ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 25.03 - 31.03
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2132 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այս շաբաթը բարենպաստ ու հագեցած կլինի: Այն հեշտ ու հասարակ չի լինի, բայց ձեր առաջ շատ հնարավորություններ կբացի: Աշխատեք առաջ շարժվել, նույնիսկ եթե պայմանները ձեզ համար ամենալավ ձևով չեն դասավորվել: Հիմա շատ բան կախված կլինի ձեր համառությունից ու սեփական ուժերի հանդեպ հավատից: Իրենց վրա կասկածողները փորձություններն ավելի երկար են հաղթահարելու:

Շրջապատի հետ հարաբերությունները ոչ միանշանակ ու անսպասելի ձևով կդասավորվեն: Այստեղ հնարավոր են հաճելի անակնկալներ: Օրինակ, որոշ Խոյեր կհասկանան, որ ավելի քիչ թշնամիներ ունեին, քան իրենց թվում էր, իսկ ահա ընկերներ, հակառակը, ավելի շատ ունեն: Հնարավոր է վառ ու կրքոտ սիրային պատմության սկիզբ, բայց, ամենայն հավանականությամբ, հենց դուք չեք ցանկանա, որ այն շարունակություն ստանա:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հիմա աստղերը ձեր կողմից կլինեն, և նրանց աջակցության շնորհիվ շատ գործերում հաջողությունների կհասնեք:

Բարենպաստ իրավիճակ կլինի մասնագիտական ոլորտում, կարիերայի ու եկամուտների աճի հնարավորություններ կան: Շատ բաների ուրիշների նման չեք նայի, բայց հաճախ ձեր կարծիքը ճիշտ կլինի: Դա կնկատեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված, և դուք ամենաբարձր մակարդակով աջակցություն կստանաք:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Մտերիմների համար հաճախ հենարան կդառնաք, քանի որ դատարկ բաների պատճառով չեք հուզվի, միշտ կգտնեք անհրաժեշտ բառերն ու վեճեր բաց չեք թողնի: Նշանի շատ ներկայացուցիչներ հիմա հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեն: Հավանական են շատ անսովոր ծանոթություններ: Դրանք հազիվ թե կարևոր դեր խաղան ձեր կյանքում, բայց հաճելի բազմազանություն կմտցնեն նրանում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկիզբը անհարթ ու լարված կլինի: Չի բացառվում՝ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, խուճապի կմատնվեք, չեք իմանա՝ ում դիմել խորհրդի խնդրանքով: Բայց բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի, շատ շուտով ձեզ ավելի վստահ ու հանգիստ կզգաք:

Շաբաթվա կեսին օգտակար կլինի նախկինում սկսած գործերին վերադառնալը: Ոչ միայն ավարտին կհասցնեք դրանք, այլ նաև սպասվածից լավ արդյունքների կհասնեք: Բացի այդ, ձեր հաջողությունները կնկատեն շրջապատողները: Նրանք, ովքեր առաջ կասկածում էին ձեզ վրա, կհասկանան, թե իրականում ինչի եք ունակ: Շուտով հավանական են գրավիչ գործնական առաջարկներ:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այս շաբաթ հեշտ չի լինելու. պատրաստ եղեք փորձությունների ու հույս մի ունեցեք, որ առանց դժվարության կարևոր հաղթանակներ եք տոնելու: Ամենայն հավանականությամբ դժվարություններ կառաջանան այնտեղ, որտեղ դրանք չէիք սպասում տեսնել: Կարող են հուսախաբ անել մարդիկ, որոնք նախկինում ամենահուսալի համախոհներն էին: Որոշ Խեցգետիններ կհասկանան, որ գերագնահատել են իրենց հնարավորությունները: Նրանք ստիպված պետք է լինեն վերանայել ապագայի իրենց պլանները:

Չնայած անբարենպաստ պայմաններին՝ կարող եք հաջողությունների հասնել աշխատանքի մեջ: Բայց դրա համար պետք է առաջին հերթին նոր մեթոդներ փորձարկեք, և երկրորդ՝ փորձեք շրջապատի հետ հարաբերություններն այնպես փոխել, որ ձեր կարծիքը լսեն:

Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն. ստացված գումարը թույլ կտա արագ լուծել կենցաղային խնդիրները:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Զգույշ եղեք: Հիմա շատ խոցելի վիճակում եք, կարող եք ընկնել վատ ազդեցության տակ, ինչ-որ հիմարություն անել, սխալ անել, որի պատճառով կկորցնեք այն, ինչ մեծ դժվարությամբ եք ձեռք բերել: Բայց դա չի նշանակում, որ խուճապի ու ձեռքերը վայր դնելու հիմքեր ունեք: Ճիշտ մոտեցման դեպքում նույնիսկ բարդ իրավիճակից կարող եք օգուտ քաղել:

Հիմա շատ բան սովորելու, ձեր ուժեղ ու թույլ կողմերը հասկանալու հնարավորություն ունեք: Աշխատեք առավելագույնս հանգիստ վերլուծել տեղի ունեցողը, չշտապել եզրակացությունների հարցում: Այն, ինչ հիմա կիմանաք ձեր ու մյուսների մասին, ավելի ուշ անպայման պետք կգա, թույլ կտա խուսափել սխալներից:

Ցանկալի չէ կապվել պարտավորություններով: Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին: Կարևոր է ոչ միայն պահպանել գործողություններում ազատությունը, այլ նաև հիշել, որ ընդունված որոշումը կարելի է փոխել:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթն այնքան հեշտ ու հասարակ չի լինի, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Շատ բաների մասին պետք է մտածեք: Հիշեք, որ հիմա պետք է կասկածել նույնիսկ ակնհայտ թվացող բանի վրա, քանի որ ինչ-որ մեկը կարող է ճարպկորեն ձեզ մոլորության մեջ գցել:

Պետք կգան նախկինում ստացած փորձն ու գիտելիքները: Բանն այն է, որ հիմա սկզբունքային նոր բան տեղի չի ունենա. միշտ կարող եք զուգահեռներ մտցնել անցյալի իրադարձությունների հետ: Բայց ձեզ ժամանակ է պետք իրավիճակը վերլուծելու, մտորելու ու անցյալի իրադարձությունները վերհիշելու համար: Այնպես որ՝ աշխատեք օրերն այնպես պլանավորել, որ գործերի ու հանդիպումների միջև մի փոքր ազատ ժամանակ մնա:

Գործեր ու հոգսեր հիմա սովորականից շատ կլինեն: Բացի այդ, հաճախ ձեր անբարեխիղճ համախոհների պատճառով խառնաշփոթ ու ձգձգումներ կառաջանան, կխախտվեն պլանները: Դա նույնիսկ ամենահավասարակշռված Կույսերին կստիպի հուզվել:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա առաջին օրերը նրա լավագույն հատվածն է. հենց այդ հատվածում պլանավորեք կարևոր գործերն ու պատասխանատու հանդիպումները: Ինչքան օրն առաջ գնա, այնքան շատ խոչընդոտներ կառաջանան ճանապարհին:

Աջակցության կարիք կունենաք, ընդ որում՝ այն մարդկանցից, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել: Բայց այդ աջակցությունը ժամանակին ստանալն ավելի բարդ կլինի, քան մտածում էիք: Պայմաններն անբարենպաստ կլինեն, և սկսած ամեն բան չէ, որ կհաջողվի ավարտին հասցնել:

Շաբաթվա երկրորդ կեսը նոր հոգսեր կբերի: Շատերը ձեր օգնության կարիքը կունենան: Այդ օգնությունը ցույց տալու համար պետք է փոխեք սեփական պլանները, իսկ դա շատ կնյարդայնացնի:
Չեն բացառվում ֆինանսական կորուստները, անհաջող գործարքներն ու գնումները: Ցանկալի չէ վարկեր վերցնել, հատկապես եթե խոսքը խոշոր գումարի մասին է:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջող շաբաթ է, որի ընթացքում շատ բանի կարող եք հասնել հաստատակամության ու ջանասիրության շնորհիվ: Հավանական է առաջընթաց աշխատանքի մեջ, արագ կյուրացնեք այն, ինչ շուտով կարող է պետք գալ: Մասնագիտական սանդուղքով բարձրանալու շանս կունենաք: Շատ Կարիճներ բաց չեն թողնի այդ շանսը: Հաճախ օգտակար կլինի պատահական ծանոթների օգնությունը:

Շաբաթվա երկրորդ կեսը լավագույն հատվածն է նոր բան փորձելու համար: Շատ Կարիճներ հետաքրքիր գաղափարներ ու համարձակ պլաններ կունենան: Սկզբում դրանք կքննադատեն, բայց ժամանակ կանցնի ու քննադատողները կփոխեն իրենց կարծիքը, կհասկանան, որ ճիշտ չեն եղել:

Շաբաթվա վերջին օրերը հարմար են շփումների համար: Ե՛վ գործնական, և՛ անձնական հանդիպումներն այդ հատվածում լավ կանցնեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հեշտ շաբաթ չի լինի, բայց դուք բոլոր դժվարություններից գլուխ կհանեք: Ստիպված եք լինելու պաշտպանել ձեր հետաքրքրությունները, պայքարել ուժեղ մրցակիցների դեմ. բայց ազնիվ գործելու դեպքում կարող եք հասնել դրված նպատակներին:

Շփումների ժամանակ զգույշ եղեք: Ձեզ կշրջապատեն մարդիկ, որոնցից ամեն մեկին չէ, որ կարելի է վստահել: Ամենայն հավանականությամբ մի քանի սխալ կանեք, մինչև հասկանաք, թե ում վրա կարելի է հույս դնել:

Շատ ժամանակ կխլեն ընտանեկան գործերը: Մտերիմները ձեզ հետ կկիսվեն իրենց խնդիրներով, հաճախ օգնություն կխնդրեն կամ պարզապես ձեզ վրա կդնեն իրենց բարեկեցության համար ողջ պատասխանատվությունը: Սեփական գործերը հաճախ ստիպված եք լինելու հետաձգել:

Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, իսկ ահա ծախսերն ավելի շատ կլինեն, քան սպասում էիք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ կլինի շաբաթվա սկիզբը: Աստղերը ձեր կողմից կլինեն, ձեր շատ համարձակ նախաձեռնություններ հաջող կլինեն: Եթե ռիսկի գնաք, դրա համար զղջալու կարիք չի լինի: Հակառակը, հաճախ ամեն ինչ նույնիսկ ավելի հաջող կդասավորվի, քան ակնկալում էիք:

Կարող եք հույս դնել ամենատարբեր մարդկանց աջակցության վրա: Երբեմն ձեզ կօգնեն պատահական ծանոթները, իսկ ընկերները երբեք չեն մերժի ձեզ: Կարող եք միավորվել համախոհների հետ, մասնակցել համատեղ նախագծերի վրա տարվող աշխատանքին: Լավ խորհուրդներ կտաք, շատերին կոգեշնչեք, շրջապատողներին կօգնեք գլուխ հանել դժվարություններից:

Բայց դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կնվազի, օր օրի առաջ շարժվելը կդժվարանա, չեք կարողանա անել այն, ինչ պետք է: Որոշ Այծեղջյուրներ սովորականից ավելի արագ կհոգնեն ու գերհոգնածության հետևանքով կհիվանդանան:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ շաբաթ է, որի մեծ մասը շատ լավ կանցնի: Կհաջողվի լուծել բարդ մասնագիտական խնդիրները: Ձեր հաջողությունների մասին հայտնի կդառնա, չի բացառվում, որ հենց դրանց շնորհիվ շատ գրավիչ առաջարկներ ստանաք: Հնարավոր են դրամական մուտքեր, որոշ Ջրհոսներ համաձայնություններ կկնքեն, որոնց շնորհիվ եկամուտները կաճեն:

Հավանական են անսովոր, հետաքրքիր ծանոթություններ: Հեշտությամբ կշահեք շրջապատի համակրանքը, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են: Այս շաբաթ սկսվող ցանկացած հարաբերություն լուրջ բնույթ կստանա, եթե ինքներդ ուզենաք դա:

Շաբաթվա վերջին օրերին պետք է զգույշ լինել: Այդ օրերը մյուսներից լարված կլինեն, և սկսած գործերն ավարտին հասցնելը բարդ կլինի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթը վատը չէ, բայց դուք նրանից շատ մեծ ակնկալիքներ կունենաք ու խուճապ կստեղծեք: Լավ է ավելի իրատես լինեք, այդպես կկարողանաք խուսափել զուր հույսերից ու հիասթափություններից:

Շատ նոր գաղափարներ կունենաք, որոնք աջակցություն կստանան: Բայց մտածածն իրագործելուց առաջ պետք է ամեն ինչ լավ կշռադատել: Ուշադիր լսեք քննադատություններն ու նկատողությունները. դրանք իրենց մեջ առողջ հատիկ կունենան:

Ցանկալի չէ ռիսկի ենթարկել գումարը, խոշոր վարկեր վերցնել կամ պարտքով մեծ գումար տալ: Գնումների ու գործարքների հարցում էլ մի շտապեք, նույնիսկ եթե դրանք շահավետ են թվում: Աշխատեք ավելի շահավետ պայմանների հասնել:

Անձնական հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ: Շատ տարաձայնություններ ու վեճեր կմնան անցյալում:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2132 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4