ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Արևելյան աստղագուշակ
Բաժին: Արևելյան | Դիտումներ: 8587 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Արևմտյան աստղագուշակը կանխորոշում է մարդու մտադրությունները, իսկ արևելյանը՝ նրա կոնկրետ հնարավորությունները: Այլ կերպ ասած, մենք սիրահարվում, կախարդվում և սիրուց խենաթանում ենք ըստ արևմտյան աստղագուշակի, իսկ երկարատև հարաբերությունների, առավել ևս ամուսնության հարցում կողմնորոշվելու համար պետք է դիմել արևելյան աստղագուշակին: Արևելյան աստղագուշակից օգտվելն ավելի դյուրին է:

Այստեղ նշանակություն չունեն լուսատուների կոնկրետ դասավորությունն ու ձեր ծննդյան պահը: Կարևոր է միայն ձեր ծննդյան թիվը: Բայց պետք է հաշվի առնել, որ ըստ արևելյան օրացույցի տարին փոխվում է ոչ թե հունվարի 1-ին, այլ Ջրհոսի համաստեղությունում նորալուսնի առաջին օրը:


ԱՌՆԵՏ

Առնետն արտաքնապես կարող է հանգիստ, հավասարակշռված և զվարթ երևալ, սակայն այդ ամենի տակ թաքնված է նրա մշտական անհանգստությունը, դյուրագրգռությունն ու ագրեսիվությունը: Նա ամեն ինչից փորձում է օգուտ քաղել, պարտադիր չէ՝ նյութական: Նա պաշտում է բամբասանքներն ու սկանդալները, սակայն մշտապես մտահոգված է ապագայով: Այս ամենի հետ զուգահեռ սիրում է մարդկանց հետ խաղալ: Այս հակասությունների արդյունքում նրա դյուրագրգռությունը մեծանում է:

Չափազանց զարգացած է Առնետի երևակայությունը, որի շնորհիվ նա կարող է լավ նորարար լինել: Սակայն նրան խանգարում է հոգեկան հավասարակշռության բացակայությունը: Լավ քննադատ է. նրա կարծիքն արժե հաշվի առնել:


ՑՈՒԼ (ԳՈՄԵՇ)

Համբերատար, լռակյաց, հավասարակշռված Ցուլը չափազանց խելացի է և մարդկանց անկեղծության դրդելու ունակությամբ է օժտված: Նա հայեցող է: Սիրում է մենակություն: Նրան դժվար է ափերից հանել, բայց նրա զայրույթը սարսափելի է լինում:

Նա անսովոր համառ է, և նրան դժվար է շեղել ընտրած ուղուց: Նա պահպանողական է և գերադասում է փորձվածը, ստուգվածը, կայունը: Նույն կերպ էլ վերաբերվում է ընտանիքին, որտեղ նրան անհրաժեշտ է միանձնյա իշխել: Տղամարդ-Ցուլը իսկական տնաշինարար է: Կին-Ցուլը կարող է իր իշխանությունը սահմանափակել տնային տնտեսության կամ մասնագիտական (աշխատանքային) ոլորտով, բայց այստեղ էլ ոչ մեկին չի թողնի ներս խցկվել: Բայց և ոչ մեկն էլ չի փորձի նրան ընդդիմանալ:

Ռոմանտիկ, խենթ սերը Ցուլի համար չէ: Նա սիրեկան չէ, այլ ամուսին ու ծնող, տանտեր, ընտանիքավոր:


ՎԱԳՐ

Շատ եռանդուն, կտրուկ և դյուրաբորբոք մարդ է, չի ընդունում ոչ մի կարգ ու կանոն: Նրա «խառնուրդում» միաձուլված են առաջնորդն ու հեղափոխականը:

Վագրը միշտ կստիպի ենթարկվել իրեն. նրան կամ շատ հարգում են, կամ նրանից շատ վախենում են: Քիչ են այն մարդիկ, ովքեր նրա երեսին կխիզախեն ասել ճշմարտությունը: Նա բացարձակապես ոչ մեկին չի վստահում և միշտ պատրաստ է կոնֆլիկտի մեջ մտնել ում հետ պատահի: Մանրուքներում եսասեր է, մինչդեռ մեծ գործերում անշահախնդիր է:

Վագրն ընդունակ է ուժգին կրքով սիրել: Հաճախ այդ նշանի տակ ծնվում են բացառիկ ճակատագրի տեր մարդիկ: Ամեն դեպքում, Վագրը երբեք չի կարող հանգիստ կյանքի հույս ունենալ (ըստ էության դա ինքն էլ չի երազում): Նա մշտապես խաղում է ճակատագրի հետ` հաճախ կյանքը վտանգի ենթարկելով: Սակայն նրան երբեք չի լքում հաջողությունը:


ԿԱՏՈՒ (ՃԱԳԱՐ)

Կատուն հաջողակ է, նա միշտ չորս թաթի վրա է ընկնում: Նա շատ հաճելի մարդ է. շնորհքով է, նրբագեղ, բարեհոգի, չափավոր, պատվախնդիր: Նա գեղեցիկ է խոսում և լի է հանդարտ արժանապատվությամբ:

Հասարակություն շատ է սիրում, և հասարակությունն էլ նույն կերպ է փոխհատուցում նրան:

Երբեմն նա մակերեսային է՝ առանց խորը և ուժգին կրքերի: Նրա բարությունը երբեմն սենտիմենտալությամբ է փոխարինվում, փայլում է խորագիտակությամբ, իսկ սառնասրտությունն ու զսպվածությունը որոշ դեպքերում արտարբերության արդյունք են: Նա ատում է զանազան բարդացումներն ու պրոբլեմները, նորի հանդեպ զգուշավոր է: Ֆինանսական գործերում սովորաբար հմուտ է և հաջողակ:

Քնքուշ ու սիրալիր է նրա հանդեպ, ում սիրում է: Սակայն հաճախ պատասխանատվության զգացում չունի ընտանիքի և հարազատների հանդեպ և կարող է հեշտությամբ անտեսել նրանց՝ գերադասելով ընկերներին:


ՎԻՇԱՊ

Վիշապի մեջ ամեն ինչ ավելի քան բավարար է` առողջությունը, ակտիվությունը, կենսաուժը... 

Իսկ մանրակրկիտության, երեսպաշտության և չարախոսության ոչ մի կաթիլ: Այս մարդը խստապահանջ է թե իր, թե շրջապատի նկատմամբ: Մեծահոգի է, հպարտ, կամային և տպավորվող: Վիշապը միշտ հաղթող է դուրս գալիս:

Նրան հեշտ է սիրել, մինչդեռ ինքը հազվադեպ է սիրում: Սովորաբար նա ուշ է ամուսնանում կամ մնում է «ազապ»: Կին-Վիշապը, թերևս, ամենից շատն է լսում սիրո խոստովանություն և ամուսնության առաջարկ, լավ կշռադատում է և գրեթե միշտ ճիշտ ընտրություն է կատարում:

Վիշապի ճակատագիրն այդքան թեթև չէ, ինչպես երևում է առաջին հայացքից: Նրան հաճախ չեն հասկանում: Դա զարմանալի չէ, քանի որ Վիշապն, ըստ էության, դիցաբանական կերպար է, ընդամենը ճկուն երևակայության պտուղ:

Ինտելեկտուալ է, փիլիսոփա, հաճախ՝ պայծառատես: Միշտ օժտված է վեցերորդ զգայարանով: Օձ կինը որպես կանոն գեղեցիկ է, անբասիր ճաշակ ունի, նրբաոճ է հագնվում, չափի զգացմամբ է օժտված:

Օձն արտաքուստ հանգիստ ու զուսպ է թվում: Ունակ է արագորեն արմատական որոշումներ ընդունել: Նրա համար նպատակն արդարացնում է միջոցները: Նա գրեթե միշտ խիստ է, թեև երբեմն սենտիմենտալ է թվում:

Սիրո մեջ չափազանց պահանջկոտ է: Ինքն է զուգընկեր ընտրում և փաթաթվում է նրա շուրջը՝ չթողնելով ազատ շարժվել: Բայց հաճախ պարզապես կամակորությունից է դա անում, քանի որ հենց ինքը սովորաբար չի սահմանափակվում օրինական կողակցով (խոսքը հատկապես Օձ տղամարդու մասին է):


ՕՁ

Ինտելեկտուալ է, փիլիսոփա, հաճախ՝ պայծառատես: Միշտ օժտված է «վեցերորդ զգայարանով»: Օձ կինը որպես կանոն գեղեցիկ է, անբասիր ճաշակ ունի, նրբաոճ է հագնվում, չափի զգացմամբ է օժտված:

Օձն արտաքուստ հանգիստ ու զուսպ է թվում: Ունակ է արագորեն արմատական որոշումներ ընդունել: Նրա համար «նպատակն արդարացնում է միջոցները»: Նա գրեթե միշտ խիստ է, թեև երբեմն սենտիմենտալ է թվում:

Սիրո մեջ չափազանց պահանջկոտ է: Ինքն է զուգընկեր ընտրում և փաթաթվում է նրա շուրջը՝ չթողնելով ազատ շարժվել: Բայց հաճախ պարզապես կամակորությունից է դա անում, քանի որ հենց ինքը սովորաբար չի սահմանափակվում օրինական կողակցով (խոսքը հատկապես Օձ տղամարդու մասին է):


ՁԻ

Կենսախինդ, շփվող և շատ համակրելի մարդ է: Կարողանում է լավ հագնվել և ներկայանալի է: Արտաքուստ ինքնավստահ է, բայց ներքուստ այնքան էլ վստահ չէ իր ուժերի վրա, թեև այդ մասին ոչ ոք չի կռահում: Տաքարյուն է, հեշտությամբ ափերից դուրս է գալիս և անզուսպ զայրանում: 

Այս պատճառով հաճախ է զրկվում ձեռքբերումներից: Իսկ ձեռքբերումներ շատ է ունենում. նա ունակ է և ֆիզիկական, և մտավոր աշխատանքի, ինչպես նաև՝ մյուսներին ղեկավարելու: Անվախ է: Ուրիշի խորհուրդներին չի հետևում, ուրիշի խնդիրներով չի հետաքրքրվում, քանի որ եսասեր է, նույնիսկ՝ եսակենտրոն

Հակառակ սեռի հետ հարաբերություններում թուլություն է ցուցաբերում և ամեն ինչ կարող է թողնել հանուն սիրո: Սիրահարվելով՝ մնացած ամեն ինչի հանդեպ անտարբեր է դառնում:


Ոչխար (Այծ)

Նրբաոճ, արտիստիկ, բնությանը սիրահարված, բայց նաև՝ հոռետես, ձանձրացող, փութկոտ, մի խոսքով՝ ինքն էլ չգիտի, թե ինչ է ուզում: Իր կամակորությամբ ու անճշտապահությամբ վհատեցնում է շրջապատին (ժամանակի զգացողություն չունի): Ում ասես ափերից կհանի, մշտական բողոքները գլխացավի մեջ են գցում շրջապատին:

Իգական նշան է: Երկչոտ է, նուրբ, բարի, կախյալ, ապավինում է մյուսներին: Սեփականության, պատասխանատվության ու նախաձեռնողության զգացում չունի:

Երազում է շահավետ ամուսնության մասին: Նրա նյութից կուրտիզանուհի ու միջնորդ են սարքում, բայց նաև՝ դերասան ու գրող, քանզի նա խելացի է, արտիստիկ, ճաշակով և բազմաշնորհ: Իսկ շնորհքներն արտահայտելու համար հովանավորի կարիք ունի:


ԿԱՊԻԿ

Բոլոր նշանների մեջ ամենաանզուսպն ու խելառն է: Հաճախ հասարակության հոգին է. շփվող է, սրամիտ և խայթող, բայց միշտ խորամանկում է ու նենգում՝ հոգու խորքում արհամարհելով բոլորին, բացի Կապիկներից: Շահամոլ է:

Խորաթափանց է, ծարավի է գիտելիքների, որպես կանոն՝ լավ կրթություն է ստացել, փայլուն հիշողություն ունի, դիվանագետ է և նորարար: Եթե գործը կիսատ չթողնի, ապա կարող է առաջ գնալ և քաղաքականության, և առևտրի, և ընդհանրապես ցանկացած բնագավառում:

Սիրո մեջ հազվադեպ է երջանիկ. կրքոտ է, հրապուրվող և հեղհեղուկ: Բացի այդ՝ քննադատաբար է տրամադրված, այնպես որ զգացմունքը սովորաբար արագ մարում է: Բայց բնածին հումորը հաճախ փրկում է նրան վհատվելուց: Կարող է ծիծաղել անգամ սեփական տառապանքի վրա և միշտ համապատասխան եզրահանգումներ է անում:


ԱՔԼՈՐ

Արտաքուստ Աքլորը էքսցենտրիկ ու ագրեսիվ մարդու տպավորություն է թողնում: Սովորաբար արտահայտությունների մեջ խտրականություն չի դնում, ինչ մտածում՝ ասում է և լի է աբսուրդ ու անիրականանալի մտահղացումներով: Բայց իրականում Աքլորն արկած որոնող չէ: Նա սիրում է ընտանեկան հարմարավետություն, իրեն հերոս է զգում և աջուձախ խորհուրդներ տալիս: Բայց նա նաև խիզախ է և կարող է կյանքը վտանգել ժպիտը դեմքին: «Գեղեցիկ մահ» ասվածը հենց նրա համար է:

Սիրային հարաբերությունները բարդ են, քանի որ այդ երազողն ու սնապարծը հաճախ է հիասթափեցնում սիրելիին՝ նախօրոք նրա աչքերին թոզ փչելով: Սակայն Աքլորը միշտ անկեղծ է, պարզապես նա ինքն էլ անկարող է զանազանել երազանքի և իրականության սահմանը:


ՇՈՒՆ

Շունը օժտված է մարդկային լավագույն հատկանիշներով, ազնիվ է, հավատարիմ, պարտաճանաչ, ճկուն, արդարամիտ, մեծահոգի և անշահախնդիր: Նրան հուզում են աշխարհում տեղի ունեցող բոլոր անարդարությունները. նա տառապում է մարդկության և անցյալի, և ներկայի, և ապագայի համար: Նա միշտ զգոն է և երբեք չի հանգստանում:

Հաճախ ցինիկ է և համարյա միշտ՝ հոռետես: Երևի հենց այդ պատճառով էլ սիրո մեջ սառն է թվում, բայց դա խաբուսիկ է: Նա ունակ է սիրելու ինքնամոռաց և երբեք չի դավաճանի: Չափազանց հարգված է: Իսկ սիրային դժվարությունները հիմնականում իր իսկ անհանգստությունից ու անկայունությունից են առաջանում:

Արևելքում ասվում է, որ ցերեկը ծնված Շունն ավելի թեթև կապրի ու երբեմն-երբեմն կհանգստանա՝ ի տարբերություն գիշերը ծնված Շան:


ԽՈԶ (ՎԱՐԱԶ)

Բարի, դյուրահավատ, միամիտ Խոզը հաճախ մորթապաշտ տխմարի տպավորություն է թողնում, բայց դա նրանից է, որ նա միշտ բոլորի լավն է ուզում և շատ խաղաղասեր է: Նրա բարեհոգության տակ քողարկված է ուժեղ կամք և նույնիսկ իշխանատենչություն: Խոզը նախքան վճիռ կայացնելը կարող է երկար մտորել՝ արդյոք ճիշտ է վարվում ինքը և չի վնասի դրանով ինչ-որ մեկին: Իսկ երբ տարակուսանքը տեղի է տալիս, ոչ ոք ընդունակ չէ նրան շեղել նպատակից:

Խոզն անկեղծ է այն աստիճան, որ դրանով զինաթափում է իր հակառակորդներին: Նա գրեթե միշտ սիրված է, հազվադեպ է հիասթափված լինում: Թերևս, այլոց թերությունների հանդեպ նրա անսահման համբերությունը երբեք թույլ չի տա, որ նա անդունդը գլորվի:


ՏՂԱՄԱՐԴՈՒ ԽԱՌՆՎԱԾՔԸ

Ըստ Արևելյան հորոսկոպի՝ տղամարդու խառնվածքը, նրա վերաբերմունքն ընտանիքին, կանանց և սեքսին կարելի է գուշակել՝ իմանալով նրա ծննդյան տարին:

ԿԱՊԻԿ, ԱՌՆԵՏ, ՎԻՇԱՊ

ՍԵՔՍՈՖԻԼՆԵՐ - Հավերժ սեքս-պատանիներ են: Նրանք սիրո համար են ստեղծվել: Սիրո մեջ նրանց արաքներն ու վարքն անտրամաբանական են և դժվար բացատրելի: Ի դեպ մարդու կյանքում սեռական հակումը (լիբիդոն) ամենաէականը համարող Զ. Ֆրոյդը ծնվել է 1856թ. Վիշապի տարում:

ԿԱՏՈՒ, ԱՅԾ, ԽՈԶ

ԱՆՏԱՐԲԵՐՆԵՐ - Զերծ են սիրային ամբիցիաներից: Կանանց հանդեպ ցուցադրում են սառն անտարբերություն և դժվար ըմբռնելի են: Անշուշտ հաճախ այդ ձևով են հրավիրում կանանց ուշադրությունը: Պուշկինն իր և իր նմանների մասին է ասել. «Ինչքան քիչ ենք սիրում կանանց, այնքան շատ ենք նրանց դուր գալիս»: Ի դեպ, հանճարեղ բանաստեղծը ծնվել է Այծի տարում (1799թ.):

ՎԱԳՐ, ՁԻ, ՇՈՒՆ

ՌՈՄԱՆՏԻԿՆԵՐ - Սիրո մեջ միշտ երիտասարդ և նուրբ են: Կանանց նկատմամբ կրքոտ լինելով հանդերձ, ձգտում են ընտանեկան անդորրի և ջերմության:

Զ. Ֆրոյդի աշակերտ Ալֆրեդ Ադլերը, որը ծնվել է Ձիու տարում (1870թ.), ի տարբերություն իր ուսուցչի, մարդկային արարքների կարևորագույն շարժառիթը համարել է ինքնահաստատման ձգտումը:

ՑՈՒԼ, ՕՁ, ԱՔԼՈՐ

ՏՐԱՄԱԲԱՆՆԵՐ - Ամուսնական կյանքի հանդեպ տիրական վերաբերմունք ունեն: Համեստ են կենցաղային իրավիճակներում, բայց ուժեղ են բարդ վճիռներ ընդունելիս: Խանդոտ չեն, քանի որ շատ են տարվում աշխատանքով: Սովորաբար հավատարիմ են կնոջը, ընտանիքին:

Շնորհավորանքի Բացիկ 1
Բաժին: Արևելյան | Դիտումներ: 8587 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: արևելյան հորոսկոպ | Վարկանիշ: 5.0/12