Ապրիլի աստղագուշակը

Ապրիլի աստղագուշակը

01.04.2019 в 20:00 | Ամսվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ապրիլի սկիզբն օգտագործեք հանգստանալու, ուժերը վերականգնելու ու գործերում կարգուկանոն հաստատելու համար: Սա ամենաարդյունավետ հատվածը չի լինի, բայց կարող եք այն օգտավետ անցկացնել: Լավ է, եթե ամսվա կեսին չլուծված հարցեր չմնան, իսկ կյանքում անորոշությունը հնարավորինս նվազի:

Բանն այն է, որ ամսվա կեսին շատ լարված շրջան է գալու: Այն շատ փոփոխություններ ու անսպասելի իրադարձություններ կբերի, պետք է զգոն լինեք ու ճիշտ արձագանքեք իրադարձություններին: Կարող են խախտվել հին պայմանավորվածությունները, չեն բացառվում խնդիրները հին գործընկերների ու շատ մտերիմ մարդկանց հետ:

Ապրիլի վերջին շատ կարևոր կլինի հուզական աջակցությունը: Անհարմար մի զգացեք այդ հարցով դիմել մտերիմ մարդկանց: Վաղուց անհանգստացնող շատ բաների մասին հիմա կարող եք բաց տեքստով խոսել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Արդյունավետ ու հաճելի ամիս է: Լարված պահեր ու դժվարություններ երբեմն կլինեն, բայց նման պահերին կպահպանեք ինքնատիրապետումն ու ամեն ինչից հիանալի գլուխ կհանեք: Հետաքրքիր է, որ համարյա միշտ կարող եք կանխագուշակել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, նույնիսկ մանրուքներում չեք սխալվի: Վստահեք  ինտուիցիային. այն ձեզ ուղիղ դեպի նպատակը կտանի:

Հնարավոր կդառնա նշանակալի առաջընթացն աշխատանքի մեջ: Լուծում պահանջող աշխատանքային խնդիրները սովորականից ավելի հետաքրքիր կթվան, այնպես որ՝ դրանք ոգևորությամբ կստանձնեք: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր կիսում են ձեր հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը:

Ողջ ամսվա ընթացքում հիանալի ֆիզիկական մարզավիճակում կլինեք: Առողջության հետ կապված խնդիրներից կարող եք չվախենալ, բայց փոքրիկ վնասվածքներ ստանալու վտանգ կա, այնպես որ՝ զգույշ եղեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամսվա առաջին կեսին ռիսկի մի դիմեք: Դա ամենաբարդ հատվածը չի լինի, բայց ոչ միանշանակ կլինի նրանց համար, ովքեր սովոր են պարզության: Հաճախ թյուրիմացություններ կառաջանան, ընդ որում՝ հենց ձեր մեղքով: Զգայուն ու խոցելի Երկվորյակների համար հեշտ չի լինի: Նրանց ուժեղ ապրումներ են սպասվում: 

Բացասական միտումների ազդեցությունն այդքան նշանակալի չի լինի, եթե կենտրոնանաք ամենաբարդ խնդիրների լուծման վրա: Ամենակարևորներն ընտրելուն կօգնեն ընկերները ու պարզապես հին ծանոթները. նրանց խորհուրդներն արժե լսել: 

Մինչև ապրիլի կեսը կարևոր գործարքներ կամ պայմանավորվածություններ մի կնքեք, հատկապես եթե դրանք անհապաղ մեծ գումարի ներդրում են պահանջում: Ընդհանրապես՝ ֆինանսական տեսանկյունից բարենպաստ շրջանը կգա ապրիլի վերջին, այնպես որ՝ համբերությամբ զինվեք:

Ամսվա վերջին օրերը կարևոր զրույցներով հագեցած կլինեն, հաճախ դրանք ձեզ համար այնքան էլ հաճելի չեն լինի: Այդ հատվածում հավանական են դրական փոփոխություններ ընտանիքում, անակնկալներ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ապրիլի սկիզբը վատը չի լինի: Այդ հատվածը լավ գաղափարներ ու ապագայի նոր պլաններ կբերի: Վերջին ժամանակներս իրենց ուժերին կասկածող Խեցգետինները կվերականգնեն ինքնավստահությունը: Նրանք ոգևորությամբ անսովոր նախագծեր կստանձնեն ու չեն զղջա դրա համար:

Աշխատավայրում ծանրաբեռնվածությունը սովորականից մեծ կլինի, բայց այն ձեր ուժերի սահմաններում կլինի: Շատ գործերից ավելի արագ գլուխ կհանեք, քան նշանի մյուս ներկայացուցիչները, մրցակիցներն էլ կթողնեք հետևում: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ հնարավոր կդառնա մասնագիտական աճը:

Իսկ ամենաբարենպաստը կլինի ապրիլի երկրորդ կեսը: Այդ հատվածում ձեզ համարյա ամեն ինչ կհաջողվի անել, ցանկացած նապաձեռնության մեջ կարող եք հույս դնել աստղերի աջակցության վրա: Ե՛վ մասնագիտական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում շատ բան դեպի լավը կփոխվի, եթե չվախենաք նախաձեռնող լինել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի շտապեք: Ողջ ապրիլը չափավորություն, լրջություն, գործերին պատասխանատու վերաբերմունք է պահանջում: Ինչքան էլ որ ձգտեք արագ հասնել դրված նպատակներին, ժամանակ գտեք գործողությունների պլան մշակելու ու դրանում թույլ տեղերը փնտրելու համար: Խորհուրդների վրա հույս դնել չարժե, այնպես որ՝ ղեկավարվեք առողջ բանականությամբ:

Անձնական հարաբերությունները ավելի խճճված ու լարված կլինեն, քան կուզենայիք: Մտերիմները ձեզ պահանջներ կներկայացնեն, կքննադատեն ձեր որոշ արարքներ ու խոսքեր: Բացի այդ, սովորականից ավելի խոցելի կլինեք, այնպես որ՝ կարող է թվալ, որ շրջապատողները անընդհատ վիրավորում են ձեզ:

Ապրիլի երկրորդ կեսին անհարմար մի զգացեք կասկածամիտ լինել ու մանրամասն ստուգեք ստացված տեղեկատվությունը: Այդ հատվածում ինչ-որ մեկը կփորձի հատուկ խաբել ձեզ, չարաշահել ձեր բարությունը:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ապրիլը բավականին նյարդային կանցնի: Դա որոշ չափով կապված կլինի նրա հետ, որ ձեր սեփական պահանջները շատ բարձր կլինեն: Հազվադեպ կգնաք փոխզիջումների, չեք ընդունի ուրիշի առավելությունը, կձգտեք ամեն գնով հասնել ամենալավին, նույնիսկ եթե ակներև է, որ դա համարյա անհնարին է:

Շատ կարևոր կլինի համախոհների ճիշտ ընտրությունը: Դա վերաբերում է ոչ միայն աշխատանքին ու օգտակար գործերին, այլ նաև անձնական հարաբերություններին: Ինչքան շատ լինեն շուրջը մարդիկ, ովքեր ձեզ իսկապես հասկանում ու աջակցում են, այնքան լավ: Հիշեք, որ հիմա ինտուիցիայի բոլոր հուշումները չէ, որ ճիշտ կլինեն, այնպես որ՝ դրանց հետևելուց առաջ ստուգեք, որ պատրանքների գերի չեք դարձել:

Ապրիլի վերջին օրերը բարենպաստ են նոր ծանոթությունների, հասարակական միջոցառումներին մասնակցության համար: Այդ հատվածում կարող եք առանց անհարմար զգալու ուշադրություն հրավիրել ձեզ վրա. դա օգտակար կլինի:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ինչ էլ որ պլանավորեք ապրիլի համար, պատրաստ եղեք, որ սկսածը ժամանակին ավարտին հասցնել չի ստացվի: Ամիսը առատաձեռն կլինի ձգձգումների, կորուստների և այլ տհաճությունների հարցում, որոնցից կցանկանայիք խուսափել: Այդ ամենն, իհարկե, թույլ կտա օգտակար փորձ ձեռք բերել, բայց դուք կնախընտրեիք ավելի անցավ դասեր ստանալ: 

Ֆինանսական գործերում զգույշ եղեք: Հեշտ փողերով մի գայթակղվեք, մի վստահեք նրանց, ովքեր ոսկե սարեր են խոստանում: Ծախսերի ու գնումների հարցում զուսպ եղեք. գումարի հետ կապված հարցերում պահի ցանկություններին մի տրվեք: 

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կմեծանա, այնպես որ՝ ապրիլի երկրորդ կեսը խոստանում է առաջինից հաջող լինել: Այն նորություններ ու առաջարկներ կբերի, որոնց վաղուց էիք սպասում: Որոշ Կշեռքներ կյանքի կկոչեն իրենց հին երազանքները: 

Ապրիլի վերջին օրերը հարմար են ուղևորությունների համար, բայց նույնիսկ նրանք, ովքեր կմնան տանը, վառ հույզեր կստանան:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ապրիլին գերակշռող կլինի դրական միտումների ազդեցությունը: Այս ամիսը ձեզ կուրախացնի: Նրանց առջև, ովքեր մասնագիտական բարձունքների են ձգտում, նոր հորիզոններ կբացվեն: Որոշ Կարիճներ իրենց տաղանդներին անսպասելի կիրառում կգտնեն, կզբաղվեն մի գործով, որով վաղուց էին ուզում զբաղվել:

Հաճելի կլինի, որ շրջապատողները կնկատեն ձեր հաջողությունները, հաճոյախոսություններ կանեն, հաճախ ուշադրության նշաններ ցույց կտան ու կփորձեն ընկերանալ: Դուք արագ կհասկանաք՝ ում հետ արժե գործ ունենալ, իսկ ումից է պետք հեռու մնալ. ինտուիցիան ձեզ չի խաբի:

Ապրիլը բարենպաստ է կյանքում խոշոր ու լուրջ փոփոխություններ անելու համար: Պատրաստ կլինեք գործել, վճռական տրամադրված կլինեք, չեք կասկածի ձեր ուժերին; Հենց դա էլ կօգնի հաջողության հասնել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հիասթափություններից խուսափել չի ստացվի: Ապրիլը ձեզ համար բարդ կլինի, քանի որ նոր խնդիրներ, առաջադրանքներ կբերի, որոնք լուծում կպահանջեն: Դրա հետ մեկտեղ, ամեն ինչից գլուխ հանելու ժամանակ չեք ունենա: Հաճախ ստիպված եք լինելու ինտուիցիայով առաջնորդվել, իսկ այն միշտ չէ, որ ճիշտ նպատակին կտանի:

Շրջապատողների հետ տարաձայնություններ հաճախ կծագեն: Հնարավոր է՝ անբարենպաստ պայմանների արդյունքում զրկվեք հին համախոհների աջակցությունից, վիճեք մտերիմ մարդու հետ, վստահեք նրան, ում հետ պետք էր զգոն լինել: Լուրջ դժվարություններից կկարողանան խուսափել այն Աղեղնավորները, ովքեր կենսափորձ ունեն, կարողանում են ընդունել իրենց սխալներն ու դրանցից եզրակացություններ անել:

Մի գերագնահատեք ձեր հնարավորությունները: Ապրիլին ավելի շահեկան կլինի դադար վերցնելն ու սպասելը, քան անբարենպաստ պայմանների դեմ պայքարելը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Վատ ամիս չէ: Այն ինքն իրենով այնքան էլ հաջող չէ, բայց դուք շատ ոլորտներում հաջողության հասնելու շանս ունեք: Դրա համար պետք է լսեք ինտուիցիային, քանի որ միայն այն կհուշի՝ երբ է պետք գործել: Հիշեք, որ ձեզ պետք եկած արդյունքները ստանալ կարելի է նաև առանց տիտանական ջանքերի, բայց անհրաժեշտ քայլն անելու համար ճիշտ պահ պետք է ընտրեք: Շրջապատողների խորհուրդներից ոչ մի օգուտ չի լինի:

Նկատի ունեցեք, որ ապրիլի երկրորդ կեսը առաջինից հետաքրքիր ու արդյունավետ կլինի: Հենց այդ հատվածի համար պլանավորեք կարևոր գործերը, պատասխանատու հանդիպումներն ու ուղևորությունները, որոնք մեծ արժեք ունեն ձեզ համար: Այն հարմար է նաև ուսում սկսելու համար:

Օգտակար ինֆորմացիա ստանալու, արժեքավոր փորձ ունեցող մարդկանց հետ շփվելու հնարավորություն կունենաք: Անձնական հարաբերությունների տեսանկյունից ապրիլի վերջը ավելի բարենպաստ կլինի, քան ամսվա սկիզբը:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ապրիլը բարդ կլինի, չնայած՝ զուրկ չի լինի նաև հաճելի պահերից: Շատ բան կախված կլինի տեղի ունեցողի հանդեպ ձեր վերաբերմունքից: Կենտրոնացեք լավի վրա, ապագային լավատեսությամբ նայեք. հավատացեք, որ դա բավարար կլինի իրավիճակը փոխելու համար: 

Ապրիլի առաջին կեսին մի անկեղծացեք շրջապատողների հետ. վտանգ կա՝ ձեր ու ձեր գաղափարների մասին տհաճ բաներ կլսեք, բամբասանքների օբյեկտ դառնաք: Ձեր կողքին գտնվող ոչ բոլոր մարդկանց կարելի է վստահել: Չի բացառվում՝ որոշ գործնական կապեր հենց այդ հատվածում ավարտվեն: 

Ամսվա կեսը համեմատաբար հանգիստ կլինի, բայց դա բոլոր Ջրհոսների սրտով չի լինի: Բանն այն է, որ ոմանք իրադարձությունների արագ զարգացում կուզենան, բայց դրա վրա հույս դնել չարժե: 

Փոխարենը ապրիլի վերջին մոտ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, կզգաք, որ գործերը կարգավորվում են: Բացի այդ, հույզերը կկայունանան, կազատվեք ապրումներից:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ լավ ամիս է սպասվում: Ամեն ինչ ու ոչ միշտ հեշտությամբ կտրվի, բայց դժվարությունները հաղթահարելի կլինեն, բավականաչափ ուժ, ինքնավստահություն ու համառություն կունենաք դրանցից գլուխ հանելու համար: Ուշադիր եղեք այն մարդկանց հետ, որոնց հետ գործ կունենաք. ապրիլը կասկածելի համախոհներից ազատվելու, ինչպես նաև հին թշնամությանը վերջ տալու հնարավորություն կտա:

Շատ բաներ կիմանաք ուրիշների մասին, հաճախ կկռահեք նրանց գաղտնի մտադրությունների ու ցանկությունների մասին: Դա կօգնի գլուխ հանել խճճված անձնական հարաբերություններից, ոչ միանշանակ իրավիճակներից, որոնց մասին մտքերն անգամ ցավ էին պատճառում:

Աշխատանքի տեսանկյունից ապրիլը շատ լավն է: Ցանկացած գործ ոգևորությամբ կստանձնեք ու չեք կորցնի ձեր ոգևորվածությունը նույնիսկ այնտեղ, որտեղ մյուսներն անպայման կձանձրանային: Չի բացառվում մասնագիտական աճը, որին կհասնեք ոչ միայն գործնական, այլ նաև անձնական որակների շնորհիվ:


Moder-003 1477 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 113

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 6
Հյուրեր/Гостей: 6
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով