Ապրիլի 19-ի լուսնային-արևային աստղագուշակը

Ապրիլի 19-ի լուսնային-արևային աստղագուշակը

18.04.2019 в 21:00 | Լուսնային

Ապրիլի 19-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 16:40-ից՝ Կարիճի:

Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է մինչև 20:40-ը, կարևոր օր է: Սա ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների, ինքնակատարելագործման փուլեր սկսելու օր է: Ցանկացած կարևոր գործ պետք է տեղափոխել լուսնային 14-րդ օրը, քանի որ այսօր մարդու մոտ երրորդ աչք կբացվի: Եթե այս օրը կորցնեք, կկորցնեք ողջ ամիսը: Հիշեք, որ այսօրվա վրա հաճախ տխրություն, մելանխոլիա է իջնում: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով ու գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, սովորելն ու կարդալը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիք օգտագործելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել թույներից: Հոգեկանն այսօր ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:



Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 20:40-ից, մարմնական գայթակղությունների օր է, այնպես որ՝ պետք է ձեր մեջ չափավորություն զարգացնեք, հաղթեք ձեր մարմնին: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: 15-րդ լուսնային օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է հայհոյելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Խուսափեք նաև սեռական կապերից: Չի կարելի խնձոր ուտել, նախապատվությունը տվեք հատիկավորներին ու ճապոնական խոհանոցին: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է, կսրվեն նաև ֆոբիաները:

Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա փայլի, ժամանակի հանդեպ տարած հաղթանակի օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցներն ու ակտիվ գործերը, նաև՝ մեծ մաքրությունը: Խորհուրդ է տրվում սառը կերակուրներ ուտել: Նախապատվությունը տվեք կաթին, կաթնամքերքին ու հացին: Կարող եք նաև դիետա սկսել: Լավ նշան կլինի երազներ չտեսնելը:


Moder-003 278 դիտումներ 0 մեկնաբանություններ
Loading...
Մուտք
Aliexpress WW

Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 137

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 12
Հյուրեր/Гостей: 12
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով