Երազահան. Ատամներ
  • Եթե երազում տեսնում եք, որ զրկվել եք ատամներից, սպասեք դժբախտության:
  • Եթե ատամը բժիշկն է հեռացրել, ձեզ սպասվում է ծանրագույն հիվանդություն:
  • Եթե մաքրում կամ ողողում եք ատամները, նշանակում է, որ ձեզանից պահանջվում է հսկայական պայքար, ձեր սերը պահպանելու համար:
  • Բերանում արհեստական ատամներ տեսնելը՝ դաժան փորձություն է, որը ջարդվելու է ձեր վրա:
  • Եթե կոտրել են ձեր ատամները, նշանակում է պետք է ուշադիր վերաբերվեք գործերին, քանի որ թշնամիները չեն նիրհում:
  • Երբ ատամները խախտվում են կամ կոտրված են, ձեր աշխատանքը կամ առողջությունը կարող են տուժել չափից ավելի ծանրաբեռնվածությունից:
  • Եթե ատամները թքում եք, դա նշան է ձեր կամ ձեր հարազատների հիվանդության:
  • Սխալ հանված ատամները ամենասարսափելի երազն է: Դա սպառնում է բազմաթիվ դժբախտություններ. դա և աղքատություն է, և հույսերի խորտակում, նույնիսկ՝ առողջ մարդկանց հիվանդություն:
  • Եթե մեկ ատամ է ընկնում, նշանակում է տխուր լուր, եթե երկուսը՝ ձախորդություն, եթե երեքը՝ հետևում են շատ լուրջ տհաճություններ: Եթե բոլոր ատամներն են ընկել՝ մեծ դժբախտություններ:
  • Եթե ատամները փչացել են և քաշել-հանել եք դրանք, նշանակում է, որ ձեզ սպասում են սովն ու մահը:
  • Եթե տեսնում եք, որ ձեր ատամները դառնում են առողջ ու սպիտակ, նշանակում է ձեր տխրությունը ժամանակավոր է:
  • Ձեր ատամների սպիտակությամբ հիանալը ցանկությունների կատարման նշան է և ձեր սրտի սիրելի ընկերոջ սպասում:
Բաժինները: Ա | Հեղինակ: Moder-003 (03.10.2019)
Դիտումները: 55895 | Վարկանիշը: 5.0/2
Ընդհանուր մեկնաբանությունները: 0