ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ընտրեք կելտական հանգույցը և իմացեք ձեր ներուժի մասին
Բաժին: Հին աշխարհ | Դիտումներ: 9075 | 20:00 Ավելացրեց: Moder-003

Կելտական հանգույցները հազարամյակներ շարունակ օգտագործվել են որպես պահապաններ։ Նրանց պատկերով են զարդարել տաճարները և հագուստը, իսկ կելտական հանգույցի տեսք ունեցող թալիսմանները կրել են որպես վզնոց։ Ապշեցուցիչ է, բայց այդ առեղծվածային խորհրդանիշները կարելի է գտնել Հռովմեական և Բյուզանդական ճարտարապետության մեջ, հնագույն մուսուլմանական զարդարանքի և եթովպական գրքերի մեջ։ Նրանք հանդիպում են նույնիսկ հնագույն սլավոնական սիմվոլիզմի մեջ։ Կելտական զարդանախշերն իրենց մեջ կրում են մեծագույն ուժ։ Կենտրոնացեք և ընտրեք մի նշան, որն առավել շատ է ձեզ դուր եկել։

Ահա թե ինչ կարող է պատմել ձեր ընտրածը ձեր մասին։

1․ Կյանքի ծառ

Ձեր ներսում թաքնված է մեծ ներուժ։ Ձեր արմատները ներթափանցում են շատ խորը հողի տակ, դուք գնահատում եք կայունությունը և ամուր եք կանգնած ոտքերի վրա։ Ձեզ անհրաժեշտ է սովորել վերհանել ուժ հենց հողից՝ քայլեք ոտաբոբիկ, հաճախ եղեք բնության գրկում, և դուք կտեսնեք, թե ինչպես է ձեր կյանքը դառնում ավելի վառ, լեցուն և գիտակցված։ Պահեք ձեր մեջքն ու գոտկատեղը։

2․ Ներքին կրակ

Դուք ընտրել եք հանգույց, որն իրենից կրակ և փյունիկ է ներկայացնում։ Այն դիցաբանական թռչուն է, որն ունակ է մոխիրներից վերածնվելու՝ կրկին սկսելով իր կյանքը մաքուր էջից։ Դուք շատ ամբիցիոզ եք՝ եռանդուն և կրքով լի։ Ձեր ներսում կրակ է վառվում, բայց զգույշ եղեք. այդ տարերքն ունակ է ոչնչացնելու ամեն բան իր ճանապարհին։ Արտահայտեք ձեր կրակոտ էությունը արվեստի մեջ, իսկ առօրյա կյանքում սովորեք լինել ժուժկալ, զսպված ու պահել ներքին մաքրությունը, և ճակատագիրը կպարգևատրի ձեզ դրա համար։

3․ Հսկա վիշապ

Հողի ոգին խոսում է ձեզ հետ։ Դուք ունեք հսկայական ներուժ նրա համար, որ դառնաք մեկ ամբողջություն բնության հետ և գտնեք ներդաշնակություն ձեր ներքին և արտաքին աշխարհի հետ։ Դուք կարող եք ուրախություն բերել այլ մարդկանց, սովորեցնել և աջակցել նրանց զարգացմանը։ Ձեր ներուժը գիտակցելուն պես, դուք կարող եք փոխել ամեն բան, ինչ ձեզ դուր չի գալիս։ Դուք անհավանական զգայուն և հոգևոր մարդ եք։

4․ Պենտակլ

Դուք ընտրել եք պաշտպանության և անձնական զորության հզոր խորհրդանիշ։ Դա վկայում է այն մասին, որ կյանքի տվյալ պահին դուք պետք է գտնեք ներդաշնակություն ձեր հոգևոր և ֆիզիկական ուժի միջև։ Ձեզ պետք է գտնել ճանապարհը դեպի ձեր անձը։ Դուք ունեք մեծ ներուժ, միգուցե և էքստրասենսորային ընդունակություններ։ Ձեր խորհրդանիշը նման է հնգաստղանիի, իսկ ձեր սիրտը վառ է և կրակոտ։ Առողջական հարցերում ուշադրություն դարձրեք լյարդի մաքրմանը։

5․ Կատվի հանգույց

Ձեզ բնորոշ է կատվի կեցվածքն ու արագությունը։ Դուք շատ ճկուն մարդ եք, սակայն դուք չեք հանդուրժի ճնշումն ու ագրեսիան։ Ձեզ դուր է գալիս այն զգացողությունը, թե ձեր մասին հոգում ու ձեզ պաշտպանում են։ Կյանքի ճանապարհով սլանում եք թեթև և համոզիչ։ Ինչքան լավ դուք ճանաչում եք ինքներդ ձեզ, այնքան ավելի լավ կարող եք հասկանալ շրջապատող աշխարհը և այլ մարդկանց։

6․ Աստվածային արևածաղիկ

Ձեր սիրտը բաց գիրք է։ Դուք արտացոլում եք ջերմություն և բարյացակամություն։ Դուք հոգ եք տանում և աջակցում եք ուրիշներին, դուք կարողանում եք լինել լավագույն ընկեր բոլորի համար։ Պահեք ձեր դրական հոգեվիճակը և երբեք մի կորցրեք հավատքը բարու հանդեպ։ Հոգացեք ձեր մարմնի մասին, մասնավորապես առանձնահատուկ ուշադրություն դարձրեք ծնկներին։ Սովորեք շնչառական վարժություններ. դրանք կօգնեն ձեզ թուլանալ և պահպանել ներքին ներդաշնակությունը։

Եթե ձեզ դուր եկան այս խորհրդանիշները, ապա դուք կարող եք այն կրել թալիսմանի կամ մարմնի վրա դաջվածքի տեսքով։ Դրանից նրա ներգործությունը կուժեղանա՝ առավել ընդգծելով ձեր գերիշխող հատկանիշները։

Սկզբնաղբյուրը՝ Hing.am

Ընտրեք կելտական հանգույցը և իմացեք ձեր ներուժի մասին
Բաժին: Հին աշխարհ | Դիտումներ: 9075 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հետաքրքիր, գուշակություն, Նախանշաններ, կելտեր | Վարկանիշ: 5.0/6