/ Աստղագուշակ / Ձեռնագուշակություն / Սրտի գծի նշանակությունը հիրոմանտիայում
Загрузка...
22.09.2019

Սրտի գծի նշանակությունը հիրոմանտիայում

Սրտի գիծը հիրոմանտիայում մարդու ձեռքի ամենաճակատագրական գծերից է և ղեկավարում է հույզերն ու զգացմունքները, կարող է գուշակել սիրային հարաբերությունների ընթացքը:

Անկայուն ու թեթևամիտ մարդն, օրինակ, ընդհատումներով սրտի գիծ է ունենում, իսկ խոր ու ուժեղ արտահայտված սրտի գիծը ինքնասիրության ու խանդոտ լինելու նշան է:



  • Եթե սրտի գիծն ավարտվում է ցուցամատի տակ, ապա ձեր առջև ակտիվ մարդ է, որը շատ խիստ է մոտենում սիրելիի ու ընկերների ընտրությանը: Շատ կասկածամիտ է մարդկանց հանդեպ, երկար ու մանրամասն ստուգում է կողակցին՝ նրան իրեն մոտ թողնելուց առաջ: Այսպիսի ձեռքի տերը բնույթով իդեալիստ է ու հակված է կյանքի համար իդեալական ընկեր գտնելուն: Երիտասարդ տարիքում կարող է մակերեսային կապեր ունենալ, բնությունից օժտված է մեծ գրավչությամբ, մշտապես հակառակ սեռի ուշադրության կենտրոնում է ու բարձր է գնահատում ինքն իրեն: Երբեք թույլ չի տա խաղալ իր զգացմունքների հետ, չնայած որ բնույթով այնքան էլ զգացմունքային չէ: Այսպիսի սրտի գիծ ունեցող մարդկանց  ափի մյուս գծերն էլ սովորաբար հստակ ու ուղիղ են, ինչպես նրա խառնվածքը:

линию сердца - на руке


  • Երբ սրտի գիծը երկար է ու ուղիղ առանց կորության և ձգվում է ողջ ափով, ապա ձեր առջև փակ ու ինքնասեր անձնավորություն է, որը կարողանում է թաքցնել զգացմունքներն ու կառավարել սեփական վարքը: Այսպիսի զուգընկերոջից պետք չէ խանդի տեսարաններ ու բուռն զգացմունքներ սպասել, հաճախ նա անուշադիր է իր երկրորդ կեսի հանդեպ, սիրային կապն էլ նրա համար ավելի շատ սիրո ֆիզիկական կողմի ու սերնդի շարունակության համար նշանակություն ունի: Հիրոմանտների կարծիքով նման մարդը երկար է հարմարվում կողակցին, ամուսնության մեջ առաջին հերթին սեփական շահերով է առաջնորդվում: Հարաբերություններում նա հակված չէ զիջումների գնալ ու շատ ուղղամիտ է: Հաճախ ինքն էլ կարող է զգալ կրքոտ սիրո հանդեպ իր կարողությունների պակասն ու այդ բացը նվերներով, լավ նյութական կյանք ապահովելով լրացնել:

линию сердца или души - на руке


  • Եթե սրտի գիծն ավարտվում է միջնամատի տակ, ապա տվյալ անձնավորությունը ծանրահեղ էգոիստ է, առաջին հերթին մտածում է սեփական անձի ու սեփական ցանկությունների մասին, հաճախ սիրային հարաբերություններում նրա համար առաջին տեղում սեքսն է: Այսպիսի մարդուն մշտապես ֆիզիկական մտերմություն է անհրաժեշտ: Սա շատ զգայուն ու սեքսուալ անձնավորություն է, որին, սակայն, պակասում է կայունությունը: Հաճախ մակերեսային ու թեթևամիտ բնավորության պատճառով նա դժվարությամբ է իր համար զուգընկեր գտնում:

линию сердца - на руке


  • Եթե սրտի գծի վերջում (որն ավարտվում է ցուցամատի ու միջնամատի արանքում) ճյուղավորում կա, ապա կարելի է վստահաբար ասել, որ տվյալ անձնավորությունը շատ հուզական է, սակայն կարողանում է ղեկավարել զգացմունքները: Նա հազվադեպ է վիճում ու հեշտությամբ է զիջումների գնում:

линию сердца - на руке


  • Եթե սրտի գիծը ուղղված է դեպի ցուցամատի ու միջամատի արանքը, ապա ձեր առջև բարի ու զգացմունքային անձնավորություն է: Նա հոգեբանորեն զարգացած է, ինչն էլ զուգընկերոջ համար նրա հետ հարաբերությունները ընկերական ու անկեղծ է դարձնում: Երբեմն նա կարող է իրեն իմպուլսիվ ու հուզական պահել, սակայն ամեն ինչ ծածկվում է նրա գրավչությամբ: Այս անձնավորությունը չի սիրում վեճեր, կպչուն չէ: Երբեմն ուրիշներին օգնելով՝ կարող է մոռանալ իր մասին: Նրա ամուսնությունը հաջող ու երջանիկ կլինի, եթե իր արժեհամակարգով ու կյանքի հանդեպ հայացքներով կողակցի գտնի:

линию сердца - на руке




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Բաժիններ
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 187
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 1
Հյուրեր/Гостей: 1
Օգտատերեր/Пользователей: 0