Երազահան. Ամուսնություն, հարսանիք
  • Երազում ամուսնական արարողություն տեսնելը նշանակում է ուրախություն ու բավարարվածություն, եթե երազում հյուրերը միայն սպիտակ հագուստով լինեն և ուրախ: Սև հագուստով հյուր գնալը տխրության նշան է:
  • Երազում երբ ձեզ տեսնում եք ինչ-որ մեկի հարսանիքում՝ նշանակում է, որ դժվարին կացությունից դուրս գալու արագ ելք եք գտնելու:
  • Հարսանիքի ժամանակ դժբախտ դեպքը տառապանքի նշան է:
  • Եթե դեռահաս կինը երազում տեսնի, որ ինքն ամուսնանում է ծեր մարդու հետ, նշանակում է ամեն տեսակ անհաջողություններին ավելանալու է նաև հիվանդություն: Եթե նա երազում տեսնում է, որ ծնողները հավանություն չեն տալիս այդ ամուսնությանը, իրականում նշանակում է նրա նշանադրությունը հարազատների հավանությանը չի արժանանա:
  • Եթե դեռահաս կինը ամուսնության առաջարկություն է ընդունել, կյանքում նրա սպասելիքներն իրականանալու են:
  • Երազում հարսանեկան շրջազգեստ տեսնելը նշանակում է, որ շուտով կհանդիպեք նոր ընկերների:
  • Շրջազգեստը կեղտոտված կամ անկարգ տեսնելը նշանակում է, փչացնել հարաբերությունները ամենաթանկ մարդու հետ:
  • Եթե դեռահաս կինն իրեն հարսնացու է տեսնում, նշանակում է նա ժառանգություն է ստանալու, բայց միայն այն դեպքում, եթե հաճույքով է հագնում հարսանեկան հագուստը: Եթե դրա հետ մեկտեղ նրա մոտ տհաճ զգացում կա, կհիասթափվի իր մտերիմներից:
  • Հարսնացուին համբուրելը՝ ընկերների երջանիկ հաշտություն է: 
  • Եթե հարսնացուն համբուրում է ուրիշներին, ձեզ սպասվում են շատ հաճույքներ ու ընկերական հանդիպումներ: 
  • Եթե հարսնացուն համբուրում է ձեզ, երազը կանխագուշակում է հրաշալի առողջություն: Հնարավոր է ձեր սիրած անձնավորությունը անսպասելի ժառանգություն ստանա:
  • Եթե իրական հարսնացուն երազում տեսնում է, որ ինքն իր ամուսնու նկատմամբ անտարբեր է, նշանակում է բազում տհաճ իրավիճակներ, որոնք մի քանի օր փչացնելու են նրա նոր կյանքը:
  • Եթե երազում տեսնում եք, որ ձեր ամուսինը հեռանում է, նշանակում է կարճ ժամանակով օտարացում, որը նորից փոխարինվելու է հաշտությամբ:
  • Շատ լավ երազ է վեճը սեփական ամուսնու հետ, նշանակում է իրական կյանքում վստահություն և հարգանք:
  • Ամուսնուն մահացած տեսնելը մեծ պատուհասի նշան է: Դրա փոխարեն եթե ձեր ամուսինը սիրահարված է ուրիշին, ձեր տանը լիություն կլինի:
  • Եթե երազում տեսնում եք, որ ձեր ամուսինը սիրահարված է ուրիշին, մտածեք՝ արդյո±ք ձեր կյանքը միապաղաղ չէ:
  • Երազում կնոջը տեսնելը գուշակում է անավարտ գործեր ու երկրպագություններ տանը:
  • Երազում հարսանիքին մասնակցելը հին ընկերների հետ ուրախ երեկույթ անցկացնել է խորհրդանշում: Գուցե այդ երեկույթի ժամանակ ծանոթանաք մեկի հետ, որը հետագայում դառնա Ձեր կյանքի իմաստը:
  • Երազում հարսանիքին մասնակցելը հուշում է, որ շուտով դժվար որոշում պետք է կայացնեք: Հավանաբար այդ որոշումից կախված կլինի հետագա ողջ կյանքը:
  • Եթե հարսանիքին ներկա եք «պատվավոր հյուրի» կարգավիճակով, ապա իրական կյանքում մտերիմներից մեկը Ձեր օգնության կարիքը կունենա: Մի մերժեք նրան, քանի որ շուտով Դուք էլ նրա կարիքը կունենաք:
Բաժինները: Ա | Հեղինակ: Moder-003 (22.08.2019)
Դիտումները: 42547 | Վարկանիշը: 3.0/2
Ընդհանուր մեկնաբանությունները: 0