ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Խանդոտ մարդու կարմա
Բաժին: Կարմա | Դիտումներ: 2886 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Գոյություն ունի մարդկանց մի մեծ խումբ, որոնց համար խանդն ու ժլատությունը իսկական մահացու մեղքեր են: Դրանք այն մարդիկ են, որոնք ծնվել են թվարկված ժամանակամիջոցներից մեկում.

1923 թ. մայիսի 22-ից - 1924 թ. մարտի 23-ը,
1932 թ. մայիսի 3-ից - 1933 թ. հունվարի 26-ը,
1941 թ. մարտի 8-ից - 1941 թ. դեկտեմբերի 2-ը,
1950 թ. հունվարի 11-ից - 1950 թ. հոկտեմբերի 6-ը,
1958 թ. նոյեմբերի 17-ից - 1959 թ. օգոստոսի 12-ը,
1967 թ. սեպտեմբերի 22-ից - 1968 թ. հունիսի 17-ը,
1976 թ. հուլիսի 28-ից - 1977 թ. ապրիլի 23-ը,
1985 թ. հունիսի 2-ից - 1986 թ. փետրվարի 25-ը,
1994 թ. ապրիլի 8-ից - 1995 թ. հունվարի 2-ը,
2003 թ. փետրվարի 12-ից - 2003 թ. նոյեմբերի 7-ը:

Այս մարդկանց հակացուցված է սեփականատիրական զգացումի որևէ դրսևորումը, ուրիշի հաշվին ապրելը: Նրանք պետք է բավարարվեն քիչ քանակությամբ իրերով և ոչինչ չպահեն «սև օրվա» համար: Ղեկավարվելով սեփական բնավորության բացասական հատկանիշներով՝ այս մարդն արագորեն ծանրացնում է իր սև կարման, այնումենայնիվ պատժի առժամանակ բացակայությունը կուրացնում է նրան: Նա չի ցանկանում փոխել իր վերաբերմունքը աշխարհի նկատմամբ և շարունակում է ձրիակերությամբ զբաղվել:

Մտովի կամ իրականում գործած սխալների համար պատիժը լինում է մշտական դժվարությունների, նյութական խնդիրների, պարտքերի, մարսողական դժվարությունների տեսքով: Ինչքան էլ վեհանձն են այն նպատակաները, հանուն որոնց այս մարդը սկսում է պաշարներ կուտակել, միևնույն է նա չի կարողանա օգտագործել դրանք՝ միաժամանակ չծանրացնելով կարման:

Այն մարդիկ, ում մոտ այս կարման դրսևորվում է բարձրագույն մակարդակով, գիտակցում է հնագույն ասույթի ողջ իմաստությունը. «Երջանկությունը նրանում չէ, որ ունենաս այն, ինչ ցանկանում ես, այլ ցանկանաս այն, ինչ ունես»:

Բաժին: Կարմա | Դիտումներ: 2886 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4