ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 13-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1176 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 13-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 11:49-ից՝ Առյուծի: 

Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է մինչև 12:08-ը, բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորմամբ ու վերապլանավորմամբ զբաղվելը: Խուսափեք ալկոհոլ օգտագործելուց: Սա կերպափոխության, ինքներդ ձեզ վրա աշխատելու, ճշգրիտ գիտությունների օր է: Կարող եք ստամոքսի ու աղիների լվացում անել:

Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 12:08-ից, վատ նշաններին պետք է շատ ուշադիր լինել և սթափ գնահատել կատարած յուրաքանչյուր քայլը: Այսօր շատ օգտակար կլինի ձեզ վիրավորած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու ու ճամփորդությունների համար: Խորհուրդ են տրվում պասիվությունն ու ինքնավերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար օր չէ ուսման, խոհանոցում աշխատելու համար: Սուտը, հպարտությունն ու ոչ ադեկվատ լինելը կաող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է, նրա հետևանքները սարսափելի կլինեն:



Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա բժշկության, ալքիմիայի, հավատը ստուգելու, ծեսերին հետևելու օր է: Այսօր իմունիտետը փորձության կենթարկվի. որքան մաքուր լինեք, այնքան ձեզ համար թեթև ու հեշտ կլինի: Ուշադիր եղեք ինքներդ ձեզ ու շրջապատող աշխարհին: Խորհուրդ չի տրվում տրվել պրովոկացիաներին: Խորհուրդ է տրվում կեսօրից մինչև մայրամուտ չուտել: Օրվա լավագույն սնունդը կաթը, սև հացն ու աղը կլինեն: Այսօր լավ նշան կլինի երազներ չտեսնելը: Միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Օրվա բոլոր երազները իրականությունը կդառնան մի քանի տարի հետո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1176 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5