ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 22-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1225 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 22-ը համապատասխանում է լուսնային 17-րդ օրվան: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 17-րդ օրը ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը, քանի որ չվերահսկվող էներգիան իր մեջ անակնկալ վտանգներ է պարունակում: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ կազմակերպելն ու ուրախանալը: Անբարենպաստ է ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:



Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Օրը կապված է ձեր մեջ ստեղծագործ պոտենցիալը բացահայտելու, գումար կուտակելու հետ: Խորհուրդ է տրվում տան շինարարություն սկսել, զբաղվել տնային գործերով: Կարող եք ստեղծագործ գործընթացներ ու դատական գործեր սկսել: Սուրբ գրքեր ու աղոթքներ կարդալը կցրի բացասականը: Այսօր ծախսերն ու վիրահատությունները ցանկալի չեն: Կարող եք շատ ուտել, բայց միայն այն, ինչ ինքներդ եք պատրաստել: Երազները կապված կլինեն նյութական աշխարհի օբյեկտների հետ ու կշիռ կունենան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1225 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3