Каталог содержит информацию о различных материалах для ремонта ванной комнаты.

ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ամսի 29-ին ծնվածների բնավորությունը
Բաժին: Գուշակ | Դիտումներ: 2949 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Բավականին բարդ թիվ է: Մի կողմից՝ 2-ը, մյուս կողմից՝ 9-ը, իրար լրիվ հակասող թվեր, իսկ նրանց գումարը՝ 11=2: Ստացվում է 2-ի մեղմ ու վատատեսական էությունը համադրված դոմինանտող 9-ի հետ: Այս երկուսի գումար 11-ը նույնպես ազդում է 29-ի վրա: Երկու 1-երից բաղկացած լինելով՝ այն ամբիցիոզ ղեկավար է:

2-ը երևակայությունն է ու ստեղծագործ ունակությունները, իսկ 9-ը դոմինանտող անձնավորություն է, մինչև վերջ պայքարող մարդ: Իսկ հիմա պատկերացրեք այդ երկուսի միջև կոնֆլիկտը: Դա էլ այս մարդկանց բարդ է դարձնում, քանի որ նրանք միաժամանակ և դոմինանտող են, և ենթարկվող:

Հուզական առանձնահատկությունները: Այս մարդիկ շատ ամբիցիոզ են, իրենց պլանները մինչև վերջ կյանքի են կոչում: Բայց երբ պարտություն են կրում, քարտերից սարքած տնակի նման փլվում են: Նրանք շատ խելացի են, կարող են լավ ակադեմիական կարիերա անել: Կազմակերպչական նրանց ունակությունները ֆենոմենալ են: Դա նրանց կյանքում հաջողակ է դարձնում: Պատրաստ են ամեն ինչի գնալ սեփական ամբիցիաները բավարարելու համար, որը շատ մեծ է ու չի բավարարվում երկրորդ տեղով:

29-երը խորը և երկարատև հուզական կապվածություններ են ունենում: Սակայն նրանց զուգընկերների համար շատ բարդ է, քանի որ նրանք մեկ իշխում են, մեկ ենթարկվում: Նրանք օժտված են 2-ի ռոմանտիզմով ու հոգևոր շփման կարիք ունեն: Եթե նրանք չեն կարողանում ամբողջովին իդեալականացնել իրենց զուգընկերոջը, իրենց բավարարված չեն զգում:

Բավականին սեքսուալ են, բայց 2-ի կոմպլեքսն ունեն, այն է՝ չեն կարողանում արտահայտել իրենց ցանկությունները: Այս հարցում զուգընկերը պետք է ղեկավարի: Բայց նրանց ագրեսիվ զուգընկեր պետք չէ, վերջինս պետք է պարզապես առաջինը ցանկություն հայտնի: 29-երի հետ ապրելը բարդ է, քանի որ նրանք հակասություններից են կազմված: Նրանք շատ հայտնի չեն լինում, նույնիսկ եթե նրանց հարգում են ուժեղ խառնվածքի համար: Դրա հետ մեկտեղ, նրանք 2-ի մեղմությունն ունեն, ինչն էլ ստիպում է աջակցություն փնտրել: Խրախուսանքի կարիք էլ են ունենում: Սեփական կամքը ուրիշներին պարտադրելու նրանց հակումը հենց իրենց դեմ է տրամադրում մարդկանց, իսկ խելքը, պրակտիկ մտածողությունն ու վճռականությունը շրջապատի հարգանքն են առաջ բերում:

Թերությունները: Գլխավոր թերությունը դոմինանտող հատկությունն է: Այս մարդիկ առանձնացնում են նրանց, ովքեր իրենց հետ համաձայն չեն, իսկ դա իրենց դեմ է տրամադրում մարդկանց: Մի օր կարող են մեկուսացման մեջ հայտնվել: Մյուս թերությունը պարտությունն ընդունելու անկարողությունն է: Դրա հետ մեկտեղ նրանք միշտ անինքնավստահ են: Ինքնավստահության դիմակ են հագնում, իսկ հոգու խորքում մոլորված են ու վախենում են:

Երջանիկ թվերը՝ 2, 11, 20, 29, 9, 18, 27:

Թշնամի թվերը՝ 5, 14, 23, 3, 21, 12, 30:

Երջանիկ օրերը՝ երկուշաբթի, հինգշաբթի:

Ուրախ ամսաթվերը՝ 2, 9:

Գույնը՝ սպիտակ:

Քարերը՝ մարգարիտ, լուսնաքար, նեֆրիտ:

Վատ ամիսները՝ մայիս, հոկտեմբեր:

Հիվանդությունները՝ հոգեկան խանգարումներ, հիպերտոնիա: Հնարավոր են նյարդային ցնցումներ:

Խորհուրդ: Այս մարդիկ պետք է պայքարեն դոմինանտելու ցանկության դեմ: Դրանով նրանք ոչնչի չեն հասնի, հատկապես՝ հանրաճանաչության, որին այդքան ձգտում են: Նրանք չպետք է հուսահատվեն պարտության դեպքում: Շատ ամբիցիոզ են, պետք է վերահսկեն իրենց ամբիցիաները: Պետք է իրենց վրա վերցնեն այնքան, որքան կարող են անել: Իրենց ակտիվության ու նախաձեռնողականության շնորհիվ կարող են հասնել նպատակին, եթե այդ նպատակն իրենց հնարավորությունների սահմաններում է: Իսկ նրանց հնարավորությունները փոքր չեն:

Բաժին: Գուշակ | Դիտումներ: 2949 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5