ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 1
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2743 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը վառ տպավորություններ կպարգևի: Այն հատկապես հիշվող կլինի նրանց համար, ովքեր կորոշեն ուղևորությունների մեկնել: Ամեն նոր բան կուրախացնի ձեզ, ուշադիր կդիտեք շուրջն ու շատ հետաքրքիր բաներ կնկատեք: Այսօր պատահաբար ստացած ինֆորմացիան ամենայն հավանականությամբ օգտակար կլինի:

Կասկածելի ծանոթություններ ու անհաջող գործարքներ ձեզ չեն սպառնում. ինտուիցիան վտանգներ պարունակող ամեն ինչից հեռու կպահի: Օրվա երկրորդ կեսը հարմար է ապագայի մասին մտածելու ու պլաններ կառուցելու համար: Հիմա ձեզ շատ բան հասկանալի կլինի, ու ոչ ոք չի կարողանա ձեզ շեղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը կուրախացնի: Ձեզանով հպարտանալու առիթներ կունենաք: Անհարմար մի զգացեք շրջապատողներին պատմել ձեր հաղթանակների մասին. դա որպես ինքնագովազդ չի դիտվի: Շատերը կհետաքրքրվեն ձեր հաջողություններով: Չի բացառվում՝ արդյունքում համագործակցության գրավիչ առաջարկներ ստանաք:

Օրվա կեսին կարող եք հյուրեր ընդունել: Երեկոյան չեն բացառվում փոքրիկ տարաձայնություններն ընտանիքում: Ձեզ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել մտերիմների հետ, բայց մինչև հարաբերություններում ներդաշնակությունը վերականգնվելը պետք է որոշ տհաճ պահեր ապրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ինչ էլ որ ստանձնեք, ուշադիր ու զգույշ եղեք: Չմտածված արարքները ձեզ շատ տհաճություններ կբերեն: Չի բացառվում գումար, փաստաթղթեր ու այլ արժեքավոր իրեր կորցնեք: Շատ Երկվորյակների պետք կգան հին ընկերների խորհուրդները: Իսկ նոր ծանոթների ասածներին ուշադրություն մի դարձրեք. նրանք իրենք էլ շատ բան չեն իմանա:

Վերանորոգում սկսելն ու շինանյութեր գնելը ցանկալի չէ: Ամենահետաքրքիր հանդիպումներն ու ծանոթությունները սպասվում են օրվա կեսին: Հիշեք, որ այսօր պետք չէ հատուկ ձեզ վրա ուշադրությունը հրավիրել. ձեզ առանց դրա էլ կնկատեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Նոր տպավորություններ շատ կլինեն: Օրվա իրադարձությունները կհիշեցնեն այն, ինչ նախկինում է տեղի ունեցել: Սակայն տեղի ունեցողին ուշադիր հետևելուց հետո անսպասելի եզրահանգումներ կանեք ու հենց դրանց շնորհիվ առաջ կշարժվեք: Որոշ Խեցգետիններ նաև համարձակ ստեղծագործ պլաններ կունենան, որոնք մոտ ժամանակներս կկարողանան կյանքի կոչել:

Հեռվից կարևոր նորություններ կստանաք, բայց դրանց արժեքը հետո կհասկանաք: Օրվա կեսին լուրջ գործեր ու պատասխանատու հանդիպումներ մի պլանավորեք այդ հատվածում կենտրոնանալը դժվար կլինի: Փոխարենը երեկոյան շատերի հետ հեշտությամբ լեզու կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջող օր է: Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ, մասնագիտական թեմաներով օգտակար զրույցներ: Նշանի ամենագործունյա ներկայացուցիչները լավ գումար աշխատելու կամ ծառայողական սանդուղքով բարձրանալու շանս կունենան:

Աշխատեք չշեղվել ընտրված ուղուց, մի հրաժարվեք մտածածից: Համառությունը տեղին կլինի և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Նույնիսկ եթե ինչ-որ դժվարություններ առաջանան, դրանք արագ հաղթահարել չի ստացվի: Լավագույն արդյունքը կտա փորձված մեթոդները կիրառելը: Փորձարկումներ պետք է զգույշ անեք. ձեր գաղափարները միշտ չէ, որ լավը կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շրջապատի հետ հարաբերությունները նշանակալիորեն կլավանան: Ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք, անկեղծ կզրուցեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Անցյալում կմնան թաքնված կոնֆլիկտները, վիրավորանքներն ու պահանջները, որոնք բաց չէին քննարկվում, բայց խանգարում էին շփումներին:

Մեծ մասամբ տրամաբանությամբ կառաջնորդվեք, այլ որ թե հույզերով, և ճիշտ որոշումներ կընդունեք, առանց ժամանակ վատնելու դրանք կյանքի կկոչեք: Դա կօգնի արագ հասնել անհրաժեշտ արդյունքներին, մրցակիցներին էլ թողնել հետևում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը սպասվածի նման չի անցնի: Պլանները պետք է վերամշակեք: Բայց դա ձեզ չի վշտացնի, քանի որ պայմանները բոլոր դեպքերում բարենպաստ կլինեն: Պատրաստ կլինեք իմպրովիզներ անել. օրվա արդյունքները կախված կլինեն իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելու ձեր ունակությունից:

Արժե շփվել հին ընկերների հետ, ովքեր ձեզ հետ կկիսվեն լավ նորություններով ու արժեքավոր ինֆորմացիայով: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ գործերում կարելի է հաջողությունների հասնել: Կարևորը նոր բան ստանձնելուց առաջ ավարտեք այն, ինչ սկսել եք: Եթե այդպես չվարվեք, չեք կարողանա խուսափել խառնաշփոթից, իսկ դրանք սխալների պատճառ կդառնան: Որոշումներ ընդունելիս ղեկավարվեք առողջ բանականությամբ, այլ ոչ թե ուրիշների խորհուրդներով:

Դիտողունակությունն այսօր շատ կարևոր կլինի: Նրանք, ովքեր շուրջն ամեն ինչ կնկատեն, այսօր շատ հետաքրքիր ու օգտակար բաներ կիմանան: Իսկ նրանք, ովքեր կենտրոնացած են միայն իրենց ու իրենց հոգսերի վրա, ամենայն հավանականությամբ անտեղյակության մեջ կլինեն ու բարդ իրավիճակում կհայտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հաջող, բայց բավականին հոգնեցուցիչ կլինի: Սպասվածից շատ բան կհասցնեք: Շատ հարցեր ոտքի վրա կլուծեք՝ հույս դնելով ինտուիցիայի վրա, քանի որ ամեն ինչից գլուխ հանելու ու կշռադատված որոշում ընդունելու համար ժամանակ չի լինի:

Կարող են օգնել հին ծանոթները, բայց ամենալուրջ գործերից հենց դուք պետք է գլուխ հանեք, այնպես որ՝ չփորձեք դրանք մեկ ուրիշին հանձնարարել: Չարժե հետաձգել աշխարհիկ միջոցառումներին այցելությունը. հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ ու նոր ծանոթություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հավանական են անսպասելի իրադարձություններ, զարմանալի զուգադիպություններ ու անակնկալներ: Չեք վշտանա, եթե ստիպված լինեք որոշ գործեր հետաձգել կամ տեղափոխել հանդիպումները, քանի որ կհասկանաք՝ այդպես նույնիսկ ավելի լավ է: Նոր հնարավորություններ կբացվեն ու դուք կփորձեք բաց չթողնել դրանք:

Փոքրիկ թյուրիմացությունները չեն փչացնի ձեր տրամադրությունը. դրանց հումորով կվերաբերվեք: Բարենպաստ օր է անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Լավ կանցնեն սիրային ժամադրությունները: Մտերիմների հետ կարող եք անկեղծ զրուցել ու խոստովանել ձեր զգացմունքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Զգույշ եղեք ու մի շտապեցրեք իրադարձությունները: Կարող եք կարգավորել հին տարաձայնությունները, ավարտել սկսածը, պատասխաններ գտնել այն հարցերին, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտորում: Հաճախ ինֆորմացիայի բեկորներն էլ բավական կլինեն ճիշտ եզրակացություններ անելու ու ոչ միանշանակ իրավիճակից գլուխ հանելու համար:

Օրը հարմար է օգտակար գործունեության համար, բայց պետք է նկատի առնեք, որ որքան շատ օգնականներ ունենաք, այնքան ավելի լավ: Եթե որոշեք միայնակ գործել, միայն համեստ արդյունքների կհասնեք: Դա վերաբերում է ոչ միայն մասնագիտական խնդիրներին, այլ նաև տնային հոգսերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ բանի կհասնեք, եթե վճռական ու համառ լինեք: Մի վախեցեք ոչ ստանդարտ մեթոդներից օգտվել, փորձարկումներ անել. հենց դրանք հաճախ թույլ կտան հաջողության հասնել: Ուրիշի նույնիսկ լավ օրինակին հետևելն անօգուտ կլինի. նպատակին տանող սեփական ուղին փնտրեք:

Ձեր որոշ արարքներ շրջապատի անհասկացողությանը կհանդիպեն, բայց լուրջ խնդիրների չեն հանգեցնի: Շփվելիս այսօր նրբանկատ չեք լինի ու չեք փորձի հարթել սուր անկյունները: Բարեբախտաբար, ձեր փոխարեն դա կանեն ուրիշները, այնպես որ՝ կոնֆլիկտները քիչ հավանական են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2743 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6