Ապրիլի 7-ի լուսնային-արևային աստղագուշակը

Ապրիլի 7-ի լուսնային-արևային աստղագուշակը

06.04.2019 в 21:00 | Լուսնային

Ապրիլի 7-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է: 

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է մինչև 08:07-ը, ուշադիր պետք է լինեք ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Բարենպաստ է ճամփորդելը, ստեղծագործելը, առևտուր անելը, դիետա սկսելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցություն ունենալը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: 

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 08:07-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Ակտիվությունն ու էներգիան իր մեջ զսպող պայքարող մարդն այսօր կասկածամիտ ու նենգ կդառնա: Կարող եք աշխատել մետաղի հետ, զբաղվել մարտարվեստով: Անբարենպաստ է ամուսնություն կնքել, պասիվ ու թույլ լինել: Այսօր հիվանդացածն արագ կապաքինվի:



Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա թեթև ու ուրախ օր է, համարյա տոն: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, կերակուր պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց գնումները ցանկալի չեն: Օրը լավն է դատական որոշումների ու բողոքարկումների համար: Առողջությունն ամրապնդելու ու բուժման օր է: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Նախապատվությունը տվեք թեթև սննդին, կաթնամթերքին: Խորհուրդ է տրվում հաճախ ու քիչ-քիչ ուտել: 


Moder-003 380 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 113

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 12
Հյուրեր/Гостей: 12
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով