Ապրիլի 2-ի լուսնային-արևային աստղագուշակը

Ապրիլի 2-ի լուսնային-արևային աստղագուշակը

01.04.2019 в 21:00 | Լուսնային

Ապրիլի 2-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է մինչև 06:47-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, ձանձրանում, էներգիա են վատնում շատախոսության վրա: Բարենպաստ է ձգտել կյանքի ճանաչողությանը: Իրականությանն իրատեսական գնահատական տվեք, հանեք դիմակները: Անբարենպաստ է գերլարվելն ու առանց հանգստի շատ աշխատելը: Խուսափեք էներգիան զուր վատնելուց:

Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 06:47-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Սա գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիա անելը, բնության մեջ լինելն ու ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Օգտակար կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:



Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Այսօր ձեր առաջ կբացվեն ապագայի դռները, նոր մակարդակի բարձրանալու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել: Կարող եք գործարքներ կնքել, օրգանիզմը մաքրելու շրջափուլ սկսել: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, կտրուկ վերջ դնել հարաբերություններին: Ուտելու հարցում չափավոր եղեք: Խուսափեք մսից: Կշիռ կունենան այն երազները, որոնք կոնկրետ ինֆորմացիա կտան: 


Moder-003 308 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 113

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 3
Հյուրեր/Гостей: 3
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով