Գլխավոր » Երազահան » Ե

Երազահան. Երազում եթե...
  • ... Ընկել եք, նշանակում է ձեզ սպասվում է հաղթահարել նշանակալի դժվարություններ: Եթե ընկնելիս վիրավորվել եք, սպասվում են կորուստներ, հնարավոր է բաժանվեք ընկերներից: Բարձունքից ընկնելը խոստանում է պատիվ ու հարգանք:
  • ... Սայթաքել եք, նախազգուշացնում է՝ որոշ չափով անհոգ եք. անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները գործերից գլուխ հանելու համար:
  • ... Ուշաթափվել եք, նշանակում է ընտանիքում հնարավոր է հիվանդություն կամ տհաճ լուրեր:
  • ... Հայտնվել եք սորուն ավազներում, գուշակում է խաբեություն, կյանքից զրկվել, կարող եք ընկնել դժբախտությունների անդունդը, եթե իհարկե արթնանալիս չորոշեք ամրացնել ձեր ոգին:
  • ... Վախեցել եք, դա գուշակում է դժբախտ դեպքից վիրավորում:  Այդպիսի երազները հաճախ երևում են գերգրգռվածության վիճակում:
  • ... Այրվել եք, այդպիսի երազը լավ լուրեր է կանխատեսում: Միայն արդուկով այրվելիս զգուշացեք հիվանդությունից կամ խանդից:
  • ... Խորտակվում եք, գուշակում է դժբախտ դեպք կամ սեփականության կորուստ: Բայց եթե բարեհաջող փրկվեք, սպասվում է նկատելի հաջողություն:
  • ... Օգնության եք հասնում փրկվողին, նշանակում է արժանի երջանկություն:
  • ... Ցրտահարվել եք, ձեզ սպասվում են կորուստներ կամ ուժերի թուլացում:
  • ... Սողում եք, տանջանքի, աղքատության և ստորացման նշան է:
Բաժին: Ե | Ավելացրեց: Moder-003 (2020-01-31)
2
2020-01-31, 23:00
0
498
Moder-003
Loading...
Наверх