ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ամսի 5-ին ծնվածների բնավորությունը
Բաժին: Գուշակ | Դիտումներ: 2493 | 15:00 Ավելացրեց: Moder-003

5 թիվը խորհրդանշում է Մերկուրի մոլորակը, որը ղեկավարում է գործերն ու ֆինանսները:

Ամսի 5-ին ծնված մարդկանց համար գումար աշխատելը կյանքի հիմնական նպատակն է: Նրանք ճարպիկ են, լավ գործնական հատկանիշներ ունեն: Գործերում հաճախ հաջողակ են, փոքր ժամանակամիջոցում կարողանում են մեծ գումար հետ գցել: Գումարի հանդեպ ունեցած սիրո և այն արագ աշխատելու մեծ ցանկության պատճառով կարող են երբեմն օրենք էլ խախտել: Խելացի ու հնարամիտ լինելով՝ նրանք իրենց ակտիվությունն ուղղում են հարստություն կուտակելու ուղու փնտրտուքներին:

5-երը շատ լավ հատկանիշներ ունեն: Օրինակ, նրանք արագ են կողմնորոշվում, մտածում ու որոշումներ ընդունում: Ժամանակ չեն ծախսում պլաններ կառուցելու համար, նախընտրում են արագ ու հստակ գործել: Նրանց հետ հեշտ է ապրելը, քանի որ խոսքերի մեջ զուսպ են ու ի ծնե դիվանագետներ են: Դիմացկուն են, արագ են վերականգնվում ճակատագրի հարվածներից հետո, եթե դա չի կպչում իրենց ունեցվածքին: Նրանց բոլոր դրական հատկանիշները ուղղված են մի նպատակի՝ ֆինանսական հաջողության: Խելքը, ճարպկությունը, դիվանագիտությունը, տակտը, վճռականությունը, գործողություններում արագությունը, բոլոր այս հատկանիշները մինչև վերջին կաթիլն օգտագործվում են մի նպատակի՝ գումարի համար:

5-երը բարձր ինտելեկտ ունեն: Արագ են բռնկվում, արագ են մտածում ու նույնքան արագ որոշումներ ընդունում: Իմպուլսիվ են գործողություններում: Մանրակրկիտ ու քրտնաջան աշխատանքի համար նրանք համբերություն չունեն: Նրանք գումար բերող գաղափարների հանդեպ լավ հոտառություն ունեն, բնածին սպեկուլյանտներ են, գումարի հետ կապված ցանկացած գործում կարող են ռիսկի դիմել: Եթե այս մարդիկ ի բնե բարի ու լավն են, այդպիսին էլ մնում են, իսկ եթե չար են, ապա ոչինչ չի կարող ազդել նրանց վրա:

Հուզական առանձնահատկությունները: Այս մարդկանց հոգեկան կյանքի առանձնահատկություններից մեկն այն է, որ նույնիսկ սեռական ցանկությունները կապված են գումարի հանդեպ սիրո ու գործերում հաջողությունների հասնելու ցանկության հետ: Նրանց համար բավական չէ, որ ցանկության օբյեկտը գեղեցիկ լինի, նա պետք է նաև հարուստ լինի, հակառակ դեպքում ոչ մի լավ բան չի ստացվի: Սա բնորոշ է միայն 5-երին:

Թերությունները: Չնայած այս մարդիկ արագ են վերականգնվում ճակատագրի հարվածներից, իրենց կործանված են զգում, երբ կորցնում են գումարը կամ գործը: Ցավոք, նրանք հակված են կրկնելու սխալները, չեն սովորում սեփական փորձի վրա, հեշտությամբ են տրվում գումար աշխատելու գայթակղությանը: Նրանք խաղացողներ են, չեն կարող հեռու մնալ մեծ գայթակղությունից: Մյուս բացասական հատկանիշը արագ բռնկվելն է, և եթե սա չի մեղմվում նրանց լավ հատկանիշներով՝ խելքով ու տրամաբանությամբ, լրիվ կարող են կորցնել չափի զգացումն ու անհաջողություններ կրել:

Երջանիկ թվերը՝ 5, 14, 23, 3, 12, 30, 9, 18, 27:

Թշնամի թվերը՝ 2, 20, 4, 13, 22, 31, 7, 16, 25:

Վատ ամիսները՝ հունիս, սեպտեմբեր, դեկտեմբեր:

Երջանիկ ամսաթվերը՝ 5, 14, 23:

Շաբաթվա հաջող օրերը՝ հինգշաբթի, ուրբաթ:

Գույները՝ բաց մոխրագույն, սպիտակ, արծաթագույն, բոլոր փայլուն երանգները: Պետք է խուսափել մուգ գույներից:

Քարերը՝ ադամանդ:

Մետաղները՝ սպիտակ մետաղները, արծաթն ու պլատինը: Խորհուրդ չի տրվում դեղին ոսկին:

Հիվանդությունները: Հոգեկան խանգարումներ ու հոդերի հետ կապված խնդիրներ:

Խորհուրդ: 5-երը մեծ մատերիալիստներ են, նրանց մտքերն ու գործողություններն ուղղված են գումար աշխատելուն ու ունենալուն: Եվ հաճախ դրա համար կարող են ծայրահեղությունների մեջ ընկնել, խախտել օրենքները: Նրանք չպետք է իրենց նյութական ձգտումները հսկողությունից դուրս թողնեն: Պետք է ավելի հանգիստ նայեն գումարին ու նրա հետևից չընկնեն: Այս մարդիկ խելացի են, նրանց հետ հաճելի է գործ ունենալ, քանի դեռ խոհեմ են իրեն նյութական հայացքների մեջ:

Բաժին: Գուշակ | Դիտումներ: 2493 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/9