ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 30-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1265 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 30-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է մինչև 05:12-ը, ընտրության, եզրակացություններ անելու, մտքերը մաքրելու օր է: Անհրաժեշտ է ամեն ինչ մանրամասն, կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելն ու հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում պահուստների ակտիվ օգտագործման համար կծառայեն: Անբարենպաստ է շփումների ժամանակ զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: 



Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 05:12-ից, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հայեցողությամբ զբաղվելը, հանգստության ու ներդաշնակության ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամտության ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: 

Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա լուսավոր, փայլուն ու ուրախ օր է: Աշխարհաճանաչողության ժամանակ է: Օրը կապված է գրագիտության, ընթերցանության ու գիտությունների հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև ու արագ անել, կարգի բերել տունը, հյուրեր ընդունել: Արևոտ օրն ու անակնկալները լավ նշան կլինեն: Կարող եք մի քիչ շատակեր լինել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարող եք գարեջուր ըմպել: 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1265 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3