ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 28-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1085 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 28-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է մինչև 04:33-ը, տխրության, կյանքի ճանաչողության, կենսափորձ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսելը, մեդիտացիա անելը, սովորելը, սեփական արմատներն ուսումնասիրելը, արխիվային աշխատանքով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փոխանցեք ձեր փորձը, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք ու ինքներդ էլ գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապեր հաստատել նույնպես խորհուրդ չի տրվում: Ուշադիր եղեք ողնաշարի ներքևի հատվածին, կտրուկ շարժումներ մի արեք: Այսօր կարող եք ձեզ մի քիչ շատակերություն թույլ տալ:



Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 04:33-ից, պետք է ճնշեք ձեր միջի վախը: Չի կարելի անգործության մատնվել, հակացուցված են սիրախաղերն ու սեռական կապերը, որոնք ուժերի անկման կտանեն: Այսօր մարդկանց մեջ արթնանում է կռիվներին ու արկածախնդրություններին հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տան կահավորմամբ ու մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:

Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործ պոտենցիալը բացահայտելու հետ: Սա նոր գործերի, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Կարող եք այրել ամեն հինն ու անպիտանը: Զգույշ եղեք հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ: Նախապատվությունը տվեք տաք ու արագ մարսվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե նրանցում մեծ քանակի մարդկանց տեսնեք: Լավ է այսօր ուրախ արթնանալ ու ողջ օրն առույգ լինել:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1085 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6