ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Խոզի բնութագիրը
Բաժին: Արևելյան | Դիտումներ: 3261 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Արևելյան կամ չինական հորոսկոպ

Որոշ մշակույթներում Խոզը արևային կենդանի է համարվում, իսկ մյուսներում՝ լուսնային: Այն մարմնավորում է և կանացի, և տղամարդկային սկիզբը: Սպիտակ Խոզը լուսնային նշան է ու ներկայացնում է կանացի սկիզբը, ընկալունակությունն ու հույզերը: Նա նաև մարմնավորում է երկրային կրքերի հանդեպ սերը:

Կենդանու սիմվոլիկ նշանակությունը

Բուդդիզմի մեջ Խոզը կյանքի անիվի կենդանիների թվում է ու մարմնավորում է մեղքերը, որոնք մարդուն այս աշխարհի պատրանքների գերին են դարձնում: Նա նաև տգիտությունը, ժլատությունն ու զգացմունքների գերակայությունն է խորհրդանշում: Տիբեթյան բուդդիզմի դիցաբանության մեջ Խոզը ներկայացված է որպես կյանքի ու պտղաբերության աղբյուր:

Արևմտյան մշակույթում էլ այս նշանի հանդեպ միանշանակ մոտեցում չկա: Քրիստոնյաների համար այն մարմնական մեղքերի խորհրդանիշ է, իսկ հին գերմանացիների համար պտղաբերություն է խորհրդանշել:

Դիցաբանությունը

Արևելքում այս կենդանու հետ կապված է Վարահի աստծո պատմությունը, ով Խոզի տեսքով ջրով ծածկված երկիր է իջնում այն քաոսից ու կործանումից փրկելու համար: Խաղաղություն հաստատելուց հետո Վարահին զբաղվում է հողագործությամբ, սերմեր է ցանում ու ծաղկեցնում երկիրը: Դա է պատճառը, որ Խոզին հաճախ հենց պտղաբերության խորհրդանիշն են համարում:

Խոզի տարի

Քանի որ Խոզը առատության խորհրդանիշն է, նրա տարին էլ բարեկեցություն ու լիություն է բերում կյանքի բոլոր ոլորտներում: Սակայն շողացող ամեն ինչ ոսկի չէ: Շրջակա միջավայրը կարող է աղետալի աղտոտման հասնել, քանի որ աղբն ու արտանետումներն այս տարի սովորականից շատ են լինելու:

Միջազգային մասշտաբով կոնֆլիկտներ չեն կանխատեսվում, քանի որ Խոզը խաղաղասեր կենդանի է: Բարեկեցությունը կաճի, մարդիկ մեծ մասամբ կձգտեն կյանքի համը վայելել, անհոգ ու պայմանականություններից ազատ կյանք վարել:

Այս տարի կամրապնդվեն ընկերական կապերը ու որոշ ավանդույթներ կվերածնվեն: Եվ չնայած շուրջը լիություն կիշխի, պետք չէ գումարն աջուձախ ծախսել ու կորցնել չափի զգացումը:

Կենդանու ընդհանուր բնութագիրը

Կարելի է պնդել, որ Խոզը ազնիվ ու հասարակ մարդ է, մաքուր հոգի ունի ու մեծ երազող է: Նա շատ կենսուրախ ու ակտիվ անձնավորություն է: Համեստությունը թույլ չի տալիս նրան իր արժանիքներն ի ցույց դնել: Նա մի քիչ միամիտ է, վստահում է կյանքին ու ճակատագրին, որն էլ սովորաբար ժպտում է նրան: Տարիների ընթացքում Խոզը սովորում է կյանքից ավելի լավ գլուխ հանել, թափանցել մարդկային հոգիները, հասարակությանն օգտագործել իր հետաքրքրությունների համար ու չվստահել նրան:

Խոզը չինական հորոսկոպի ամենակենսուրախ նշանն է: Նա պաշտում է հաճույքներն ու լիությունը: Շփացածությունն ու ցանկասիրությունը նրա երկու գլխավոր թշնամիներն են: Նա այնքան ուժգին է տրվում զվարճանքներին ու ավելորդությունների գիրկն ընկնում, որ նրա մոտ շատ արագ գերհագեցածություն է առաջ գալիս: Խոզը փոփոխական կենդանի է, նրա կյանքն էլ ավելի կայուն չէ, քան թղթե տնակը:

Խոզի անհատական գծերը

Ձեր առջև տաքարյուն ու աշխատասեր անձնավորություն է, իսկ նրա կրքերը կարող են հրաբխի նման կործանարար լինել: Այս մարդն ուզում է կյանքը մեծ կումերով վայելել, ցանկացած գնով օգտվել նրա բոլոր բարիքներից՝ ծախսող, կենսասեր ու ուրախ մարդու համբավ վայելելով: Խոզը հաճախ օրով է ապրում, չի մտածում այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ վաղը: Նա ունակ չէ կառավարել իր ախորժակը, այդ պատճառով էլ շատ ուշ է գլխի ընկնում ավելորդությունների պատճառած վնասների մասին:

Խոզի մյուս կարևոր հատկանիշը բարյացակամ լինելն է: Նա բարի սիրտ ունի: Սովորաբար այս մարդիկ բարեհամբույր են, քաղաքավարի, արագ են համընդհանուր համակրանք ձեռք բերում: Բացի այդ ազդեցիկ մարդկանց շրջանում էլ իրենց զգում են ինչպես ձուկը ջրում և առաջին իսկ րոպեներից վայելում են նրանց հարգանքը:

Խոզը մեծ կարևորություն է տալիս հարաբերություններին ու փոխադարձ պարտավորություններին, այդ իսկ պատճառով ձգտում է ընդգրկվել այնպիսի սոցիալական խմբերում, որտեղ իրեն պաշտպանված կզգա:

Երջանիկ աստղի տակ ծնված Խոզը կյանքին վստահությամբ է վերաբերվում ու ժամանակի ընթացքում անպայման պարգևատրվում է դրա համար:

Ինչպես ճանաչել Խոզին

Արտաքինից Խոզը հանգիստ, բարեհոգի ու կշռադատող է: Նա միամիտ լավատեսի տպավորություն է թողնում ու շատ վստահող է:

Հագուստի մեջ նախապատվությունը տալիս է հարմարավետությանը, սակայն այն անպայման պետք է ոճային լինի ու արտացոլի իր անհատականությունը: Շատ հնարավոր է՝ տանից դուրս նա կոկիկ ու խնամված տեսք ունի, բայց տանը հաճախ թափթփված է ու նրա մոտ ամեն ինչ խառնաշփոթ վիճակում է:

Շփվելու նրա ոճը բնական է, անշտապ, նա փորձում է հասկանալ զուցակցին, բայց երբ բռնկվում է, նրա էներգիան ու լավատեսությունը հեղեղի նման  հորդում են:

Բացասական գծերը

Լավատես Խոզը շատ ծախսող է, նա այն մտքով է ապրում, որ լիությունը հավերժ է, բայց վաղ թե ուշ հայտնաբերում է, որ բյուջեն ճեղքվել է: Սակայն նա ունակ չէ ձգել իր գոտին, միշտ եղածից շատ է ծախսում, երբեմն նույնիսկ պարտքերի տակ է ընկնում:

Իր բարեհոգի ու վստահող բնավորության պատճառով Խոզը հաճախ խաբեբաների ու ավազակների զոհն է դառնում: Նա պետք է սովորի ամեն պատահած մարդու չվստահել: Բանն այն է, որ երբ նրա առջև ծաղիկներ են փռում, նա հնդկահավի նման փքվում ու երջանկանում է և կորցնում է իրականության զգացումը՝ դրանով իսկ զոհ դառնալով անազնիվ մարդկանց:

Խոզի մյուս կարևոր թերությունն այն է, որ նա չի կարողանում կառավարել իր ախորժակը: Շատ Խոզեր տառապում են ավելորդ քաշից կամ հարբեցողության, թմրամոլության զոհ են դառնում:

Անձնական հետաքրքրությունները

Խոզի հետաքրքրությունների մեծ մասը նյութական դաշտում են: Նա պաշտում է կյանքն ու նրա բարիքները, հարմարավետությունն ու հարստությունը, որոնք նրան թույլ են տալիս ամբողջությամբ վայելել այս կարճ կյանքը: Իսկական համադամասերի նման նա սիրում է այցելել լավագույն ռեստորանները, ոտք մեկնել սոցիալական բարձր դիրք գրավող մարդկանց հետ, հարմարավետ դարձնել իր տունը, սեփական իմիջը ստեղծել և ընդհանրապես ապրել իսկական օլիգարխի նման:

Խոզը հետաքրքրվում է նաև մարդկային բնույթով: Նա ուսումնասիրում է իր նմաններին ու փորձում է փառքին և առատությանը տանող ուղիներ գտնել:

Ներքին կոնֆլիկտները

Խոզին հանգիստ ու հավասարակշռություն է պետք, բայց նա չի կարողանում կանգ առնել, հրաժարվել ամենատարբեր երեկույթներին ու զվարճություններին մասնակցությունից, ավելորդություններին է տրվում, որոնք էլ շատ վնասում են նրան:

Նա շատ գնահատում է ընտանեկան օջախը, բայց ժամանակի ընթացքում ավելի շատ հոգի է դնում արտաքին աշխարհի կյանքի մեջ՝ ավելի ու ավելի շատ ժամանակ անցկացնելով ընկերների ու գործընկերների, քան ընտանիքի հետ:

Խոզի համար մյուս փորձությունն այն է, որ նա ձգտում է ամեն գնով հարստանալ, նույնիսկ եթե դրա համար պետք է իր էներգիան մինչև վերջ ծախսի:

Բացի այդ Խոզին չի լքում այն զգացումը, որ ինքն այս կյանքում դեռ ամեն ինչ չի վայելել: Դրա պատճառով նա մինչև ծերություն իրեն երջանիկ չի զգում ոչ անձնական, ոչ ընտանեկան կյանքում:

Համատեղելիությունը

Խոզն ամենալավը լեզու է գտնում Կատվի հետ: Երկուսն էլ սիրում են հարմարավետ ու հաճելի կյանքով ապրել: Կատվի հետ ընտանեկան կյանքը խոստանում է երջանիկ լինել:

Շատ հարցերում լավ փոխհասկացողություն հնարավոր է Այծի հետ: Այս երկուսն էլ լավ զույգ կկազմեն:

Կապիկի հետ հարաբերություններն ունեն և իրենց առավելությունները, և թերությունները: Կապիկն իրեն կյանքին ավելի հարմարված է համարում: Եվ չնայած նրանք շատ բաներում լրացնում են մեկը մյուսին՝ նրանց միջև ամեն ինչ լավ կլինի միայն մի դեպքում, եթե երկուսն էլ համբերատարություն ու փոխադարձ հարգանք դրսևորեն իրար հանդեպ:

Նույնը կատարվում է նաև Օձի հետ: Խոզը շատ արագ բացահայտում է նրա իրական դեմքը, իսկ Օձը դա չի կարող հանդուրժել:

Բաժին: Արևելյան | Դիտումներ: 3261 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: խոզ, արևելյան հորոսկոպ | Վարկանիշ: 5.0/6