ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 12
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2366 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է այն գործերի համար, որոնք իրական, պրակտիկ արդյունք կարող են տալ: Էներգիայով լի կլինեք, չեք հոգնի, գործնական ակտիվությունը բարձր կլինի, այնպես որ՝ աշխատանքի մեջ հաջողությունների հասնելու շանսերը մեծ են: Օրվա կեսը երկարատև համագործակցությանը վերաբերող գործնական բանակցությունները հաջող անցկացնելու շանս կտա:

Կարող եք լուծել անշարժ գույքի հետ կապված հարցերը, պատրաստվել տեղափոխության, գնել այն, ինչ անհրաժեշտ է վերանորոգման համար: Լավ կլինի հյուրեր ընդունել, նույնիսկ եթե նրանք առանց հրավերի գան: Մարդիկ, ովքեր ձեզ այսօր կայցելեն, լավ նորություններ կբերեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հավանական են անսպասելի հաջողություններ, առաջընթաց մի գործում, որը շատ կարևոր է ձեզ համար: Դժվարություններ երբեմն կծագեն, բայց դրանք չեն վախեցնի ձեզ, քանի որ ժամանակավոր ու անլուրջ կլինեն, դուք էլ դրանք հաղթահարելու համար բավականաչափ համառություն ու հնարամտություն կունենաք: Նոր հնարավորություններ կբացվեն, որոնցից օգտվելու դեպքում հաջողության կհասնեք:

Օրը անձնական կյանքում մեծ փոփոխություններ, հետաքրքիր ծանոթություններ ու ճակատագրական հանդիպումներ է խոստանում: Սիրային հարաբերությունների հետ կապված ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. այստեղ նրա հուշումները հստակ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է շփումների համար, կարող եք կարևոր հարցերը քննարկել ինչպես մտերիմների, այնպես էլ անծանոթների հետ: Եվ թող ձեզ չվախեցնի զրույցի թեթևամիտ ընթացքը. իրականում ամեն ինչ լրիվ լուրջ է: Սա բարձր մտավոր ակտիվության օր է, այնպես որ՝ չզարմանաք մտքի փայլատակումներից ու ձեր մեջ ծնված հանճարեղ գաղափարներից:

Կարող եք մոտ ապագայի պլաններ կառուցել: Ստեղծված իրավիճակն ու սեփական հնարավորությունները ճիշտ կգնահատեք, այնպես որ՝ ամենայն հավանականությամբ կյանքի կկոչեք մտածածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հարմար է ամենաբարդ գործերի համար: Կարող եք լուծել կարևոր հարցերը, վերադառնալ հին նախաձեռնություններին, ձեզ մոտ լավ կստացվի նույնիսկ այն, ինչից առաջ գլուխ հանել չէր ստացվել: Հավանական են համագործակցության անսպասելի առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա:

Բայց զգույշ եղեք: Հիմա գործնական ու անձնական հետաքրքրությունները խառնել չի կարելի: Աշխատեք ուշադրություն չդարձնել ձեր համակրանքին ու հակակրանքին, երբ խոսքը աշխատանքի, ֆինանսների ու ունեցվածքի հետ կապված կարևոր հարցերի մասին է: Օրվա երկրորդ կեսին կարևոր է ժամանակ գտնել հանգստի, մտերիմների հետ շփումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հետաքրքիր իրադարձություններ տեղի կունենան, եթե կյանքից չթաքնվեք: Ցավն այն է, որ հակված կլինեք վատատեսության ու նույնիսկ լավ գաղափարների հաջողությանը կկասկածեք: Հենց դա կստիպի ձեզ մերժել ստացվող առաջարկները, տրվել միայնությանը, հեռու մնալ այն ամենից, ինչը գոնե մի փոքր արկածախնդրություն է հիշեցնում:

Օրը շատ հարմար է ուսման ու հետազոտական գործունեության համար: Արագ կնկատեք կարևորը, կվերլուծեք տեղեկատվությունն ու ճիշտ եզրակացություններ կանեք: Հաճախ ձեր դիտարկումները շրջապատին օգտակար կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է ակտիվ ու վճռական գործողությունների համար: Ճանապարհին առաջ եկած խոչընդոտները կկարողանաք հաղթահարել, եթե նպատակասլաց լինեք: Լավ մարզավիճակում կլինեք, կենսական պոտենցիալը բարձր է, նույնիսկ աճող ծանրաբեռնվածությունը գերհոգնածության պատճառ չի դառնա: Կարող եք զբաղվել սպորտով, ֆիզիկական աշխատանքով, հեռավոր ուղևորությունների մեկնել:

Անձնական հարաբերություններում նշանակալի դրական փոփոխություններ տեղի կունենան: Մի վախեցեք անել առաջին քայլերը, բաց տեքստով խոսել ձեր զգացմունքների մասին: Հիմա շատ բան կախված կլինի ձեզանից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Վատ տրամադրված մարդկանց հետ սերտ կապերը կհանգեցնեն նրան, որ կկորցնեք այն, ինչ թանկ եք գնահատում: Ձեզ կարող են մոլորության մեջ գցել, ստիպել անել այն, ինչ չեք ուզում: Կարող եք ինքնուրույն անցնել երկարատև մասշտաբային նախագծերի իրագործմանը, առաջին քայլերն անել դեպի հեռավոր, բայց արդեն նախանշված նպատակը: Ինչքան քիչ կախված լինեք ուրիշներից, այնքան մեծ կլինի հաջողության հասնելու շանսը:

Ուշադիր եղեք ձեր առողջությանը: Այսօր խուսափեք գերհոգնածությունից, քանի որ այն քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար է հասարակական ելույթների, գործնական բանակցությունների, աշխարհիկ միջոցառումների համար: Ինչի մասին էլ որ խոսեք, ձեր փաստարկները ուժեղ տպավորություն կթողնեն, իսկ հմայքը ոչ ոքի անտարբեր չի թողնի: Կարող եք լուծել լուրջ հարցերը, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, համաձայնություններ կնքել:

Որոշ Կարիճներ հեռվից կարևոր նորություններ կստանան, մյուսներն իրենց մտերիմների մասին ինչ-որ կարևոր բան կիմանան: Երկու դեպքում էլ հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Կենսական պոտենցիալը բարձր է, ինքնազգացողությունը լավը կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարդ, բայց հետաքրքիր օր է: Պայմաններ կստեղծվեն, որոնցում կդրսևորվեն ձեր գաղտնի տաղանդները: Հավատացեք ձեր զգացումներին, նույնիսկ եթե դրանք ձեզ մշուշոտ են թվում: Ինքներդ ձեզ մի համոզեք այն, ինչ մյուսներին ակնհայտ է թվում. հիմա պետք է սեփական ուղին գտնեք:

Խուսափեք գերհոգնածությունից, քանի որ կենսական պոտենցիալը ցածր է, հիվանդանալու վտանգ կա: Օրգանիզմն ամրության փորձության մի ենթարկեք ու հրաժարվեք նույնիսկ ամենագրավիչ ավելորդություններից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսը զգուշություն է պահանջում: Ձեզ պրովոկացիայի ենթարկելը, թակարդը գցելը հեշտ կլինի: Վստահել կարելի է միայն նրանց, ովքեր արդեն ապացուցել են ձեզ իրենց անկեղծությունն ու զգացմունքների ամրությունը: Նոր ծանոթների հետ, որքան էլ որ լավը լինեն նրանք, զգույշ եղեք: Կարող եք անցնել մասշտաբային ու բարդ նախագծի իրագործմանը, ընդունել գրավիչ գործնական առաջարկը:

Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր գաղափարներ կունենաք, որոնց իրագործումը ձեր առաջ նոր հորիզոններ կբացի: Այստեղ կարևոր է ժամանակ չկորցնել: Արագ գործեք ու շուտով կհասնեք առաջին հաջողություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ակտիվ ու գործունյա կլինեք, դժվար է պատկերացնել մի բան, որը կարող է շեղել ձեզ հասնելու դրված նպատակներին: Ճանապարհին ծագած ցանկացած խոչընդոտ առանց լարվելու արագ կհաղթահարեք: Ձեր թշնամիներին կարելի է միայն ցավակցել:

Իսկ ահա ընկերներն ուրախ կլինեն շփվել ձեզ հետ: Ամենայն հավանականությամբ նրանց ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեք, կաջակցեք համարձակ գաղափարներին: Չի բացառվում՝ ճամփորդություններին ու հանգստին վերաբերող նոր պլաններ ունենաք: Երեկոն Ջրհոսներին սիրային անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հարմար օր է ուղևորությունների ու պայմանները փոխելու համար: Նոր տպավորությունները շատ հաճելի կլինեն: Հիանալի լեզու կգտնեք շրջապատողների հետ, նոր ընկերներ կգտնեք: Չեն բացառվում սիրային տարվածությունները, որոնցից մեկը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:

Աշխատանքի մեջ կարող են հաջողության հասնել նրանք, ովքեր կկենտրոնանան գլխավորի վրա ու չեն շեղվի մանրուքների վրա: Հավանական են նշանակալի դրամական մուտքեր, չեն բացառվում գործարքներ, որոք շատ շուտով եկամուտ կբերեն: Օրվա վերջին կարևոր ինֆորմացիա կստանա, որի շնորհիվ արագ կգտնեք նպատակին տանող ճամփան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2366 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6