Երաժշտական գործիքները նշանակում են վաղուց սպասված հաճույքներ: Եթե դրանք կոտրված են, ուրախությունը կընդհատվի անկոչ խմբի միջամտության պատճառով:
Եթե դեռահաս կինը տեսնում է այդ երազը, նա իր կյանքը կարող է դարձնել այնպիսին, ինչպիսին ինքն է ցանկանում:
Տավիղ - երազում տավիղի տխուր ու դուրեկան հնչյունները լսելը, նշանակում է, որ ձեզ համար որևէ ձեռնտու գործ ունենալու է տխուր ավարտ:
Կոտրված տավիղը հիվանդություն է:
Եթե տավիղ եք նվագում, նախազգուշացում է ավելորդ վստահությունից, հատկապես սիրո հարցում:
Թմբուկը հուշում է ինչ-որ մեկի ընկերակցությունը, թմբուկի ձայնի խլացումը նշանակում է, որ ձեր բացակա ընկերը փորձանքի մեջ է և ձեզ օգնության է կանչում:
Կիթառ - կիթառը ձեռքին կամ նվագելիս ձեզ տեսնելը, բարեհաջողության նշան է: Դուք հանկարծակի հայտնվելու եք նոր հետաքրքիր միջավայրում, որտեղ հանդիպելու եք սիրո:
Եթե դեռահաս կինը երազում տեսնում է պոկված լարերով կիթառ, նշանակում է սիրո ուրախությունը անհապաղ փոփոխվելու է տխրության ու արցունքի:
Երազում կիթառի ձայն լսելը նշանակում է, որ նա պետք է դիմակայի կեղծությանն ու շողոքորթությանը, որի հետևում վտանգ կա:
Կիթառի վերաբերյալ երազը տղամարդուն նախազգուշացնում է թեթևամիտ հրապուրանքի մասին: Այդ երազը կարող է նշանակել նաև ձեր ընտանիքում երկարատև հաջողության շրջան:
Դաշնամուր տեսնելը ուրախ իրադարձության նշան է:
Ուրախ մեղեդի լսելը առողջության ու հաջողության նշան է: Թախծոտ մեղեդին տխուր լուր է: