ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 13
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1950 | 18:55 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հաջող կդասավորվի նրանց համար, ովքեր ճիշտ կգնահատեն իրենց ուժերը: Կարող եք անցնել վաղուց կազմած պլանների իրագործմանը, կյանքի կոչել հին գաղափարները: Իսկ ահա հնարավորինս շատ ստանալու համար իմպրովիզներ անել պետք չէ, քանի որ ուժերը զուր կվատնեք ու դատարկաձեռն կմնաք: Եթե պայմանները ձեզ համար ամենալավ ձևով չդասավորվեն, պատրաստ եղեք բավարարվել քչով:

Սովորականից հաճախ շփումների կարիք կունենաք: Հեշտությամբ նոր ծանոթություններ կհաստատեք, բայց երբեմն կհամակրեք մարդկանց, ովքեր դրան արժանի չեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա մեծ մասը նվիրված կլինի մտերիմներին օգնելուն ու նրանց մասին հոգ տանելուն: Դա ձեզ կուրախացնի, քանի որ թույլ կտա շեղվել սեփական խնդիրներից, որոնց լուծմանը չգիտեք, թե ինչպես անցնել: Աշխատեք ոչ ոքի չքննադատել. այսօր խոսքով կխոցեք, ցավ կպատճառեք նրան, ում բարեկեցության մասին մտահոգ եք:

Ցանկալի չէ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ ու կոնֆլիկտներ են եղել: Դա վերաբերում է և՛ անձնական, և՛ գործնական ոլորտին: Զրույցները հետաձգեք, քանի որ այսօր դրանք և՛ անօգուտ, և՛ տհաճ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Գործնական ու անձնական հարաբերություններում կարող են խնդիրներ ծագել: Դուք կնախընտրեք չնկատել դրանք և օրվա բոլոր իրադարձությունների մեջ լավը կտեսնեք: Կենսուրախությունն ու լավատեսությունը կօգնեն ձեր կողմը գրավել մարդկանց, որոնց օգնությամբ կարող եք շատ բանի հասնել: Որոշ Երկվորյակներ նոր ընկերներ կգտնեն, մյուսներն էլ առաջին հայացքից կսիրահարվեն:

Այսօրվա համարյա բոլոր զբաղմունքները հաճույք կպատճառեն: Հավանական են ստեղծագործական հաջողություններ: Լավ է ուսում սկսել. այն հեշտությամբ կտրվի ու արագ կհասնեք առաջին հաջողություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Անբարենպաստ միտումների ազդեցությունը կզգացվի, բայց դուք ձեր մեջ ուժ կգտնեք դիմակայել դրանց: Հեշտ հաջողությունների վրա հույս դնել չարժե, օրը երկար, համառ ու կենտրոնացված աշխատանք է պահանջում, այդ թվում՝ նաև աշխատանք ինքներդ ձեզ վրա: Հավանական են հաջողություններ ուսման մեջ, նույնիսկ լրիվ նոր ինֆորմացիան այսօր արագ կյուրացվի: Որոշ Խեցգետիններ կհանդիպեն մարդկանց, ովքեր պատրաստ կլինեն կիսվել արժեքավոր փորձով:

Հնարավոր է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ, որոնց հիմքում ընդհանուր հետաքրքրությունները կլինեն: Դուք չեք շտապի, նախաձեռնող կլինեք միայն այն ժամանակ, երբ դա տեղին կլինի. իսկ դա լավագույն մոտեցումը կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը բարենպաստ է և՛ գործնական, և՛ անձնական տեսանկյուններից: Այն հարմար է կարևոր հարցեր լուծելու, ապագայի պլաններ կազմելու ու քննարկելու համար: Լուրջ ու հիմնավոր կմոտենաք այն գործերին, որոնք կստանձնեք, իսկ դա թույլ կտա և՛ ինքներդ ձեզ, և՛ շրջապատողներին հեռու պահել անիմաստ հուզումներից: Գաղափարներ կունենաք, որոնք կյանքի կոչելը ձեր մասնագիտական աճի սկիզբը կդնի:

Կհաջողվի ժամանակ անցկացնել ընկերների շրջանում, համախոհներ գտնել: Քննարկումների բազմաթիվ թեմաներ կգտնվեն, կլինեն նաև գործեր, որոնցով կուզենաք միասին զբաղվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ թեթև, ուրախ, հաճելի օր է: Ուզածը ստանալու համար ուժասպառ լինելու կարիք չի լինի, հաջողությունն ինքը կընկնի ձեր ձեռքը: Իսկ եթե դժվարություններ առաջանան, ընկերները կշտապեն օգնության: Հարմար օր է ջանքերը միավորելու, հոգեհարազատ մարդկանց հետ կարևոր խնդրի լուծմամբ զբաղվելու համար:

Հնարավոր է գործնական կամ անձնական բնույթի հետաքրքիր առաջարկներ ստանաք: Հավանական են շահավետ գործարքներ, չեն բացառվում գործնական տեսանկյունից օգտակար ծանոթությունները: Գրավիչ կլինեք, այնպես որ՝ ուշադրության պակաս չեք զգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ոչ միանշանակ օր է: Այն հիանալի կսկսվի, բայց ամենալավ ձևով չի ավարտվի: Այնպես որ՝ լուրջ գործերի ու կարևոր բանակցությունների համար օգտագործեք օրվա առաջին կեսը: Այդ հատվածում կարող եք լուծել նաև ֆինանսական հարցերը, քանի որ ավելի ուշ գումարին շատ թեթևամիտ կվերաբերվեք:

Երեկոյան հավանական են բարկության բռնկումներին, ցանկացած մանրուք կհանի ձեզ հավասարակշռությունից: Մտերիմների հետ կոնֆլիկտից խուսափելու համար բոլոր ջանքերը գործադրեք, հակառակ դեպքում վիրավորանքների ու տարաձայնությունների շրջանը երկար կձգվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ արդյունավետ օր է, որը հիանալի է աշխատանքի համար: Կարող եք անցնել մեծ պլանների իրագործմանը: Ունակ կլինեք գլուխ հանել ամենատարբեր խնդիրներից, ցույց կտաք, թե ինչի եք ունակ: Օրը հարմար է նաև կարևոր փաստաթղթեր ստորագրելու, երկարատև համաձայնություններ կնքելու համար:

Սակայն հուզական վիճակը լավը չի լինի, չեք ուրախանա ձեր հաղթանակներով: Բացի այդ, կնյարդայնացնեն մանրուքները, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի: Սա այն օրերից մեկն է, երբ կարելի է իսկապես կարևոր հաղթանակներ տոնել: Ժամանակն ամեն ինչի համար կհերիքի՝ և՛ աշխատանքի, և՛ հասարակական գործունեության, և՛ հանգստի, և՛ մտերիմների հետ շփումների: Ձեզ կհաջողվի միաժամանակ մի քանի գործով զբաղվել, ոչինչ աչքաթող չանել:

Այսօր ձեզ բնորոշ վճռականությունն ու նպատակասլացությունը համառության կհասնի: Երբեմն այնքան կհամառեք, որ մտերիմները ստիպված կլինեն պաշտպանել գոնե որոշ որոշումներ ինքնուրույն ընդունելու իրենց իրավունքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Արդեն առավոտյան կզգաք, որ օրը հաջող է դասավորվելու: Ինտուիցիան ձեզ չի խաբի: Կարող եք ինքներդ ձեզ թույլ տալ գնալ հեշտ ճանապարհով, ջանքեր չգործադրել դրված նպատակներին հասնելու համար, քանի որ ամեն ինչ առանց այդ էլ ամենալավ ձևով կդասավորվի: Հաճախ հաջողակ կլինեն նրանք, ովքեր դրա վրա ամենից քիչն էին հույս դրել, և նույնիսկ ամենաանհուսալի նախագծերը կհաջողվի ավարտին հասցնել:

Հիանալի տրամադրության մեջ կլինեք ու թույլ չեք տա նաև շրջապատին տխրել: Նման տրամադրությունը շատերի սրտով կլինի, կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի: Սովորականից հաճախ վեճեր կառաջանան, շրջապատողները ձեզանից դժգոհ կլինեն: Կփորձեք լավ տրամադրություն պահպանել ու լավատես լինել, և դա կօգնի շատ խնդիրներից գլուխ հանել: Բայց կարևոր է չգերագնահատել սեփական հնարավորությունները, հատկապես՝ ֆինանսների հետ կապված հարցերում:

Հակված կլինեք գումարը քամուն տալ, չեք մտածի, թե ինչ հետևանքներ կունենա դա: Գնումները հաջող չեն լինի: Այնպես որ՝ լսեք նրանց, ովքեր խորհուրդ են տալիս ավելի խնայող լինել: Ցանկալի չէ խոստումներ տալը. դրանք կյանքի կոչելն ավելի բարդ կլինի, քան հիմա է թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շփումների համար վատ օր չէ, լավ կհասկանաք մյուսներին, կզգաք, թե ինչպես է փոխվում նրանց տրամադրությունը և միշտ ճիշտ կարձագանքեք դրան: Ինքներդ էլ բաց կլինեք շրջապատողների համար: Ցավոք, դրանից կփորձեն օգտվել թշնամիները: Մանրամասն ստուգեք ստացված ինֆորմացիան, հիշեք, որ վստահել կարելի է միայն ամենամտերիմներին:

Ցանկալի չէ գնումներ անել. այսօր հակված կլինեք գումարն անարժան իրերի վրա ծախսել: Լավ է չկապվել ֆինանսական պարտավորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1950 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7