ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ամսի 26-ին ծնվածների բնավորությունը
Բաժին: Գուշակ | Դիտումներ: 2934 | 12:00 Ավելացրեց: Moder-003

26-ը զգայուն ու արտիստիկ թիվ է: 2-ի ու 6-ի գումար 8-ն էլ չհասկացված անձնավորություն է: 26-երը սիրում են զվարճանքները, հավաքույթներն ու մարդկանց բազմությունը: Այս օրը ծնված կանայք հյուրընկալ տանտիրուհիներ են: 26-ը շատ հուզական թիվ է:

Հուզական առանձնահատկությունները: Այս մարդիկ շատ զգայուն են, խոր զգացմունքներ կարող են տածել միայն ընկերների ու նրանց նկատմամբ, ում սիրում են: Իդեալիստներ են, նրանց համար կարևոր են և հոգևորը, և ֆիզիկականը: 6 թիվը նրանց ռոմանտիզմ է տալիս: Նրանք երազողներ են, իդեալիստներ, սիրում են հոգևոր շփումը: Միաժամանակ նրանց նաև ֆիզիկական ստիմուլներ են պետք: Եվ այստեղից էլ գալիս է նրանց հակասական էությունը: 26-երը մեծ զոհողությունների են պատրաստ նրանց համար, ում սիրում են, նրանց հետ ընկերությունը բարենպաստ է: Ցավոք, այս թիվը հազվադեպ է հաջողություն բերում: Այս մարդիկ շատ անկախ են, չեն հանդուրժում ազատության սահմանափակումը: Նրանք մեղմ են, դրանից շատերն են փորձում օգտվել: Նրանք իրենք էլ գիտեն այդ մասին ու մինչև որոշակի սահման հանդուրժում են դա: Եթե սահմանն անցնեն, կբռնկվեն: Պետք չէ մտածել, որ նրանք անվնաս են: Բայց նախընտրում են ավելի շատ տալ, քան ստանալ: Նրանք, ովքեր ընկերություն են անում 26-ի հետ, պետք է հարգեն նրանց անհատականությունն ու թողնեն նրանց լինել այնպիսին, ինչպիսին որ նրանք կան: 26-երը խելացի են և նրանց իրենց նման խելացի զուգընկերներ են պետք:

Թերությունները: Այս մարդիկ պետք է պատրաստ լինեն շրջապատի քննադատությանը, քանի որ հաճախ հասկացված չեն մարդկանց կողմից: 2 թվի ազդեցությունը նրանց թույլ չի տալիս պայքարել: Նրանք պետք է կամքի ուժ զարգացնեն իրենց մեջ ու ուշադրություն չդարձնեն այդ հարձակումներին: Հաճախ անհամբեր են, երբ ամեն ինչ իրենց ուզածի նման չի ընթանում, կարող են ամեն ինչ փչացնել՝ նախապես փորձելով ուղղել ինչ-որ բան: Մյուս թերություններն են՝ ավելորդ երազկոտությունն ու գործելու անկարողությունը:

Երջանիկ թվերը՝ 2, 6, 8, 17, 26, 15, 24:

Թշնամի թվերը՝ 5, 14, 23, 3, 12, 21:

Ուրախ ամսաթվերը՝ 2, 6, 8:

Հաջող օրերը՝ երկուշաբթի, շաբաթ:

Վատ ամիսները՝ հուլիս, դեկտեմբեր, փետրվար:

Գույները՝ շագանակագույն, դեղին:

Քարերը՝ սև մարգարիտ, սև ադամանդ, շափյուղա:

Հիվանդությունները՝ մարսողական համակարգ, լյարդ:

Խորհուրդ: 26-ը լավ թիվ է, բայց այս մարդիկ իրենց մեջ համբերատարություն պետք է դաստիարակեն, որից զուրկ են: Եթե նրանք համարձակ ընդունեն քննադատությունը, կկարողանան ազդել իրադարձությունների վրա: Հակառակ դեպքում ոչնչի չեն հասնի:

Բաժին: Գուշակ | Դիտումներ: 2934 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7