ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 10-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1208 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 10-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է մինչև 09:23-ը, սկզբունքները ու մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Մեծ ուշադրություն դարձրեք սնվելուն: Այսօր խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ կաթնամթերքին, կշտանալ, բայց շատակերությամբ չզբաղվել: Խուսափեք նաև հակառակ երևույթից՝ ձեզ սովի մատնելուց: Ուշադիր եղեք մարսողական համակարգին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 09:23-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնարավոր է գտնեք կորած կամ գողացված իրերը: Չի կարելի պատմել վատ երազները, քանի որ դրանք կարող են իրականություն դառնալ: Օրվա հիվանդները արագ կառողջանան:



Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Կարող եք ծանր սնունդ օգտագործել, բայց խուսափեք սնկերից ու արմատապտուղներից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում տեսնեք ձեր շրջապատը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1208 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5