ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ամսի 16-ին ծնվածների բնավորությունը
Բաժին: Գուշակ | Դիտումներ: 3127 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Կազմված է 1-ից ու 6-ից: 1-ը լիդեր է, ամբիցիոզ ու հաջողակ: Կյանքի է կոչում իր պլանները ու հակադրություն չի հանդուրժում: Նա ղեկավար է, ստիպում է անխոս ենթարկվել: 6-ի առկայությունը ռոմանտիկային հակվածություն է ապահովում: 16-երը լավ նկարիչներ ու գրողներ են դառնում, եթե երկար են զբաղվում մի գործով: 1-ի ու 6-ի գումարը՝ 7-ը փոփոխականություն ու ճամփորդությունների հանդեպ սիրո մասին է վկայում: 6-ի ու 7-ի համադրությունն էլ այս մարդկանց լավ հետազոտողներ է դարձնում: 1-ն էլ ակտիվություն է հաղորդում արկածների համար: 16-երը հետաքրքիր մարդիկ են ու գրավիչ են հակառակ սեռի համար: Այս կանայք երկրպագուների մեծ բանակ ունեն: Նրանք խոր հուզական աշխարհ ունեն, միևնույն ժամանակ անկախ են:

Հուզական առանձնահատկությունները: Այս մարդիկ ունակ են խոր կապվածության, բայց չեն կարող երկար ժամանակ մի մարդու հետ լինել, նրանց փոփոխություններ են պետք: Դրա հետ մեկտեղ նրանց կապվածությունը չի թուլանում: Զգացմունքների հարցում կայուն են, պարզապես ժամանակավոր փոփոխությունների կարիք են զգում: Սեռական կյանքում ուժեղ են ու ագրեսիվ, լավ սիրեկաններ են: Ընկերության մեջ նվիրված են, շատ ընկերներ ունեն: Դիվանագետ ու մեծահոգի են, և դա նրանց հասարակության ոգին է դարձնում: 16-երը երջանիկ են նրանց հետ, ովքեր հարգում են նրանց անկախությունն ու չեն փորձում սահմանափակել այն: Զուգընկերը պետք է հարմարվի նրանց տրամադրությանը ու ակտիվ լինի: Նրանք ազատ մտածող մարդիկ են, նրանց ոչինչ չի զարմացնում: Նույնը սպասում են նաև ուրիշներից:

Թերությունները: Այս մարդիկ թափառելու հակում ունեն: Դա 7-ի ազդեցությունն է: Չեն կարող երկար ժամանակ մի գործով զբաղվել կամ մի մարդու հետ լինել: Եթե նրանք հասկացված չեն, կարող են մեկուսացման մեջ հայտնվել: Կարող են մի աշխատանքից մյուսին կամ մի մարդուց մյուսին անցնել:

Երջանիկ թվերը՝ 1, 10, 19, 6, 15, 24, 7, 16, 25:

Թշնամի թվերը՝ 3, 12, 21, 30, 5, 14, 23:

Ուրախ ամսաթվերը՝ 6, 15, 24, 7, 16, 25:

Հաջող օրերը՝ երկուշաբթի, հինգշաբթի:

Վատ ամիսները՝ հունիս, հուլիս, սեպտեմբեր:

Գույները՝ կանաչ ու բաց դեղին:

Քարերը՝ մարգարիտ, լուսնաքար:

Հիվանդությունները՝ թոքեր ու մարսողական համակարգ:

Խորհուրդ: Այս մարդիկ իրենց մեջ պետք է կայունություն դաստիարակեն, հակառակ դեպքում կարող են առանց արմատների մնալ: Եթե ինչ-որ տեղ են մեկնում, պետք է վստահ լինեն, որ կարող են հետ գալ:

Բաժին: Գուշակ | Դիտումներ: 3127 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: թվագուշակություն | Վարկանիշ: 5.0/4