Աքաղաղի բնութագիրը

Աքաղաղի բնութագիրը

31.03.2019 в 15:00 | Արևելյան

Արևելյան կամ չինական հորոսկոպ

Աքաղաղը համարյա բոլոր մշակույթների մեջ արևային թռչուն է համարվում ու ներկայացնում է տղամարդկային սկիզբը, խիզախությունը, զգոնությունն ու գերազանցությունը: Իր հնչեղ երգով Աքաղաղը հյուր է կանչում աստվածներին ու հայտարարում իր ուժի մասին:

Կենդանու սիմվոլիկ նշանակությունը

Բուդդիզմի ուսմունքի համաձայն Աքաղաղը կենտրոնական դեր է զբաղեցնում կյանքի անիվի մեջ և Օձի ու Խոզի հետ խորհրդանշում է հպարտությունն ու մարմնական կրքերը:

Չինացիների համար Աքաղաղը տղամարդկային նշան է ու մարմնավորում է տղամարդկային հատկանիշները՝ խիզախությունն ու հավատարմությունը: 

Դիցաբանությունը

Չինաստանում հայտնի է մանկական հեքիաթը Աքաղաղի մասին, որին մի օր ամոթով են թողնում կրիան ու խխունջը: Այս հեքիաթը ուշադրություն է հրավիրում Աքաղաղի կարևոր թերությունների վրա՝ պարծենկոտություն, բարձր ինքնագնահատական ու հպարտություն:

Ըստ հեքիաթի՝ մի անգամ կրիան ու խխունջը զրուցում են այն մասին, թե ինչ հարմար է միշտ սեփական տունն իր մեջքին տանել: Նրանց լսելով՝ Աքաղաղը ծիծաղում է ու այդ տները համեմատում թակարդների հետ, որոնցում նրանք շնչակտուր են լինում ու չորանում, իսկ ինքն այդ նույն ժամանակ զբոսնում ու ազատ շարժվում է: Այդ ժամանակ խխունջը բարձրանում է ծառը ու ասում, որ Աքաղաղն էլ նույնն անի: Բնականաբար նա դա անել չի կարողանում: Կրիան էլ նրան կանչում է իր հետևից մտնել ջուրը: Եվ քանի դեռ կրիան հանգիստ լողում էր ջրում, Աքաղաղին ոչինչ չի մնում, քան ամոթահար եղած հեռանալը ու զայրույթից փետուրները պոկելը:

Աքաղաղի տարի

Աքաղաղի տարում թագավորում է հուզական վերելքի մթնոլորտը, օդն էլ հագեցած է հույսերի բուրմունքով: Եվ չնայած համընդհանուր լավատեսությանը՝ կաշխատի միայն այն, ինչն ամուր հիմք ունի:

Այս տարի կհիշվեն հին վեճերն ու վիրավորանքները: Սակայն արյան գետեր չեն հոսի, կոնֆլիկտներն էլ դիվանագիտական ճանապարհով կլուծվեն:

Ի տարբերություն Կապիկի անսպասելի հնարավորությունների տարվա՝ Աքաղաղի տարում հաջողություններն այդքան նշանակալի չեն լինի և դրանք ձեռք կբերվեն մեծ ջանքերի գնով: Բացի այդ անձնական հարաբերություններում տեղ կգտնեն քննադատությունն ու գրգռվածությունը: Հնարավոր են նույնիսկ վեճեր ու կոնֆլիկտներ, քանի որ Աքաղաղը մարտական թռչուն է:

Միջազգային հարաբերություններում կրքերի հեղեղ կլինի, բայց չնայած շիկացած մթնոլորտին՝ կոնֆլիկտներ չեն լինի: Ի վերջո, տարին արդյունավետ, բայց աղմկոտ ու խելահեղ կլինի:

Կենդանու ընդհանուր բնութագիրը

Ձեր առջև չինական հորոսկոպի ամենից ամբարտավան ու պարծենկոտ նշանն է: Իսկ նրա արտաքին խիզախության տակ թաքնված է մեծ անինքնավստահությունը, և ագրեսիվ պահվածքը միայն պաշտպանության ձև է: Աքաղաղն իր թուլությունները թաքցնելու և կռվելով պաշտպանվելու մեծ վարպետ է: Զուր չեն ասում, որ հարձակումը պաշտպանության լավագույն ձևն է: Աքաղաղի փառասիրությունն այնքան մեծ է, որ նա ողջ կյանքը կարող է նվիրել մեծարանքների հետևից ընկնելով՝ դրա համար վտանգի ենթարկելով իր անձը: Նրա համար կարևոր է կուրացնել շրջապատողներին իր հմայքով:

Աքաղաղը անկեղծ ու ազնիվ թռչուն է: Նա հավատում է իսկական ընկերությանը: Հոգու խորքում նա Դոն Կիխոտն է, որին ոչ ոք չի հասկանում: Հասարակության մեջ նա միշտ ուրախ է, ակտիվ ու շփվող: Նա նաև թերություն ունի՝ պաշտում է խոսել սեփական անձի մասին:

Աքաղաղի անհատական գծերը

Աքաղաղն արևելյան հորոսկոպի ամենից ինքնագոհ ու ինքնասիրահարված նշանն է: Նա պաշտում է բոլորից տարբերվելը, իր ներկայությամբ ցնցելը՝ իրեն համարելով ամենից գեղեցիկն ու խելացին, տիեզերքի կենտրոնը: Եվ իսկապես, նրան անհնար է չնկատել: Աքաղաղը մթնոլորտը շիկացնում է, էներգիա ու ոգևորություն է հաղորդում նրան: Նա միշտ ջերմ, ուրախ ու սրտակից ընկեր է: Նրան բնորոշ է նաև մեծամտությունը, որով նա թաքցնում է իր վախերը, որոնցից ամաչում է: Եթե նրա ինքնասիրությունը վիրավորված է, դա Աքաղաղի համար աղետ է:

Աքաղաղն ավելի լուրջ ու պահպանողական է, քան կարող է թվալ առաջին հայացքից, նա միշտ պատրաստ է պաշտպանվել: Իր անխոնջ բնավորության շնորհիվ ժամանակի ընթացքում Աքաղաղն անփոխարինելի մարդ է դառնում ոչ միայն այն պատճառով, որ ստիպում է գնահատել իրեն, այլև նրա համար, որ ցանկացած մարտի դաշտում նրան հավասարը չկա:

Աքաղաղի մյուս բնորոշ գիծը կոպիտ պարզասրտությունն է, ուրիշների հետ հաշվի նստելու անկարողությունը: Նա չի կարող դիվանագետ լինել: Աքաղաղի բնավորությունը ուղիղ է ու խայթող: Մարտական այս թռչունին դուր են գալիս թեժ վեճերը, որոնցում նա փորձում է ողջ աշխարհին ապացուցել իր ճշմարտացիությունը: Մտերիմների հետ հարաբերություններում նա սիրում է հովանավոր հոր դեր խաղալ ու իմաստուն խորհուրդներ տալ: Երբեմն նա անտանելի է դառնում՝ շրջապատին անընդհատ հիշեցնելով վերջիններիս պարտականությունների մասին:

Ինչպես ճանաչել Աքաղաղին

Երբ Աքաղաղը հայտնվում է բազմամարդ վայրում, նրան չնկատելն անհնար է: Սովորաբար նա գրավիչ ու իր արժանիքներն ի ցույց դնող անձնավորություն է, հատկապես, եթե խոսքը տղամարդու մասին է: Նրա հագուստը միշտ բնական կտորներից է, դասական ոճով ու իրավիճակին համապատասխան: Երբ Աքաղաղը սկսում է խոսել, ինքն էլ դրանից ոգեշնչվում է: Նա կարող է լինել ինչպես սովորական շատախոս, այնպես էլ մեծ հռետոր: Նրա համար կարևորը կատեգորիկ լինելն ու ամեն հարցի վերաբերյալ իր կարծիքն ունենալն է:


 

Բացասական գծերը

Մեծամտության դիմակի տակ անհանգիստ հոգի է թաքնված: Աքաղաղի հույզերը փոթորկոտ ծովի մեջ հայտնված մակույկի նման անդադար ճոճվում են: Այնպես որ նրա հետ սիրային հարաբերությունները կառուցելը բարդ գործ է:

Մյուս բացասական գիծը վեճերի հանդեպ սերն է: Վիճելիս կարող է խոցել մարդուն՝ ինքն էլ դա չհասկանալով: Նա այնքան բծախնդիր է, որ շրջապատին խոշորացույցով է դիտում՝ նկատելով ամենափոքր իսկ սխալները: Նա ձգտում է ամեն ինչ իր վերահսկողության տակ պահել՝ դրանով ձանձրացնելով մտերիմներին ու օտարներին:

Մարդկանց հունից հանում է նաև Աքաղաղի բոլոր միջոցառումներին կենտրոնական դեմքը լինելու ձգտումը: Նրա վարքը սովորաբար էքստրավագանտ է, ճչացող ու եսակենտրոն:

Անձնական հետաքրքրությունները

Ինչպես արդեն նշեցինք, Աքաղաղը ձգտում է ամեն գնով աչքի ընկնել: Այդ իսկ պատճառով նրա գլխավոր հետաքրքրությունը կյանքում կարևորագույն դեր խաղալն է: Պարգևատրվելու, իր ձեռքբերումները ցուցադրելու հնարավորությունը շատ գրավում են այս փառասեր թռչունին: Դեռ վաղ մանկությունից նա սիրում է, որ իր վզից մեդալ կախեն:

Աքաղաղը հասարակության մեջ ձգտում է բարձր դիրք գրավել, լավ մասնագիտություն ունենալ: Նա միշտ շատ կարևոր է համարում այն, ինչ անում է: Նրանից լավ պաշտոնյա դուրս կգա, քանի որ կառավարելու հարցում նրան հավասարը չկա: Նրան դուր է գալիս պատասխանատու աշխատանքը, նա ձգտում է ղեկավարի աթոռ զբաղեցնել:

Ներքին կոնֆլիկտները

Հնարավոր է, Աքաղաղի գլխավոր կոնֆլիկտը ներքին դատարկությունը արտաքին գրավչությամբ կոմպենսացնելն է: Ինչքան էլ որ Աքաղաղն իր համառությամբ իր կարծիքն առաջ տանի, նա երբեք վստահ չէ այն բանում, ինչ մտածում է կամ ասում: Կյանքի ընթացքում նա այնքան է կենտրոնանում արտաքին ճակատի վրա, որ կորցնում է նույնիսկ ինքն իր առջև անկեղծ լինելու ունակությունը: Հնարավոր է՝ նա բարձր դիրքի հասնի հասարակության մեջ և ազդեցիկ տպավորություն թողնի, սակայն նրա ներսում դատարկություն է լինելու:

Անձնական աճը, ինքնակատարելագործումը Աքաղաղին մեծ դժվարությամբ են տրվում: Նրան դուր է գալիս հաճույքների ու զվարճանքների համար ապրելը ու կյանքի բարդ կողմերի մեջ չխորանալը: Դրանից բացի, որքան էլ նա ձգտի միշտ ինքը ուշադրության կենտրոնում լինել, երբեք գոհ չի լինում իր արտաքինից ու հասարակության մեջ գրաված դիրքից: Հոգու խորքում Աքաղաղը շատ դժբախտ է, որ իրեն ոչ ոք չի հասկանում:



Համատեղելիությունը

Աքաղաղն ամենալավ հարաբերությունները կհաստատի Օձի հետ: Նա Օձի կյանքը կգունավորի վառ երանգներով: Նրա վրա մեծ տպավորություն է թողնում Աքաղաղի տաքարյուն բնավորությունը:

Նույնը վերաբերում է Ցուլին, որի հետ Աքաղաղը շատ ընդհանուր հետաքրքրություններ ունի:

Վիշապի հետ կարող է փառահեղ պլաններ կազմել: Նրանք երկուսն էլ ակտիվ են ու ոգևորում են մեկը մյուսին:
Վատ լեզու չի գտնում Խոզի հետ, Ձիու հետ էլ հարգանքը փոխադարձ կլինի:

Անհնար է իրար կողքի պատկերացնել երկու մարտական Աքաղաղի: Այդ հանդիպումից միայն բմբուլների կույտ կմնա:

Աքաղաղն ու Առնետը հանդուրժում են մեկը մյուսին, բայց նրանց հարաբերություններն ավելի հեռուն չեն գնում:

Աքաղաղը երջանկություն չի բերի հանգիստ Կատվին:


Moder-003 350 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 114

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 29
Հյուրեր/Гостей: 29
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով