ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ճակատագրական կապերի հորոսկոպ
Բաժին: Համատեղելիություն | Դիտումներ: 15046 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Աստղագետների համար հատուկ հետաքրքրություն են ներկայացնում այն նշանների փոխհարաբերությունները, որոնք իրար հետ միստիկ կապվածության մեջ են: Հին աստղագետները այդպիսի կապերը ճակատագրական են անվանել:

Ժամանակակից աստղագիտության մեջ հարաբերությունների այդ մոդելը «Տեր-ստրուկ» անվանումն ունի: Ճակատագրական կապերը կծիկ կամ թակարդ են ստեղծում, որը դժվար է քանդելը և որից դժվար է դուրս գալը: Եթե հարաբերությունների անդամներից մեկին հաջողվում է դուրս գալ այդ թակարդից, նա կարող է միայնության կամ ամեն ինչ նորից սկսելու խնդրի առջև կանգնել:


Խոյ

Աստղագիտության մեջ Կարիճը Խոյի առաջնորդն է: Այսպիսի համադրությունը սիրո ու գործնական հարաբերությունների մեջ ամենաանբարենպաստ հեռանկարներն է ծնում: Եթե սրանք տղամարդու և կնոջ միջև հարաբերություններն են, ապա կարող են խելահեղ սիրո կամ ատելության ծայրահեղ դրսևորումներ ունենալ: Խոյի համար դժվար է դիմադրել Կարիճի ձգողականությանը, սկզբնական հետաքրքրությունը կարող է սեռական երանգավորում ունենալ, իսկ արդեն հետագայում Կարիճը գտնում է Խոյի թուլություններն ու փորձում է մանիպուլյացիայի ենթարկել նրան: Բիզնես ոլորտում էլ Կարիճ-գործընկերը Խոյի համար ճակատագրական սխալների, ստի, դավաճանության ու սնանկության վտանգ է իր հետ բերում:


Ցուլ

Ցուլի մոտ ամենից բարդ հարաբերությունները Աղեղնավորի հետ են: Ավելի սերտ շփման ժամանակ նրանք սկսում են հասկանալ՝ ինչքան են տարբերվում մեկը մյուսից: Այսպիսի ակներև տարբերությունները դժվար է լինում դրական ուղու վրա դնելը, հատկապես՝ սիրո մեջ: Համատեղ գոյության համար այս նշանների տղամարդն ու կինը պետք է ներքին փոփոխությունների ու զիջումների գնան: Հակառակ դեպքում նրանց կոնֆլիկտներ, անվստահություն ու օտարացում է սպասվում: Այս համադրությունը անհաջող է նաև գործարարների ու քաղաքական գործիչների համար: Մեծ է մրցակցության, մասնագիտական ու հասարակական գործունեության մեջ դիմակայության հավանականությունը:


Երկվորյակ

Երկվորյակի համար տիրակալ է Այծեղջյուրը: Նրա հետ են կապված նոր ձեռնարկումների մեջ խոչընդոտները, սթրեսներն ու ֆինանսական կորուստները: Եթե Երկվորյակը բիզնեսմեն է, ապա Այծեղջյուրը մրցակցի դերում նրա համար ամենից վտանգավորն է: Ինչ վերաբերում է սիրային ոլորտին, ապա Այծեղջյուրը որպես կյանքի ընկեր հակացուցված է, չնայած որ կարող է մագնիսի նման ձգել: Եթե սիրային զույգն արդեն կայացել է և Այծեղջյուրը Երկվորյակին հուզումներ ու տագնապներ է բերում, ապա ապագայում հարաբերությունները հազիվ թե լավանան ու տառապանքից բացի ոչինչ չեն բերի: Երկվորյակները պետք է կամքի ուժ գործադրեն ու առաջինը վերջ տան տանջալից կապին:


Խեցգետին

Ջրհոսների հետ հարաբերությունները մեծ անակնկալներ կարող են բերել Խեցգետնին: Այս երկուսի միջև ծագած սերը հաճախ ատելության է վերածվում, իսկ ընկերությունը՝ մրցակցության: Ջրհոսն ամենայն հավանականությամբ կփորձի ղեկավարել Խեցգետնին: Խեցգետինն էլ դա միանգամից կզգա ու բացասական արձագանք կտա: Ջրհոսը Խեցգետնին էրերգետիկ դիսկոմֆորտ է բերում: Իսկ մշտական լարվածությունից նա կարող է նյարդային պոռթկում ունենալ, ինչն էլ հասկանալի չի լինի Ջրհոսին: Ինչպես սիրային, այնպես էլ գործնական ոլորտում նրանց լավ է խուսափել մեկը մյուսից:


Առյուծ

Առյուծի համար լավ է խուսափել Ձկներից: Նրանց հարաբերությունները վառ արտահայտված կոնֆլիկտային բնույթ չունեն, ավելի շատ սառը պատերազմ են հիշեցնում: Ձկները կարողանում են իրենց մասին լավ կարծիք ստեղծել, ապա հարվածել թիկունքից: Իսկ ահա իսկական շեքսպիրյան կրքեր կարող են սպասվել սիրահարված Առյուծ-Ձուկ զույգին: Այսպիսի հարաբերությունները խճճվածության ու ինքնախաբեության բնույթ են կրում: Հնարավոր են սիրո բացասական դրսևորումներ՝ հիվանդագին խանդից մինչև սադոմազոխիզմ: Ձեռքից անընդհատ դուրս պրծնող ու խորամանկ Ձկները կարող են ստիպել Առյուծին կասկածել սեփական ուժերին, ինչն էլ արդյունքում կարող է իջեցնել նրա ինքնագնահատականն ու կոմպլեքսների պատճառ դառնալ:


Կույս

Խոյը Կույսի համար ամենալավ զույգը չէ: Բնավորության ու խառնվածքի միջև տարբերությունները էներգետիկ անհամատեղելիություն են ստեղծում: Կարծես Կույսին կառուցողի, իսկ Խոյին քանդողի դերերը տված լինեն: Կույսը, որպես կանոն, բավականին խելացի է Խոյից խուսափելու համար, ինտուիտիվ հեռու է մնում նրանից, կարծես նրա մոտ աշխատում է ինքնապահպանման բնազդը: Սակայն հնարավոր է հարաբերությունների երկրորդ սցենարը, երբ Կույսը սիրահարվում է Խոյին: «Կոտոշավոր հրեշի» հետ կապը Կույսին նյարդային պոռթկումներ ու հիասթափություններ կբերի, քանի որ տիպիկ Խոյը կճնշի նրան:


Կշեռք

Կշեռքի համար ճակատագրական զուգընկեր է Ցուլը: Պարադոքսն այն է, որ երկու նշաններն էլ նույն մոլորակի՝ Վեներայի հովանավորության տակ են գտնվում: Միայն թե Վեներան նրանց երկուսին միայն միանման էսթետիկ ճաշակով է օժտում, և ոչ ավելին: Այս սիրային կամ ամուսնական զույգի մոտ բացակայում է կյանքի դժվարությունների հանդեպ իմունիտետը, լինեն դրանք ֆինանսական խնդիրները, հարազատների հետ լարված հարաբերությունները: Դա էլ քիչ չէ, միավորվելով՝ նրանք դեպի իրենց են ձգում տհաճությունները: Իհարկե, այս կապն էլ գոյության իրավունք ունի, միայն թե դրա համար զույգին ընդհանուր նպատակ է պետք:


Կարիճ

Ճակատագրական է Կարիճի կապը Երկվորյակի հետ: Նրանք կարող են առաջին հայացքից սիրահարվել միմյանց, ապա նույնքան հանկարծակի էլ վիճել ու բաժանվել: Հատկապես անբարենպաստ է Կարիճ-տղամարդու կապը Երկվորյակ-կնոջ հետ, որն իր թեթևամիտ բնավորությամբ կարող է կասկածամիտ ու խանդոտ Կարիճին խելագարության հասցնել: Այս նշանների համար ավելի հարմար են գործնական կապերը, ինչպես նաև ինտելեկտուալ հիմք ունեցող հարաբերությունները:


Աղեղնավոր

Չի կարելի նախանձել նաև Խեցգետնին սիրահարված Աղեղնավորին: Խեցգետինը կփորձի սահմանափակել նրա ազատությունը, կխեղդի նրա անհատականությունը: Բարդ ու խճճված այս հարաբերությունները կարող են տարիներ տևել, մինչև զուգընկերներից մեկը որոշի վերջ դնել դրան: Շատ բան կախված է Աղեղնավորից. որքանով նա ուշադիր ու նրբանկատ կլինի նեղացկոտ Խեցգետնին առաջինը ցավ չպատճառելու համար: Չափից դուրս ուղղախոս լինելով՝ Աղեղնավորը չի նկատի ինչպես է Խեցգետնին իրեն թշնամի դարձնում: Իսկ Խեցգետինը բոլոր շանսերն ունի իր վրեժի ծրագիրն իրագործելու ու Աղեղնավորի կյանքն անտանելի դարձնելու համար:


Այծեղջյուր

Այծեղջյուրի տիրակալը Առյուծն է: Սա վտանգավոր սիրային կապի վառ օրինակ է, որտեղ զուգընկերները մշտապես վառոդի տակառի վրա են նստած: Առյուծն ամենակարճ ժամանակամիջոցում ոտքի տակ կտա Այծեղջյուրի սառը հանգստությունը, ինչը որ չէր հաջողվի աստղակերպի մյուս նշաններին: Այծեղջյուրը հմայված ու հիպնոսացած կլինի Առյուծով: Այնուհետև քաղցր երազից արթնանալով՝ կուզենա ազատվել նրանից: Դրան կհետևի բուռն կոնֆլիկտների շարքը, որոնք փաստացի դատարկ տեղում կառաջանան: Այս նշանների գործընկերների մոտ էլ շատ են անհամատեղելիության գործոնները, նույնիսկ փոխադարձ հետաքրքրության ուժեղ ֆոնին: Նրանցից յուրաքանչյուրը ենթագիտակցորեն կարիք ունի սեփական նշանակալիության ու յուրահատկության հաստատմանը: Երկուսի մոտ էլ էգոիստական ծրագիրն է աշխատում, որն էլ ամենայն հավանականությամբ ուղղված կլինի միմյանց դեմ:


Ջրհոս

Ջրհոսի համար ցանկալի չէ կապը Կույսի հետ: Այս երկու նշանների միջև շատ քիչ ընդհանուր բան կա, հարաբերություններն էլ հազիվ թե բավարարեն նրանց: Սիրային դաշտում սա ամենից խաբուսիկ միությունն է, որտեղ զուգընկերները կարող են կապվել երդումներով, իսկ որոշ ժամանակ անց բաժանվել՝ որոշելով, որ իրենցից ոչ մեկը մյուսի հանդեպ ոչ մի պարտավորություն չունի և որ ամեն մեկն իր ճամփան ունի: Եթե Կույսն իր էությամբ թույլ անձնավորություն է, ապա Ջրհոսի հետ կապը կարող է քամել նրան էներգետիկ պլանում: Այս դեպքում Ջրհոսը Կույսի համար որպես էներգետիկ վամպիր է հանդես գալիս, իսկ դա վերջինիս հակացուցված է:


Ձկներ

Կշեռքի հետ կապը Ձկներին մեծ հիասթափություն կարող է բերել: Սիրո և ամուսնության մեջ հնարավոր են դրամատիկ իրավիճակներ, ընդ որում՝ առաջինը, որպես կանոն, սառչում են Կշեռքի զգացմունքները: Ամեն դեպքում՝ սա բավականին հաճախ հանդիպող միություն է: Բիզնեսի ոլորտում Ձկները լավ է չկապվեն Կշեռքի հետ, առավել ևս պայքարի մեջ մտնեն նրա հետ, քանի որ հաղթանակի հասնելու շանսերը քիչ են: Ձկների նշանի տակ ծնված ծնողները, որոնք Կշեռք երեխա ունեն, կարող է խնդիրների հանդիպեն նրան դաստիարակելու հարցում: Պետք չէ նրան փաթաթել ձեր հայացքները ու սկզբունքները, թույլ տվեք նա ինքնուրույն ընտրի իր ուղին:

Բաժին: Համատեղելիություն | Դիտումներ: 15046 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Համատեղելիություն | Վարկանիշ: 5.0/13