ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 24-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1160 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 24-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 02:49-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է մինչև 01:52-ը, պասիվ օր է: Սա խաբեության, խարդավանքների, մեքենայությունների օր է: Շրջակա իրականությունը ձեր ներքին էության հայելային արտացոլումը կլինի: Տպավորություն կստեղծվի, որ ձեզ փորձում են շեղել ճիշտ ճանապարհից: Աշխատեք ձեզ կողքից նայել, հրաժարվել պատրանքներից, ցածր բնազդներից: Շատ կարևոր է ինքներդ ձեզ ճիշտ տրամադրելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վատ սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է պլանավորելը, մարդկանց պիտակավորելը, հարբեցողությամբ զբաղվելն ու շատ ծխելը: 



Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 01:52-ից, ծանր ու բավականին վտանգավոր օր է: Հնարավոր են թունավորումներ: Ինչ-որ մեղքի մեջ խճճվելով՝ մարդը կարող է իր շուրջը դիվային ցանց հյուսել: Շատ զգույշ պետք է լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել ու միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներն ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար:

Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Սա կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Նախապատվությունը տվեք շիլաներին, հատիկավորներին ու արմատապտուղներին: Լավը կլինեն կոնկրետ, իրականությանը մոտ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1160 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4