ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 8-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1392 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 8-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է մինչև 08:26-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Ակտիվությունն ու էներգիան իր մեջ զսպող պայքարող մարդն այսօր կասկածամիտ ու նենգ կդառնա: Կարող եք աշխատել մետաղի հետ, զբաղվել մարտարվեստով: Անբարենպաստ է ամուսնություն կնքել, պասիվ ու թույլ լինել: Այսօր հիվանդացածն արագ կապաքինվի:

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 08:26-ից, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել: Նախ ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում զբոսնելը: Հնարավոր է գտնեք վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծառ կտրելն ու ծաղիկներ քաղելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան:



Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Օրը նվիրված է ընտանիքին, տանը: Զղջման ու սխալներն ուղղելու ժամանակն է: Այսօր ցանկացած վատ արարք կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ ու պլաններ կառուցել, գործեր սկսել ու մերժել խնդրանքները: Նախապատվությունը տվեք թեթև սննդին: Կշիռ կունենան այն երազները, որոնք կտեսնեք առավոտյան: Երազում մեռած նախնիներին ու սրբերին տեսնելը օգնության ու պաշտպանության նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1392 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/8