիպումները նոր գաղափարներ կտան, երբեմն էլ կոգեշնչեն հերոսություններ անել: Երեկոյան հնարավոր են տարաձայնություններ ավագ հարազատների հետ, զգույշ եղեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է լուրջ խնդիրների շուրջ մտորելու, ճիշտ որոշումներ ընդունելու համար: Ունակ կլինեք վերլուծել իրավիճակն ու նկատել այն, ինչին ուրիշներն ուշադրություն չեն դարձնում, հասկանալ, թե որ գործոններն արժե հաշվի առնել, իսկ որոնք՝ ոչ: Կարող եք զբաղվել կարևոր գործերով, որոշումներ ընդունել, որոնցից մոտ ժամանակներս կախված կլինի իրադարձությունների զարգացումը:

Ձեր ուժերն ու ստեղծված պայմանները ճիշտ կգնահատեք, ռազմավարական ու տակտիկական սխալներ չեք անի: Բայց շրջապատողները, միևնույն է, քննադատելու համար առիթներ կգտնեն ու տհաճ նկատողություններ կանեն: Աշխատեք դա սրտին մոտ չընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գործերում հաջողակ կլինեն նույնիսկ նրանք, ովքեր հաջողության հասնելու հույս չունեին: Մասնագիտական հաղթանակներ տոնելու, աշխատավայրում դիրքերն ամրապնդելու հնարավորություն կունենաք: Ունակ կլինեք մրցակիցներին թողնել հետևում ու հաղթել նույնիսկ ամենաազդեցիկ թշնամիներին: Կհաջողվի վերջ տալ շշուկներին, որոնք վերջին շրջանում ազդում էին ձեր հեղինակության վրա:

Այսօր սովորականից հեշտ կդիմեք ռիսկային արարքների ու վտանգավոր գործողությունների: Դա խնդիրների չի հանգեցնի, աստղերը ձեր կողմից կլինեն ու պայմանները ձեզ համար բարենպաստ ձևով կդասավորվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձանձրանալու առիթ չի լինի: Նոր տպավորությունների կարիք կունենաք, չնայած՝ դրա պակասը չի լինի: Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, զարմանալի զուգադիպություններ: Խուճապի չեք մատնվի, եթե ինչ-որ բան պլանի համաձայն չընթանա: Հակառակը, նման իրավիճակները կաշխուժացնեն ու կոգեշնչեն, կօգնեն շատ բաների նորովի նայել, և դա ձեզ դուր կգա:

Օրը հարմար է աշխարհայացքն ընդլայնելու հետ կապված ցանկացած զբաղմունքի համար: Նոր նախասիրություններ ու հետաքրքրություններ կհայտնվեն; Կարող եք ուղևորությունների մեկնել, այդ թվում՝ նաև ռոմանտիկ ուղևորության: Սիրելին կուրախացնի հաճելի անակնկալով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Թեթև ու հաջող օր է: Կարող եք լուրջ ջանքեր չգործադրել, քանի որ, միևնույն է, հիանալի արդյունքի կհասնեք: Պետք կգան նախկինում ստացած գիտելիքներն ու փորձը: Բայց նոր բան սովորելու հնարավորությունն էլ բաց չեք թողնի: Մյուսներից վաղ ինչ-որ կարևոր բան իմանալու հնարավորություն կունենաք: Որոշ Կարիճների նաև գրավիչ գործնական առաջարկներ են սպասվում:

Կարևոր որոշումներ ընդունելը դժվար չի լինի, բավական է միայն հետևել ինտուիցիայի հուշումներին. այն չի սխալվի: Ներդաշնակ կդասավորվեն շրջապատի հետ հարաբերությունները, ցանկացածի հետ կկարողանաք ընդհանուր լեզու գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Գործերին լուրջ մոտեցումը հաջողություն է երաշխավորում: Հեշտ հաղթանակների վրա հույս մի դրեք, բայց կկարողանաք շատ բանի հասնել: Շատ կարևոր կլինի կարգապահությունը, հատկապես՝ կարևոր աշխատանքային խնդիրները լուծելիս: Ինչքան քիչ շեղվեք դատարկ բաների վրա, այնքան արագ առաջ կշարժվեք: Մրցակիցներին կմնա միայն լուռ նախանձել:

Հնարավոր է անսպասելի հաջողություն ֆինանսական գործերում, չեն բացառվում չպլանավորված դրամական մուտքերը: Սիրային նոր հարաբերությունների սկիզբը քիչ հավանական է, իսկ արդեն գոյություն ունեցող հարաբերություններում լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաջող օր է, որը հետաքրքիր հանդիպումներ ու հաճելի տպավորություններ է խոստանում: Պետք է շփվեք ամենատարբեր մարդկանց հետ, որոնցից շատերի հանդեպ արագ մոտեցում կգտնեք: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա դիմակայել ձեր հմայքին, հաճախ նոր ծանոթների վրա անջնջելի տպավորություն կթողնեք:

Օրը բարենպաստ է ֆինանսական տեսանկյունից, շահավետ գործարքներ կնքելու շանս կա: Կարող եք պայմանավորվել երկարատև համագործակցության մասին, որը շատ օգտակար կլինի ձեզ համար: Անձնական գործերի համար ժամանակը չի հերիքի, բայց մտերիմները դրան հասկացողությամբ կմոտենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լարված ու շատ արդյունավետ օր է: Տանն ու աշխատավայրում շատ գործեր կլինեն, կթվա, թե ամեն ինչ հասցնելու համար պետք է մասերի բաժանվեք: Բարեբախտաբար, կարող եք հույս դնել հին ու նոր ծանոթների օգնության վրա: Նրանք կաշխատեն ազատել ձեզ շատ խնդիրներից:

Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի երկարատև պլաններ կառուցելն ու քննարկելը, որոնք ամենայն հավանականությամբ հաջողությամբ կյանքի կկոչվեն: Այս ժամանակահատվածը հարմար է նաև ուսման համար. արագ կմտապահեք ամենը, ինչ կարող է պետք գալ, ստացված ինֆորմացիայից էլ ճիշտ եզրակացություններ կանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ հետաքրքիր գաղափարներ կունենաք, որոնցից յուրաքանչյուրն արժանի կլինի ուշադրության: Ամեն անգամ պարզ չի լինի, թե ինչում և ինչպես կարելի է հաջողության հասնել: Բայց պետք է մի փոքր սպասել. շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի ու հասկանալի կդառնա, թե ինչպես է պետք գործել: Բացի այդ, լավ ծանոթները, որոնց փորձին կարելի է վստահել, կօգնեն գործով կամ խորհրդով:

Օրը բարենպաստ է գործնական կապերի ու գործարքներ կնքելու համար: Կարող եք խոշոր ու օգտակար գնումներ անել, տեխնիկա գնել տան ու գրասենյակի համար: Որոշ Ձկներ հիանալի նվերներ կընտրեն մտերիմների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2448 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5