Գլխավոր » Շաբաթվա

Շաբաթվա աստղագուշակ 27.01 - 02.02

Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամեն ինչ լավ կդասավորվի: Հաջողությունն ինքն իրեն չի գա, և դուք դրան չեք կարողանա հարմարվել: Ամենակարևորն այն է, որ ժամանակին հասկանաք՝ ինչի վրա արժե ծախսել ժամանակն ու ուժերը, իսկ ինչն ուշադրության կարիք չունի: Շատ գործեր կարելի է հետաձգել կամ մեկ ուրիշին հանձնարարել. դրանից ոչ մի վնաս չի լինի: Եթե նոր գործեր եք ստանձնում, պատրաստ եղեք սովորել ու լսեք խորհուրդները: Սեփական գիտելիքներն ու փորձը բավարար չեն լինի. բարեբախտաբար, շրջապատողները պատրաստ կլինեն կիսվել:

Վատ շաբաթ չէ անձնական հարաբերությունների տեսանկյունից. դրանք հարթ ու ներդաշնակ կլինեն: Ճիշտ է, դա ձեր արժանիքը չի լինի: Բանն այն է, որ մտերիմներն ընդառաջ կգան ձեզ, աչք կփակեն ձեր սխալների վրա ու կփորձեն հարթել սուր անկյունները:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ոչ միանշանակ շաբաթ է: Գործերը վատ չեն ընթանա, բայց դուք կարևոր ու իսկապես հետաքրքիր բանի կարիք կզգաք: Առօրյա խնդիրներն առանց դժվարության ու ջանքերի կլուծեք, բայց հաջողություններով չեք ուրախանա, քանի որ վստահ եք՝ ունակ եք ավելիին: Սակայն իսկապես լավ գաղափարները կյանքի կոչելու համար պետք է ռիսկի գնալ, իսկ դուք վճռականության պակաս կունենաք: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով ունակ կլինի ցրել ձեր կասկածները, ոգեշնչել ձեզ կատարելու կարևոր քայլը:

Այս շաբաթ կարևոր կլինի ընկերների ու մյուս մտերիմների աջակցությունը: Անպայման չէ նրանց հետ կիսվեք ձեր խնդիրներով մխիթարության խոսքեր լսելու համար: Կարելի է պատմել ծրագրերի մասին, առաջարկել միասին ինչ-որ հետաքրքիր ու նոր բանով զբաղվել: Հավանական են սիրային տարվածություններ: Նոր հարաբերություններն արագ կզարգանան:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Պատրաստ եղեք անակնկալների: Սա այն շաբաթն է, երբ բացարձակ ամեն ինչ կարող է ծրագրի համաձայն չընթանալ: Ցավալի կլինի, որ չի հաջողվում կյանքի կոչել լավ գաղափարները, ստիպված եք նոր բան մտածել, և դա միանգամից չի ստացվում: Հիմա դուք սովորականից շատ համախոհների կարիք կզգաք: Միայնակ գործել էլ կարելի է, բայց դուք պետք է շատ զգույշ, ուշադիր ու համբերատար լինեք:

Ոչ միանշանակ կդասավորվեն շրջապատողների, այդ թվում՝ մտերիմ մարդկանց հետ հարաբերությունները: Մի կողմից՝ դուք անընդհատ կվիճեք դատարկ բաների պատճառով, իսկ մյուս կողմից էլ՝ լուրջ կոնֆլիկտներ, փոխադարձ վիրավորանքներ չեն առաջանա, ամեն ինչ արագ կհարթվի: Աշխատեք ավելորդ բաներ չխոսել նրանց հետ, ում վատ գիտեք. նման անկեղծությունը կարող է վնասել:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հանգստություն պահպանեք: Հիմա դա շատ կարևոր կլինի: Այն, թե ինչպես կդասավորվի շաբաթը, շատ բանով կախված կլինի կշռադատված որոշումներ ընդունելու կարողությունից: Հաճախ իրավիճակներ կստեղծվեն, որոնցում ստիպված պետք է լինեք մխիթարել ու հանգստացնել շրջապատողներին, հաշտեցնել վիճողներին, վերականգնել արդարությունը: Այդ ամենն ուժասպառ կանի: Նախապես մտածեք այն մասին, թե ինչպես եք լրացնելու էներգիայի պակասը: Այս շաբաթ ծրագրեք այն, ինչը ձեզ իսկապես դուր է գալիս:

Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Հիմա սովորականից հաճախ կընկնեք ուրիշի ազդեցության տակ: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր աջակցում ու ոգեշնչում են ձեզ: Քննադատներից ու երկիմաստ կատակների սիրահարներից լավ է հեռու մնաք:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջող շաբաթ է: Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, և դա նկատելի կլինի կյանքի բոլոր ոլորտներում: Շատ լավատեսական կլինի կարծելը, որ նույնիսկ աննշան դժվարություններ չեն առաջանալու: Բայց բոլոր խնդիրներն արագ կլուծվեն, և խոչընդոտները հաղթահարելու համար լուրջ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Գործերում հաճախ հաջողակ կլինեք, կլինեն նաև պահեր, երբ կօգնեն փորձված համախոհները: Հնարավորություն կունենաք ամրապնդել հին կապերը. բաց մի թողեք այն:

Ինչ-որ բան դեպի լավը փոխելու, հին ծրագիրը կյանքի կոչելու կամ վաղուց սկսածը հաջողությամբ ավարտելու շանս կընձեռվի: Դուք ամեն ինչում կատարելության կձգտեք, ինքներդ ձեզ հետ փոխզիջումների չեք գնա, չեք համաձայնվի կասկածելի առաջարկներին: Հարմար շաբաթ է իսկապես կարևոր բան անելու համար:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթը առավելագույնս առույգ ու կայտառ սկսեք: Հենց նրա առաջին օրերը տոն կթելադրեն, այնպես որ՝ ժամանակը զուր մի վատնեք: Կարող եք կյանքի կոչել սեփական գաղափարները կամ յուրացնել ուրիշներինը. երկուսն էլ օգտակար կլինեն: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Կարևոր չէ՝ կբարձրացնեք որակավորումը, թե կփորձեք լրիվ նոր բանով զբաղվել. ամեն ինչ լավ կստացվի: Այն Կույսերը, որոնք այս շաբաթ կայցելեն սեմինարների ու նմանատիպ միջոցառումների, հետաքրքիր մարդկանց հետ կծանոթանան:

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Դա վերաբերում է ոչ միայն գործնական, այլև անձնական կապերին: Այդ հատվածի համար կարող եք հանդիպումներ ու կարևոր բանակցություններ պլանավորել: Որոշ Կույսեր նոր ընկերներ կգտնեն: Մյուսներն էլ կպայմանավորվեն համագործակցության շուրջ, որն էլ նրանց առաջ նոր հեռանկարներ կբացի:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ շաբաթ է: Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, անհանգստանալու առիթ չի լինի: Երբեմն ստիպված եք լինելու շատ աշխատել, բայց գործադրված ջանքերը զուր չեն լինի, դուք լավ պարգև կստանաք: Կհաջողվի լուծել ֆինանսական հարցերը: Հնարավորություն կունենաք շահավետ գործարքներ կնքել, պայմանավորվել համագործակցության մասին, որի շնորհիվ ձեր եկամուտները կաճեն: Որոշ Կշեռքներ գաղափարներ կունենան՝ կապված սեփական բիզնեսի զարգացման հետ: Սակայն դրանց իրագործման հարցում մի շտապեք. ժամանակ է պետք և՛ մտորումների, և՛ նախապատրաստության համար:

Շրջապատողները միշտ չէ, որ ձեզ ճիշտ կհասկանան, պատրաստ եղեք երկար բացատրությունների: Դա հատկապես կարևոր կլինի այն Կշեռքների համար, ովքեր ինչ-որ կարևոր բան են ծրագրել ու աջակցության կարիք ունեն: Հիշեք՝ պայմանավորվել կարելի է ամեն ինչի մասին, միայն մի փոքր համբերատարություն է պետք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթը հակասություններից ու տհաճ պահերից զուրկ չի լինի: Որոշ Կարիճներ ստիպված են լինելու հաշտվել նրա հետ, որ իրենց պատրանքները կործանվում են: Պետք է իրերին իրատեսորեն նայեք, իսկ դա ամենահեշտ գործը չի լինելու: Նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր նախկինում էլ փորձում էին շատ չտրվել երևակայությանը, ցնցումներ չեն սպասվում, այնպես որ՝ նրանք արագ կգտնեն ծագած խնդիրները լուծելու ձևը: Հետաքրքիր է, որ հին փորձը հաճախ անօգուտ կլինի: Հիմա իրադարձությունները զարմանալի ու տարօրինակ ձևով կզարգանան, իսկ անցյալի իրավիճակների հետ հեռու նմանությունը խաբուսիկ կլինի: Լավ է վստահեք ինտուիցիային:

Հավանական են հաջողություններ ստեղծագործ մոտեցում, իրավիճակին նորովի նայելու ունակություն պահանջող գործերում ու նախաձեռնություններում: Չի բացառվում՝ ձեզ մոտ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք կռահում և դրանց կիրառում գտնեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար շաբաթ է կարևոր ու բարդ գործ ստանձնելու համար: Ոչ մի տեղ մի շտապեք, հետևողական գործեք, պատրաստ եղեք ձեր կողմը գրավել հին ու նոր ծանոթներին, եթե նրանց աջակցության կարիքը լինի: Պետք կգա ստրատեգիական մտածողությունն ու իրադարձությունների հետագա ընթացքը կանխատեսելու ունակությունը:

Հիմա դուք սովորականից ավելի լուրջ կլինեք, և շրջապատողներին դա շատ դուր կգա: Ձեզ հաճախ կդիմեն խորհուրդների, աջակցության ու օգնության խնդրանքով: Դուք ոչ ոքի թույլ չեք տա չարաշահել ձեր բարությունը և ճիշտ կվարվեք. պետք է հիշել նաև սեփական հետաքրքրությունների մասին:

Հնարավոր են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Ձեր նրբանկատության շնորհիվ հին վիրավորանքներն ու տարաձայնություններն անցյալում կմնան, կհաջողվի հանգիստ զրուցել բոլորի համար կարևոր բաների մասին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Դա բարդ կլինի, քանի որ հիմա սովորականից ավելի բռնկուն կլինեք, հաճախ կվիրավորվեք: Բացի այդ, երբեմն կթվա, թե ձեզ ոչ ոք պետք չէ. չէ՞ որ ամեն ինչի կարելի է ինքնուրույն հասնել: Սակայն նկատի ունեցեք, որ այս շաբաթ ծագած ցանկացած կոնֆլիկտ իր հետ լուրջ խնդիրներ է բերելու: Բացի այդ, շրջապատողների աջակցությունը հաճախ օգտակար կլինի: Մարդիկ, ովքեր նախկինում շատ են օգնել ձեզ, կկարողանան հիմա էլ թեթևացնել ձեր կյանքը:

Գործերից լավ գլուխ կհանեք, չնայած միշտ չէ, որ նպատակին տանող օպտիմալ ուղիներ կընտրեք: Կարևոր է սկսածը կիսատ չթողնել ու փորձել հասնել հենց այն արդյունքին, որը ձեզ իսկապես պետք է: Մի վախեցեք պերֆեկցիոնիստ լինելուց:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկզբին հազիվ թե ինչ-որ հետաքրքիր բան տեղի ունենա: Ամենայն հավանականությամբ, այդ հատվածում ստիպված եք լինելու զբաղվել ձանձրալի գործերով ու ոչ այնքան հեռանկարային նախագծերով: Դուք դժվարությամբ կկենտրոնանաք, անընդհատ կուզենաք ամեն ինչ հետաձգել: Հաճախ կշեղեն կողմնակի մտքերն ու մարդիկ, որոնք ձեզանից ինչ-որ բան կուզենան: Նման մարդիկ հիմա շատ-շատ կլինեն:

Շաբաթվա կեսը ծանոթանալու, շփվելու, համախոհներ փնտրելու, նոր հարաբերություններ սկսելու ճիշտ ժամանակն է: Դուք մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, շատերին կես խոսքից կհասկանաք: Մտերիմների հետ լուրջ տարաձայնություններ հազիվ թե ծագեն:

Շաբաթը լավ կավարտվի, և դա ձեր արժանիքը կլինի: Դուք ոչ միանշանակ իրավիճակներից ելք կգտնեք, չեք վախենա դեպի լավը փոխել ձեր կյանքը: Հպարտանալու առիթ կլինի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկզբին պետք է զգույշ լինեք: Բանն այն չէ, որ այդ հատվածում ինչ-որ բան վատ է ընթանալու: Պարզապես մեծ է սխալների հավանականությունը, չեն բացառվում թյուրիմացություններն ու անհաջող որոշումները: Բացի այդ, դուք առավել միամիտ ու վստահող կդառնաք: Ցավոք, ինչ-որ մեկը կարող է օգտվել դրանից: Կարևոր բան նախաձեռնելուց առաջ ամեն ինչ կշռադատեք:

Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան պատկերն առավել բարենպաստ կդառնա: Կգա նոր նախաձեռնությունների համար լավ ժամանակահատվածը, կկարողանաք կյանքի բոլոր ոլորտներում դրական փոփոխությունների հասնել: Դուք վճռական կլինեք, շատ բանի պատրաստ կլինեք հաջողության հասնելու համար: Դա շրջապատողներին շատ դուր կգա, շատերը օգնություն ու աջակցություն կառաջարկեն: Չի բացառվում՝ նոր ընկերներ հայտնվեն, որոնց հետ շփումները կզարդարեն ձեր կյանքը:

баннерная рекламная сеть

3
2020-01-27, 15:00
0
2470

Կարդացեք նաև



Loading...
loading...
Наверх