Երազահան. Եկեղեցի
  • Մեծ եկեղեցի տեսնելը պատվի նշան է:
  • Եկեղեցի գնալը տխրություն է և հիասթափություն:
  • Եկեղեցի կառուցելը գուշակում է հարստություն:
  • Մշուշով պատված եկեղեցի մտնելը հուղարկավորության մասնակցելու նշան է: Դա նաև գուշակում է լավ ժամանակների երկարատև սպասում:
  • Նշխարը նշանակում է զղջում:
  • Տաճար - բարեհաջողություն:
  • Խորան (եկեղեցու բեմ) - կրոնական հրապուրանք:
  • Երազում բուրվառը ինչ-որ մեկից վերցնելը շնորհակալության ու ընկերասիրության նշան է:
  • Խնկարկումը եկեղեցում՝ մոտիկ մարդու մահվան լուր է:
  • Աստվածաշունչ տեսնելը նշանակում է, որ մաքուր ու լուսավոր հնարավորություն է տրվում:
  • Աղոթքը նշանակում է լավություն անելու խնդրանք՝ մերժումով:
  • Թխվածքը (կուլիչ) երազում՝ նշանակում է համընդհանուր տոն:
  • Եկեղեցական երգը (սաղմոս) - ուրախություն է:
  • Ոսկե խաչ տեսնելը ուրախություն է, խաչ գտնելը հաղթանակի նշան է:
  • Խաչին աղոթելը նվեր ստանալ է:
  • Վանական տեսնելը հանցավոր սեր է:
  • Վանականի հետ խոսելը տհաճության նշան է:
  • Երգող միանձնուհի տեսնելը այրիության նշան է:
  • Հոգևորական տեսնելը նշանակում է հիվանդություն և անհանգստություն:
  • Հոգևորականին խոստովանելը վերահաս նվաստացման և տխրության նշան է:
  • Զանգերի ղողանջը նոր լուր ստանալու նշան է:
  • Եկեղեցու զանգերի ձայն լսելը նշանակում է ուրախալի լուրեր:
Բաժինները: Ե | Հեղինակ: Moder-003 (27.01.2020)
Դիտումները: 23808 | Վարկանիշը: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանությունները: 0