ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 26-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1289 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 26-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 13:27-ից՝ Ջրհոսի:

Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է մինչև 03:33-ը, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Սա առաջնորդների ու հռետորների օր է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել կենցաղային գործերով, ընտանիքով ու հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի, անհետաքրքիր գործերով զբաղվելը: Տեսողությունը քիչ ծանրաբեռնեք: 

Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 03:33-ից, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին շարժվելու համար: Սա ակտիվ, ստեղծագործ օր է: Սպորտային մրցումների, եզրակացություններ անելու, քննությունների ու մասնագիտական փորձությունների օր է: Նոր աշխատավայր տեղափոխվել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Այսօր կարող եք հավատարմության երդում տալ, հնարավորինս ակտիվ եղեք: Խորհուրդ չի տրվում սկանդալներ անել, մնալ միայնության մեջ, փորձել շատ ծանր աշխատանք անել ու այնտեղ ծախսել բոլոր ուժերը:



Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա ավանդույթներն ամրապնդելու, սիրո, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում նոր ու մեծ ստեղծագործ նախագծեր սկսել, բույսեր տնկել, ուրախանալ, տանը մաքրություն անել, հնարավորինս քիչ հագուստ կրել, պահպանել ներքին ջերմությունը: Կարող եք օրը տանից դուրս անցկացնել: Կաթ ու հյութեր խմեք, չի արգելվում նաև գինին: Լավը կլինեն բույսերի ու պտուղների հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1289 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4